Ռոբ Վան Դամ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Ռոբ Վան Դամ Rob Van Dam | |
|---|---|
| Իրական անուն | Ռոբերտ Ալեքսանդր Սատկովսկի |
| Ռինգային անուն(ներ) | Ռոբի Վի Ռոբ Վան Դամ Ռոբ Սատկովսկի |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Հայտարարվող քաշ | 108 կգ |
| Հայտարարվող հասակ | 183 սմ |
| Ծննդյան թվական | դեկտեմբերի 18, 1970 (55 տարեկան) |
| Ծննդավայր | |
| Ապրելավայր | |
| Մարզիչ | Էդ Ֆարհատ |
| Դեբյուտ | 1990 |
Ռոբերտ Ալեքսանդր Սատկովսկի (անգլ.՝ Robert Alexander Szatkowski, դեկտեմբերի 18, 1970, Բաթլ Քրիք, Քալհուն շրջան, Միչիգան, ԱՄՆ), առավել հայտնի Ռոբ Վան Դամ (Rob Van Dam) ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և կինոդերասան։
Առավել լայն ճանաչման է արժանացել «Extreme Championship Wrestling» (ECW) «World Wrestling Federation/World Wrestling Entertainment» («WWF», այժմ՝ «WWE»), ինչպես նաև «Total Nonstop Action Wrestling» (TNA) կազմակերպություններում ելույթներ ունենալու տարիներին՝ ընդհանուր առմամբ նվաճելով 21 չեմպիոնական տիտղոս։ Հանդիսանում է միակ մարզիկը ռեստլինգի արդյունաբերությունում, ով հնարավորություն է ունեցել նվաճել թե՛ WWE, թե՛ ECW և թե՛ TNA աշխարհի ծանրքաշային տիտղոսները։ Ծանրքաշային տիտղոսներից զատ, հինգ անգամ ճանաչվել է աշխարհի թիմային վարկածով չեմպիոն (երկու անգամ ECW, երկու անգամ WWE աշխարհի և մեկ անգամ WWE թիմային չեմպիոն), ինչպես նաև հինգ անգամ նվաճել է WWE միջմայրցամաքային տիտղոսը, եղել վերջին WWE հարդքոր և WWE եվրոպայի չեմպիոնը։ «TNA» կազմակերպությունում հանդես գալու տարիներին նաև մեկ անգամ հռչակվել է TNA իքս-դիվիզիոնի չեմպիոն։
2001 թվականին գլխավորել է «Պրո ռեստլինգ իլուսթրեյթիդ» հանդեսի «500 լավագույն ռեստլերների» ցանկը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Էջը TNAWrestling.com կայքում Արխիվացված 2013-01-25 Wayback Machine(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբ Վան Դամ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Անձինք այբբենական կարգով
- Դեկտեմբերի 18 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացիներ լեհական սերմամբ
- WWE փառքի սրահի անդամներ
- Կեղծանուններ