Բրոք Լեզնար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրոք Լեզնար
Brock Lesnar
Լեզնարը 2015 թվականին
Ռինգային անուն(ներ) Բրոք Լեզնար
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ 1,91 մ[1][2]
Իրական հասակ 121 կգ[1][2]
Ծննդյան թվական հուլիսի 12, 1977 (39 տարեկան)[2]
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ալեքսանդրիա, Մինեսոտա, ԱՄՆ[2]
Ապրելավայր Կանադա Ռեջայնա, Սասկաչևան, Կանադա
Մարզիչ Բրեդ Ռեյնգանս[3]
Քուրտ Հենիգ[3]
Դին Մալենկո[3]
Դագ Բաշամ[3]
Դեննի Դեյվիս[3][3]
Դեբյուտ 2000
Ակտիվ շրջան Ռեստլինգ՝ 2000–2007, 2012–այժմ
Ամերիկյան ֆուտբոլ՝ 2004
Խառնամարտ՝ 2006–2011
Ամուսին Ռենա «Սեյբլ» Լեզնար (2006-այժմ)
Երեխաներ 4

Բրոք Էդվարդ Լեզնար[4] (անգլ.՝ Brock Edward Lesnar, ծնվ.` հուլիսի 12, 1977[4]), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), ընդհանուր մենամարտիկ (MMA)[5] կինոդերասան, նախկին ամերիկյան ֆուտբոլիստ և օլիմպիական ըմբիշ, WWE (աշխարհի ծանրքաշային) քառակի չեմպիոն, UFC ծանրքաշային չեմպիոն, NCAA I դիվիզիայի ծանրքաշային չեմպիոն։

Ծնվել է Ուեբստեր բնակավայրում (Հարավային Դակոտա նահանգ)։ Բիսմարկի նահանգային քոլեջում, իսկ այնուհետև Մինեսոտայի համալսարանում հաջող օլիմպիական ըմբշամարտի կարիերա անցկացնելուց հետ, 2000 թվականին պայմանագիր է կնքել «WWE»-ի (նախկինում՝ «World Wrestling Federation», «WWF») հետ։ Սկզբնապես հանդես գալով «Ohio Valley Wrestling» (OVW) կրտսեր առաջնությունում, երեք անգամ դարձել է OVW հարավային թիմային չեմպիոն (համալսարանային թիմակից Շելթոն Բենջամինի հետ)։ «WWE»-ի հիմնական կազմում 2002 թվականին հայտնվելուց հետո երեք տարբեր առիթներով կարողացել է նվաճել WWE չեմպիոնական տիտղոսը՝ առավելության հասնելով Քուրտ Էնգլի և երկու անգամ՝ Ռոքի նկատմամբ։ Առաջին WWE չեմպիոնական տիտղոսը կարողացել է նվաճել հիմնական կազմում կատարած դեբյուտից ընդամենը հինգ ամիս անց՝ 25 տարեկան հասակում, դառնալով տվյալ գոտու ամենաերիտասարդ կրողը։ Նվաճած գոտիներից զատ, կարողացել է հաղթանակ տանել նաև «Ռինգա արքա» (2002) և «Թագավորական մարտ» (2003) մրցույթներում։ «Ռեսլմանիա XX»-ի շրջանակներում Գոլդբերգի հետ ունեցած մենամարտից հետո Լեզնարը որոշում է կայացնում հեռանալ «WWE»-ից և հանդես գալ Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Մինեսոտա Վայկինգս» ամերիկյան ֆուտբոլի ակումբում։ Մասնակցելով թիմի նախամրցաշրջանային մարզումներին, 2004-05 մրցաշրջանին ընդառաջ Լեզնարը վերջ է դնում ամերիկյան ֆուտբոլի կարիերային և կրկին վերադառնում ռեստլինգի մրցասպարեզ՝ այս անգամ պայմանագիր կնքելով ճապոնական «New Japan Pro Wrestling» (NJPW) կազմակերպության հետ՝ անցկացրած առաջին իսկ մենամարտում նվաճելով IWGP ծանրքաշային տիտղոսը։ «NJPW»-ի հետ պայմանագրային որոշ խնդիրներից հետո, կարճատև ելույթներ է ունեցել նաև նույն երկրում տեղակայված «Inoki Genome Federation» (IGF) կազմակերպությունում[1]։

