Ռեսլմանիա 31

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրադարձության պաշտոնական պաստառը
Թեմատիկ
երգ(եր)
"Rise" — David Guetta feat. Skylar Grey
"Money and the Power" — Kid Ink
տեղեկություն
ԿազմակերպությունWWE
ՀովանավորըMountain Dew
Mountain Dew Kickstart
ԱմսաթիվՄարտի 29, 2015
Հաճախելիությունը76 976
ԱրենաLevi's Stadium
ՔաղաքըԱմերիկայի Միացյալ Նահանգներ Սանտա Կլարա, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ռոքի ռինգային մուտքի ժամանակ

«Ռեսլմանիա 31» (անգլ.՝ WrestleMania 31), «WWE» կազմակերպության 31-րդ ամենամյա «Ռեսլմանիա» պրոֆեսիոնալ ըմբշամարտի փեյ-փեր-վյու իրադարձություն։ Անցկացվել է 2015 թվականիի մարտի 29-ին՝ Սանտա Կլարայի «Լիվայս սթեդիում» ամերիկյան ֆուտբոլի մարզադաշտում[1]։ Հանդիսանում է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանում երբևէ անցկացված առաջին ռեսլմանիան։

Հիմնական շոուի մարտացանկում անկցավել են յոթ պաշտոնական մենամարտեր, ինչպես նաև երկու հանդիպումներ՝ նախաշոուի շրջանակներում։ Գլխավոր իրադարձության շրջանակներում Սեթ Ռոլինսն օգտվելով «Փողը բանկում» պայմանագրով նախատեսված լծակից, մուտք գործեց Բրոք Լեզնարի և Ռոման Ռեյնսի միջև ընթացող մարտ, և արդեն եռակողմանի մարտի արդյունքում նվաճեց WWE աշխարհի ծանրքաշային չեմպիոնական տիտղոսը։ Շոուի շրջանակներում անցկացված նշանակալի իրադարձություններից էր նաև «WCW»-ի նախկին վետերան Սթինգի ռինգային նորամուտը «WWE»-ում։

76 976 հանդիսատեսով շոուն նոր ռեկորդ սահմանեց «Լիվայս սթեդիում» մարզադաշտի հաճախելիության մեջ (նախորդին գերազանցելով 6177 միավորով)։ Շոուն նաև ռեկորդային եղավ վաճառքի ծավալներով՝ հասնելով 12,6 միլիոն ԱՄՆ դոլարի[2]՝ քննադատների և սատարողների շրջանում արժանանալով բարձր գնահատականների[3]։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Մարտի տեսակ, պայմաններ Ժամանակ
1ն Թայսոն Քիդը և Սեզարոն (չ) (Նատալյայի հետ) պարտության մատնեցին «Նոր օր»-ին (Քոֆի Քինգստոն և Բիգ Ի) (Քսավյեր Վուդսի հետ), «Լոս Մատադորես»-ին (Դիեգո և Ֆերնանդո) (Էլ Տորիտոյի հետ) և Ուսոներին (Ջիմի Ուսո և Ջեյ Ուսո) (Նեյոմիի հետ) Քառակողմանի թիմային մարտ՝ WWE թիմային տիտղոսի համար 9:58
2ն Բիգ Շոուն նվաճում է Անդրե Հսկայի հիշատակի գավաթը 30-հոգանոց թագավորական մարտ՝ Անդրե Հսկայի հիշատակի գավաթի համար 18:05
3 Դենիել Բրայանը պարտության մատնեց Վատ Նորություններ Բարետին (չ), Ար-Թրութին, Դին Էմբրոուզին, Լյուկ Հարփերին, Դոլֆ Զիգլերին և Սթարդաստին Սանդուղքային մարտ WWE միջմայրցամաքային տիտղոսի համար 13:47
4 Ռենդի Օրտոնը պարտության մատնեց Սեթ Ռոլինսին Կանոնավոր մարտ 13:15
5 Թրիփլ Էյչը պարտության մատնեց Սթինգին մենամարտ, միայն փինֆոլ և հանձնվեցում 18:36
6 Էյ Ջեյ Լին և Փեյջը պարտության մատնեցին Բելլա երկվորյակներին (Բրի Բելլա և Նիկի Բելլա) Կանանց թիմային մարտ 6:42
7 Ջոն Սինան պարտության մատնեց Ռուսևին (չ) Մենամարտ WWE Միացյալ Նահանգների տիղոսի համար 14:31
8 Անդերթեյքերը պարտության մատնեց Բրեյ Ուայաթին Կանոնավոր մենամարտ 15:12
9 Սեթ Ռոլինսը պարտության մատնեց Բրոք Լեզնարին (չ) և Ռոման Ռեյնսին Եռակողմանի մարտ WWE աշխարհի ծանրքաշային տիտղոսի համար 16:43
(չ), ցույց է տալիս մարտի ժամանակ գործող չեմպիոնին
ն, նախաշոուի շրջանակներում անցկացված մարտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]