Ալեքսանդր Ռուսև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Ռուսև
Александър Русев
Ռուսևը 2018-ին
Իրական անունՄիրոսլավ Բարնյաշև
Мирослав Барняшев
Ռինգային անուն(ներ)Ալեքսանդր Ռուսև
Ռուսև
Միրոսլավ
Միրոսլավ Մակարով
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ138 կգ
Հայտարարվող հասակ1,83 մ
Ծննդյան թվականդեկտեմբերի 25, 1985 (33 տարեկան)
ԾննդավայրԲուլղարիա Պլովդիվ, Բուլղարիա
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Նեշվիլ, Թենեսի, ԱՄՆ
ՄարզիչԳանգրել
Ռիկիշի
WWE NXT
Դեբյուտ2008

Միրոսլավ Բարնյաշև (բուլղարերեն՝ Мирослав Барняшев, ծնվ.՝ դեկտեմբերի 25, 1985 թ.), առավել հայտնի Ալեքսանդր Ռուսև ռինգային անվամբ, բուլղարացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), նախկին ծանրամարտիկ և ակադեմիական թիավարող։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։ Մասնագիտական կարիերայում երկու անգամ նվաճել է WWE Միացյալ Նահանգների չեմպիոնական տիտղոսը։

«WWE»-ում հանդես եկող առաջին բուլղարացին է։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։ Պատանեկան տարիներին հաճախել է սպորտային դպրոց, իսկ ավելի մեծահասակ տարիներին մասնակցել է ակադեմիական թիավարության և փաուերլիֆթինգի մրցաշարների։

Պրոֆեսիոնալ ըմբշամարտի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերան (2008–2010)[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ականների կեսին Բարնյաշևը հայրենիքից գաղթում է Միացյալ Նահանգներ` ձգտելով դառնալ պրոֆեսիոնալ ըմբիշ։ Սկզբնական ժամանակներում բնակություն է հաստատել Վիրջինիա նահանգում, որից հետո տեղափոխվել է Կալիֆորնիայի Տորենս բնակավայր, որտեղ էլ հաճախել է Նոքսի պրոֆեսիոնալ ըմբշամարտի ակադեմիա` աշակերտելով ռեստլերներ Ռիկիշիին և Գանգրելին[1]։ Նորամուտը ըմբշամարտի անկախ առաջնություններում Բարնյաշևը կատարում է 2008 թվականի նոյեմբերի 22-ին՝ «Միրոսլավ Մակարով» ռինգային անվամբ[2]։

2010 թվականին Բարնյաշևն հանդես է գալիս «Vendetta Pro Wrestling» (VPW) կազմակերպությունում՝ «Միրոսլավ» ռինգային անվամբ։ «VPW»-ի այլ մարզիկների հետ նկարահանվել է «Կուշինատոր» երաժշտական խմբի «The Whole F'n Show» կատարման (ըմբշամարտիկ Ռոբ Վան Դամի թեմատիկ երաժշտությունը) տեսահոլովակում[3]։

Կարիերան WWE-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացման առաջնություններ (2010–2014)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսևը 2014 թվականի ապրիլին

2010 թվականի սեպտեմբերին Բարնյաշևը պայմանագիր է կնքում ոլորտի առաջատար «World Wrestling Entertainment» (WWE) կազմակերպության հետ։ Պայմանագրի կնքումից հետո Բարնյաշևն սկսում է հանդես գալ «WWE»-ի՝ Ֆլորիդա նահանգում տեղակայված «Florida Championship Wrestling» (FCW) կրտսեր առաջնությունում, որտեղ սկսում է ելույթ ունենալ Ալեքսանդր Ռուսև ռինգային անվամբ։ Ռուսևի մասնակցությամբ առաջին հեռուստատեսային մենամարտը տեղի է ունենում 2011 թվականի հուլիսի 17-ին, որի ժամանակ Ռուսևը մուտք է գործում ռինգ մենեջեր Ռաքել Դիասի ուղեկցությամբ[4] և պարտության մատնում ոմն Մայք Դալտոն անվամբ ըմբիշի։ «FCW»-ի նորամուտից քիչ ժամանակ անց Ռուսև ոլորում է ծնկի ներհոդային ջիլը և շուրջ վեց ամիս ապաքինվում է վնասվածքներից։