2006 թվականին Լեզնարը որոշում է ուժերը փորձել ընդհանուր մենամարտեր (MMA) մարզաձևում՝ պայմանագիր կնքելով «Hero's» մարտական կազմակերպության հետ։ Դեբյուտային մենամարտում (հունիս, 2007 թվական) մրցակցի հանդեպ առավելության հասնելուց[6] մի քանի ամիս հետո Լեզնարին հաջողվում է պայմանագիր կնքել ոլորտի առաջատար «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպության հետ։ UFC-ի առաջնաելությում պարտություն կրելով Ֆրենք Միրի կողմից, Լեզնարին հաջողվում է հաղթանակի հասնել միայն հաջորդ մարտում՝ առավելության հասնելով Հիթ Հերինգի հանդեպ։ 2008 թվականի նոյեմբերին Լեզնարը պարտության է մատնում անհամեմատ ավելի փորձառու Ռենդի Կուտուրին և նվաճել UFC ծանրքաշային չեմպիոնական գոտին։ Միրի հետ ունեցած հաջող ռևանշային մարտից հետո Լեզնարի մոտ ծոցակաբորբ (դիվերտիկուլիտ) է հայտնաբերվում։ Ապաքինվելուց հետո «UFC 116» մրցույթում Լեզնարը պարտության է մատնում հավակնորդ Շեյն Կարվինին։ Այնումենայնիվ, Լեզնարը կորցնում է տիտղոսը «UFC 121»-ում Քեյն Վելասկեզին պարտվելուց հետո։ 2011 թվականին Լեզնարի մոտ կրկին ծոցակաբորբի ախտանիշներ են հայտնաբերվում։ Հաջող վիրահատումից[7] և ապաքինվելուց հետո Լեզնարը «UFC 141»-ում Ալիստար Օվերիմի հետ մարտը տանուլ տալուց հետո որոշում է կայացնում հեռանալ ընդհանուր մենամարտեր սպորտաձևից[8]։

UFC-ում հանդես եկած տարիներին համարվել է կազմակերպության պատմության ամենաեկամտաբեր մարտիկներից մեկը, ում մասնակցությամբ փեյ-փեր-վյու իրադարձությունները հաճախելիության և տնային վարձույթի ռեկորդային ցուցանիշներ էին գրանցում[9]։ 2010 թվականին Լեզնարը համարվել է UFC-ի ամենաբարձր վարձատրվող մենամարտիկը, ինչպես նաև ընդգրկվել «ESPN»-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկում (ընդհանուր՝ 30 սպորտաձևում)։

2012 թվականի ապրիլին, ութ տարվա բացակայությունից հետո, Լեզնարը վերադառնում է «WWE»։ 2014 թվականին՝ «Ռելսմանիա XXX»-ի շրջանակներում Լեզնարը պարտության է մատնում Անդերթեյքերին և վերջ դնում Ռեսլմանիաներում վերջինիս 21 անընդմեջ հաղթանակների շարանին։ Նույն տարվա «Սամրսլեմում» պարտության է մատնում Ջոն Սինային և չորրորդ անգամ տիրում WWE աշխարհի ծանրքաշային տիտղոսին։

