Շոն Մայքլզ
Շոն Մայքլզ Shawn Michaels | |
---|---|
![]() | |
Իրական անուն | Մայքլ Շոն Հիքենբոթոմ Michael Shawn Hickenbottom |
Ռինգային անուն(ներ) | Շոն Մայքլզ Շոն Մայքլզ (անգլ.՝ Sean Michaels) |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 102 կգ[1] |
Հայտարարվող հասակ | 1,85 մ[1] |
Ծննդյան թվական | հուլիսի 22, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Ապրելավայր | ![]() |
Մարզիչ | Խոսե Լոթարիո |
Դեբյուտ | Հոկտեմբերի 16, 1984 |
Կարիերայի ավարտ | Մարտի 28, 2010 թ. |
Ամուսին | Թերեսա Վուդ (1988–94) Ռեբեկա Չուրչի (1999-այժմ) |
Երեխաներ | 2 |
Կայք | theshawnmichaels.com |
Մայքլ Շոն Հիքենբոթոմ (անգլ.՝ Michael Shawn Hickenbottom, ծնվ.` հուլիսի 22, 1965), առավել հայտնի Շոն Մայքլզ (Shawn Michaels)[1] ռինգային անվամբ, ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և հեռուստահաղորդավար։ Առավել հայտնի է «WWE» կազմակերպությունում (նախկինում՝ «World Wrestling Federation», WWF) ունեցած տարիներից։ «WWF»-ում Մայքլզը հանդես է եկել 1988-1998 թվականներին, այնուհետև ողնաշարային վնասվածքից հետո ստանձնել ոչ մարզական դերեր՝ 1998-2000 թվականներին, և վերջապես կրկին վերադարձել մարզական ելույթներին՝ 2002-2010 թվականներին։ Համարվել է 1990-ականների և 2000-ականների լավագույն տեխնիկական ռեստլերներից մեկը։
Եղել է «WWE»-ի առավել հաջող մարզիկներից՝ 1989-2010 թվականներին հինգ անգամ հանդես գալով ընկերության այցեքարտային փեյ-փեր-վյու շոուի՝ Ռեսլմանիայի գլխավոր իրադարձության շրջանակներում։
Մարզական կարիերան սկսել է «National Wrestling Alliance» (1984–1985) համազգային ռեստլինգ ցանցում։ «American Wrestling Association» (AWA) առաջնությունում 1985 թվականին Մարթի Ջենեթիի հետ «Կեսգիշերային ռոքերներ» թիմը ձևավորելուց և AWA թիմային տիտղոսները ձեռք բերելուց հետո թիմակցի հետ միասին տեղափոխվել է «WWF»։ «WWF»-ում Մայքլզը «Ռոքերների» կազմում է մնացել մինչև 1992 թվականը։ Հաջորդ տարվա ընթացքում Մայքլզին հաջողվում է երկու անգամ հավակնել WWF չեմպիոնական տիտղոսին, ինչպես նաև տիրել WWF միջմայրցամաքային տիտղոսին։ Հայտնի է նաև որպես «D-Generation X» սկանդալային խմբավորման հիմնադիր անդամ։
Մարզական կարիերայի ընթացքում 3 անգամ նվաճել է WWF չեմպիոնական տիտղոսը, 1 անգամ՝ աշխարհի ծանրքաշային տիտղոսը, 3 անգամ WWF միջմայրցամաքային տիտղոսը, 1 անգամ WWF Եվրոպայի տիտղոսը և այլն։ Գոտիներից զատ հաղթանակ է տարել 1995 և 1996 թվականների «Թագավորական մարտերում»։
2011 թվականին առաջադրվել է WWE փառքի սրահ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Էջը WWE.com կայքում». World Wrestling Entertainment. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2014-03-01 Wayback Machine(անգլ.)
- Էջը WWE.com կայքում(անգլ.)
- Էջը Ռեստլինգի առցանց աշխարհում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոն Մայքլզ» հոդվածին։ |
|