Ապաքինվելուց հետո Ռուսևը վերադառնում է «FCW» 2012 թվականի մարտին։ Նույն տարվա ամռանը Ռուսևը կրկին վնասվածք է ձեռք բերում՝ այս անգամ կոտրելով պարանոցը և թևը։ Ապաքինման ժամանակ Բարնյաշևը ճանապարհորդում է Թայլանդ և սկսում ուսումնասիրել մուայ թայ արևելյան մարզաձևը։ 2012 թվականի օգոստոսին «FCW»-ն անվանափոխվում է «NXT Wrestling»-ի։

Վնասվածքներն ապաքինելուց հետո Ռուսևը կատարում է իր նորամուտը «NXT»-ում՝ 2013 թվականի մայիսի 30-ին՝ մենամարտելով NXT չեմպիոնական տիտղոսի համար 1 հավակնորդի որոշման համար անցկացվող թագավորական մենամարտում (անգլ.` battle royale), որում հաղթանակում է Բո Դալասը։ Ռուսևի առաջին անհատական մենամարտը «NXT»-ում տեղի է ունենում օգոստոսի 21-ին, որտեղ նա պարտվում է Դոլֆ Զիգլերին։ Դրանից քիչ ժամանակ անց Սիլվեստեր Լեֆորը դառնում է Ռուսևի մենեջերը, և Սկոտ Դոուսոնի հետ ձևավորում է «Մարտնչող լեգեոներներ» կարճատև թիմը, որը հակամարտությունների մեջ է մտնում Էնզո Ամորեի և Քոլին Կասիդիի թիմի հետ։ «NXT»-ի հոկտեմբերի 30-ի թողարկման ժամանակ Ռուսևն հարձակվում է մենեջեր Սիլվեստեր Լեֆորի վրա և որպես իր «սոցիալական դեսպան» ընտրում Լանային։ Ռուսևի և Լանայի ձևավորած զույգը ներշնչված էր 1985 թվականին նկարահանված «Ռոքի IV» գեղարվեստական ֆիլմի գլխավոր բացասական հերոսներ Իվան և Լյուդմիլա Դրագոների կերպարներից[5]։ Ռուսևի զարգացրած նոր կերպարը ներկայացվում է որպես բուլղարացի չարագործ, իսկ Լանան՝ վերջինիս ռուս մենեջերուհին (ըստ սցենարի)։

Ռուսևը շարունակում է կանոնավոր կերպով հանդես գալ «NXT»-ում՝ մինչև «WWE»-ի հիմնական կազմ դուրս գալը (ապրիլ, 2014 թ.)։

Հիմնական կազմ (2014-2015)[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԴ հերոս, Միացյալ Նահանգների չեմպիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսևը հիմնական կազմի նորամուտը կատարում է 2014 թվականի «Թագավորական կռիվ» փեյ-փեր-վյուի գլխավոր իրադարձության ժամանակ։ 30 ըմբիշներից բաղկացած մարտում մուտք գործելով 6-րդ համարի տակ, Ռուսևը դուրս է մղվում ռինգից 4 ըմբշամարտիկների միացյալ ջանքերի շնորհիվ։ Մի քանի ամիս բացակայելուց հետո Ռուսևն ունենում է իր առաջին պաշտոնական ելույթը «Monday Night Raw» շաբաթական հաղորդաշարի ապրիլի 7-ի թողարկման ժամանակ՝ ջախջախիչ պարտության մատնելով Զաք Ռայդերին[6]։