Ռեստլինգի գրեթե ողջ կարիերայի ընթացքում Լեզնարի հեռուստատեսային կերպարը թիմակցել է մենեջեր/ ուղեկցորդ Փոլ Հեյմանի հետ։ Թե՛ ռեստլինգում, և թե՛ խառը մենամարտերում Լեզնարը բազմաթիվ առիթներով ելույթ է ունեցել փեյ-փեր-վյու շոուների գլխավոր իրադաձրություններում (այդ թվում՝ «Ռեսլմանիա XIX», «Ռեսլմանիա 31», «UFC 116»)։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզնարը ծնվել և մեծացել է ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի Ուեբստեր բնակավայրում՝ ֆերմերներ Ռիչարդ և Ստեֆանի Լեզնարների ընտանիքում։ Ունի երկու ավագ եղբայր՝ Թրոյ և Չադ անուններով, և մեկ կրտսեր քույր՝ Բրենդի անվամբ։ Լեզնարների ընտանիքն ունի գերմանական և լեհական ծագում։ «Էդվարդ» միջնանունն ստացել է ի պատիվ հայրական պապի[10]։ Մեծացել է կաթնատնտեսական ֆերմայում։ 17 տարեկանում Լեզնարը որոշում է միանալ ԱՄՆ ազգային գվարդիական ուժերին։ Ուեբստերի ավագ դպրոցում անցկացրած տարիներին երկու անգամ ճանաչվել է սիրողական ըմբշամարտի նահանգային չեմպիոն՝ ավարտական տարում գրանցելով անպարտելի ելույթների 33–0–0 ցուցանիշ։ Դպրոցն ավարտելուց հետո հաճախել է Բիսմարկի նահանգային քոլեջը, որտեղ անցկացրած երկրորդ տարում ճանաչվել է Կրտսեր քոլեջների համազգային սպորտային ասոցիացիայի (NJCAA) վարկածով ըմշամարտի ծանրքաշային չեմպիոն։

Պրոֆեսիոնալ մարտացանկը ընդհանուր մենամարտեր (MMA) սպորտաձևում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Ցուցանիշ Հակառակորդ Տեսակ Իրադարձություն Ամսաթիվ Ռաունդ Տևողություն Վայր Նշումներ
Հաղթանակ 6-3 Մարկ Հանթ Որոշում UFC 200 Հուլիսի 9, 2016 3 5:00 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Որակազրկվում է քլոմիֆենի հանդեպ դրական դոպինգ թեսթ հանձնելուց հետո
Պարտություն 5–3 Ալիստար Օվերիմ Տեխնիկական նոկաուտ (ոտքով հարված մարմնին և բռնցքային հարվածներ դեմքին) UFC 141 Դեկտեմբերի 30, 2011 1 2։26 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Մարտից հետո հայտարարում է ընդհանուր մենամարտերից հեռանալու որոշման մասին
Պարտություն 5–2 Քեյն Վելասկեզ Տեխնիկական նոկաուտ (բռունցքներով) UFC 121 Հոկտեմբերի 23, 2010 1 4։12 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անահայմ, Կալիֆորնիա, ԱՄՆ Կորցնում է UFC ծանրքաշային տիտղոսը
Հաղթանակ 5–1 Շեյն Կարվին Հանձնվեցում (խեղդող հնարք) UFC 116 Հուլիսի 3, 2012 2 2։19 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Պաշտպանում է UFC ծանրքաշային տիտղոսը
Հաղթանակ 4–1 Ֆրենկ Միր Տեխնիկական նոկաուտ (բռունցքներով) UFC 100 Հուլիսի 11, 2009 2 1։48 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Պաշտպանում է UFC ծանրքաշային տիտղոսը
Հաղթանակ 3–1 Ռենդի Կուտուր Տեխնիկական նոկաուտ (բռունցքներով) UFC 91 Նոյեմբերի 15, 2008 2 3։07 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Նվաճում է UFC ծանրքաշային տիտղոսը
Հաղթանակ 2–1 Հիթ Հերինգ Որոշում UFC 87 Օգոստոսի 9, 2008 3 5։00 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Պարտություն 1–1 Ֆրենկ Միր Հանձնվեցում (ծնկով) UFC 81 Հունվարի 2, 2008 1 1։30 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Հաղթանակ 1–0 Մին Սու Կիմ հանձնվեցում (բռունցքներով) Dynamite!! USA Հունիսի 2, 2007 1 1։09 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ

Ռեստլինգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտող հնարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիմուրա լոկ (2012-այժմ)
  • Ֆ5 (2002-այժմ)
  • Բրոք լոկ (2003-2004)

Այցեքարտային հնարքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպայնբաստեր
  • Շութինգ սթար պրես
  • Սկուպ փաուրեսլեմ
  • Փաուերբոմբ
  • Գերմանական սուպլեքս
  • Կրկնակի/եռակի փաուերբոմբ
  • Ֆիշերմանի սուպլեքս
  • Կողային բեքբրեյքեր
  • Գլխավերևի իրանային սուպլեքս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]