Բրեթ Հարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեթ Հարթ
Bret Hart
Հարթը 2005-ին
Իրական անունԲրեթ Սարջանթ Հարթ
Bret Sergeant Hart
Ռինգային անուն(ներ)Բրեթ Հարթ[1]
Բադի Հարթ[1]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող հասակ1,85 մ[1]
Ծննդյան թվականհուլիսի 2, 1957 (66 տարեկան)
ԾննդավայրԿանադա Կալգարի, Ալբերտա, Կանադա[1]
ՄարզիչՍտյու Հարթ[1]
Պարոն Հիտո[1]
Կազուո Սակուրադա
Դեբյուտ1978[2]
Կարիերայի ավարտ2000[3]
ԱմուսինՋուլի Սմադու (1982–2002)
Սինցիա Ռոտա (2004–07)
Ստեֆանի Վաշինգտոն (2010-այժմ)
Երեխաներ4
Կայքhttp://www.brethart.com/

Բրեթ Սերջինթ Հարթ (անգլ.՝ Bret Sergeant Hart, հուլիսի 2, 1957(1957-07-02), Կալգարի, Ալբերտա, Կանադա), կանադացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), գրող, դերասան, Հարթերի ընտանիքի անդամ։

Մինչև մասնագիտական նորամուտը զբաղվել է սիրողական (օլիմպիական) ըմբշամարտով՝ հանդես գալով Էռնեստ Մանինգի անվան ավագ դպրոցի և Մաունթ Ռոյալի համալսարանի ըմբշամարտի հավաքականներում։

Հայտնի լինելով «Հիթմեն» այցեքարտային մականվամբ/ բեմական կերպարով, առանցքային դերակատարում է ունեցել վաղ 90-ականներին ռեստլինգի արդյունաբերության արդիականացման մեջ՝ ներմուծելով բարձրորակ և աթլետիկ ներռինգային տեխնիկա։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթն ունեցել է հաջող կարիերա WWF-ում՝ 1984-1997 թվականներին։ Հարթի մասնակցությամբ մի շարք մենամարտեր դասվում են բոլոր ժամանակների ամենադիտարժան ռեստլինգ-հանդիպումների շարքին։ Առավել հայտնի ռինգային հակառակորդերից են համարվել Պարոն կատարյալը, Բրիտանացի բուլդոգը, կրտսեր եղբայր Օուեն Հարթը, Սթոուն Քոլդ Սթիվ Օսթինը և Շոն Մայքլզը։

Հարթը հեռանում է WWF-ից 1997 թվականի «Survivor Series» փեյ փեր վյու իրադարձությունից հետո, որը պետք տեղի ունենար Կանադայի Մոնրեալ քաղաքում։ Շոուի գլխավոր իրադարձությունը իր և Շոն Մայքլզի մենամարտն էր, որը պետք ավարտվեր Հարթի հաղթանակով, քանի որ վերջինս հրաժարվել էր հայրենի Կանադայում Մայքլզին պարտվելու սցենարից։ Մարտի ավարտին Մայքլզը ռինգի վրա հորիզոնական դիրքով պառկած Հարթի վրա կատարում է իր իսկ սեփական հանձնվեցնելու հնարքը (շարփշութեր), իսկ այդ պահին ռինգի մոտ գտնվող Վինս Մաքմահոնը հրահանգում է մրցավար Էրլ Հեբներին դադարեցնել մենամարտը և արձանագրել Մայքլզի հաղթանակը, չնայած այն հանգամանքին, որ Հարթը չէր հանձնվել։ Այս ոչ սցենարային պատահարն հետագայում ստանում է «Մոնրեալյան դավադրություն» (Montreal Screwjob) անվանումը։ Դավադրությունից հետո Հարթը հեռանում է «WWF»-ից և պայմանագիր կնքում ընկերության այն ժամանակվա մրցակից «WCW»-ի (World Championship Wrestling) հետ։

Հարթը մասնագիտական կարիերայից հեռանում է 2000 թվականին՝ մոտոցիկլետային վթարի արդյունքում գլխի ծանր վնասվածք ստանալուց հետո։ Մեծ դժվարություններից հետո ապաքինվելով վնասվածքներից, Հարթը սկսում է դերեր ստանալ թատրոնում, ինչպես նաև դառնում է «The Calgary Sun» շաբաթաթերթի թղթակիցը (մինչև 2004 թվականը)։

2005 թվականին Հարթն առաջադրվում է WWE փառքի սրահ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]