Վերջին մարտիկ
| Վերջին մարտիկ The Ultimate Warrior | |
|---|---|
Մարտիկը մահվանից 1 օր առաջ, «Raw» հաղորդման ժամանակ | |
| Իրական անուն | Ջեյմս Բրայան Հելվիգ James Brian Hellwig |
| Ռինգային անուն(ներ) | Սայրի վազորդ Ռոք[1] Դինգո Մարտիկ[1] Ջիմ «Արդարություն» Հելվինգ[1] Վերջին մարտիկ Մարտիկ[1] |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Հայտարարվող քաշ | 125 կգ[1] |
| Հայտարարվող հասակ | 1,88 մ[1] |
| Ծննդյան թվական | Հունիսի 16, 1959 |
| Ծննդավայր | |
| Վախճանի թվական | Ապրիլի 8, 2014 (54 տարեկան) |
| Վախճանի վայր | |
| Մարզիչ | Բիլ Անդերսոն Ռիք Բասման Ռեդ Բաստիեն[1] |
| Դեբյուտ | Նոյեմբերի 28, 1985 |
| Կարիերայի ավարտ | Նոյեմբեր, 1998 |
| Ամուսին | Շարի Լին Թայրի (1982–1991, ամուսնալուծված) Դանա Ուորիոր (1999–2014, մահ) |
| Երեխաներ | 2 |
| Կայք | ultimatewarrior.com |
Ջեյմս Բրայան Հելվիգ (անգլ.՝ James Brian Hellwig, հունիսի 16, 1959[2][3], Քրոուֆորդսվիլ, Ինդիանա, ԱՄՆ - ապրիլի 8, 2014[4][2][3], Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), առավել հայտնի «Վերջին մարտիկ» (The Ultimate Warrior) ռինգային անվամբ։ Առավել նշանակալի կարիերա է ունեցել «World Wrestling Federation» (WWF, 1987-1991, 1992-1996) և «World Championship Wrestling» (WCW, 1998) կազմակերպություններում անցկացրած տարիներին։
Երկու անգամ նվաճել է WWF միջմայրցամաքային տիտղոսը, ինչպես նաև մեկ անգամ դարձել է WWF աշխարհի չեմպիոն՝ «Ռեսլմանիա VI»-ի գլխավոր իրադարձության շրջանակներում պարտության մատնելով Հալկ Հոգանին։
1993 թվականին Հելվիգն օրինական կերպով փոխում է անունը և վերցնում Ուորիոր տարբերակը (Warrior - մարտիկ, ռազմիկ), ինչը նաև կնոջ և երեխաների ազգանունն է։
Ըմբշամարտից Հելվիգը վերջնականապես հեռանում է 1999 թվականին և դառնում հանրային ելույթի մասնագետ։
Մահացել է սրտամկանի ինֆարկտից՝ 2014 թվականի ապրիլի 8-ին՝ 54 տարեկանում, WWE փառքի սրահ ընդունվելուց ընդամենը երեք օր անց։ Մահվանից մոտ 24 ժամ առաջ Հելվիգը հանդես էր եկել «Monday Night Raw» հաղորդաշարի հերթական թողարկմանը և «Վերջին մարտիկի» կերպարով ռինգից շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Էջը WWE.com կայքում(անգլ.)
- Էջը IMDb կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերջին մարտիկ» հոդվածին։ |
| ||||||||||||||