Սի Էմ Փանք
Սի Էմ Փանք Ֆիլ Բրուքս | |
---|---|
![]() | |
Ռինգային անուն(ներ) | Սի Էմ Փանք |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 101 կգ |
Հայտարարվող հասակ | 1,85 մ |
Ծննդյան թվական | հոկտեմբերի 26, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Ապրելավայր | ![]() |
Մարզիչ | Էյս Սթիլ Դեննի Դոմինիոն Քևին Քուին Դեյվ Թեյլոր Ֆիթ Ֆինլի Վիլյամ Ռեգալ «Steel Dominion Wrestling» դպրոց |
Դեբյուտ | 1999 |
Կարիերայի ավարտ | 2014 |
Ամուսին | Էյ Ջեյ Լի (2014-այժմ) |
Կայք | cmpunk.com |
Ֆիլիպ Ջեք Բրուքս[1] (անգլ.՝ Phillip Jack Brooks, հոկտեմբերի 26, 1978, Չիկագո), առավել հայտնի Սի Էմ Փանք (CM Punk) ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), դերասան, սպորտային մեկնաբան և նախկին խառնամարտիկ (MMA)։ Հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։
Պրոֆեսիոնալ ռեստլինգում Փանքը բազմաթիվ անգամներ տիրել է աշխարհի տիտղոսների՝ արժանանալով ROH աշխարհի չեմպիոնական տիտղոսին մեկ անգամ, ECW ծանրքաշային տիտղոսին մեկ անգամ, WWE չեմպիոնական տիտղոսին երկու անգամ և աշխարհի ծանրքաշային տիտղոսին՝ երեք անգամ՝ համարվելով երկրորդ ռեստլերը պատմության մեջ (Քեյնից հետո), ով նվաճել է կազմակերպության բոլոր ծանրքաշային տիտղոսները։ Բացի այդ, երկու անգամ տիրել է նաև AEW աշխարհի չեմպիոնական տիտղոսին։ Ծանրքաշային տիտղոսներից զատ, մեկական անգամ նվաճել է WWE աշխարհի թիմային (Քոֆի Քինգստոնի հետ) և WWE միջմայրցամաքային չեմպիոնական տիտղոսները։ 2008 և 2009 թվականներին հաղթել է «Փողը բանկում» (Money in the Bank) կոչվող մրցույթը։
Մասնագիտական նորամուտը Բրուքսն սկսել է «Ring of Honor» (ROH) կազմակերպությունում, որտեղ նվաճել է բազմաթիվ չեմպիոնական տիտղոսներ, ինչպես նաև եղել է կազմակերպությանը պատկանող ռեստլինգ-դպրոցի գլխավոր մարզիչը։ 2005 թվականին պայմանագիր է քնքել «WWE»-ի հետ։
Մասնագիտական ողջ կարիերայի ընթացքում Փանքն հետևողականորեն օգտագործել է «Սթրեյթ էդջ» (անգլ.՝ Straight Edge, բառացի՝ ուղիղ եզր) ռինգային գիմիկը (կերպար), ինչը ծխախոտի, ալկոհոլի և/կամ թմրանյութերի օգտագործումը բացառող ենթամշակութային ապրելակերպ է։ Բրուքսը երդևյալ «սթրեյթ էդջ» է նաև իրական կյանքում։
Ունեցել է նաև կարճատև կարիերա ընդհանուր մենամարտեր (MMA) սպորտաձևում, հանդես գալով «Ultimate Fighting Championship» (UFC) խառնամարտի կազմակերպությունում և պարտություն կրելով ունեցած երկու ելույթներում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Վերջին կարգավիճակի մասին»». USPTO. 2008 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17–ին-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Էջը WWE.com կայքում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սի Էմ Փանք» հոդվածին։ |
|