2014 թվականի մայիսին Ռուսևի կերպարը ձեռք է բերում պրոռուսական և հակաամերիկյան նրբերանգներ,[7] իսկ ռինգ մոտք գործելու ժամանակ հայտարարվում է որ նա ներկայումս բնակվում է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում և ներկայացվում որպես «Ռուսաստանի Դաշնության հերոս»։ Ռուսևն սկսում է անմիջապես հակամարտության մեջ մտնել Բիգ Ի-ի հետ՝ պարտության մատնելով վերջինիս «Payback» և «Money in the Bank» փեյ-փեր-վյու իրադարձությունների շրջանակներում[8][9]։ Դրանից հետո Ռուսևը նոր հակամարտության մեջ է մտնում ինքնահռչակ «Իրական ամերիկացի» Ջեք Սվագերի հետ, ում պարտության է մատնում հուլիսի 20-ի «Battleground» իրադարձության ժամանակ։ Մարտի մեկնարկից առաջ, Ռուսևին ոգեշնչելու համար Լանան սկսում է գովաբանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև կատարած ճառում արտաբերում է «վերջին իրադարձություններ» խոսքը, ինչը «Վաշինգտոն պոստ» օրաթերթը որակում է որպես հղում Մալայզիական ավիաուղիներին պատկանող «Boeing 777» ինքնաթիռի ողբերգական կործանմանը։ «WWE»-ի ղեկավարությունն ավելի ուշ ներողություն է խնդրում և նշում, որ Լանայի հայտարարությունները կապված չէին կործանված ինքնաթիռի հետ[10]։ «Raw»-ի հոկտեմբերի 6-ի թողարկման ժամանակ Ռուսևի և Լանայի ռինգային պրոմոն անակնկալ կերպով ընդհատում է Դուեյն «Ռոք» Ջոնսոնը։ Երկար բանավեճից հետո Ռոքը և Ռուսևը մենամարտի են բռնվում։

Նոյեմբերի 3-ին Ռուսևին հաջողվում է պարտության մատնել Շեյմուսին և նվաճել WWE Միացյալ Նահանգների տիտղոսը՝ դառնալով «WWE»-ի պատմության առաջին տիտղոսակիր բուլղարացին։ Նոյեմբերի 23-ին՝ «Survivor Series» փեյ-փեր-վյու իրադարձության ժամանակ Ռուսևը մրցում է 10-հոգանոց թիմային մարտում՝ որպես «Թիմ ղեկավարության» (Team Authority) անդամ։ Ռուսևը դուրս է մնում մրցամարտից՝ պահանջվող ժամանակում ռինգ չվերադառնալու պատճառով։ «TLC» իրադարձության ժամանակ Ռուսևը հաջողությամբ պաշտպանում է չեմպիոնական տիտղոսը Ջեք Սվագերի հետ մրցապայքարում։ 2015 թվականի հունվարի 25-ին՝ «Royal Rumble» իրադարձության «թագավորական կռիվ» բազմանդամ մարտի ժամանակ Ռուսևը մուտք է գործում 15-րդ համարի ներքո՝ ռինգից դուրս նետելով 6 մրցակցի։ Իրադարձությանը hաջորդած «Raw» հաղորդման ժամանակ Ռուսևն ընդհարվում է Ջոն Սինայի հետ։ Ըմբիշները հանդիպում են «Fastlane» իրադարձության շրջանակներում՝ փետրվարի 22-ին։ Մարտն ավարտվում է Ռուսևի հաղթանակով։ Բախտը, սակայն, երկրորդ անգամ չի ժպտում Ռուսևին, ով տանուլ տալով «Ռեսլմանիա 31»-ի շրջանակներում անցկացվող ռևանշ մենամարտը, զրկվում է Միացյալ Նահանգների տիտղոսից[11]։ Տիտղոսը ետ բերել չի հաջողվում է «Extreme Rules»-ի շրջանակներում անցկացված ռուսական շղթայամարտում (Russian Chain match)։ Մարտի ընթացքում ռինգին մոտ գտնվող Լանան անընդհատ դրական արձագանքների էր արժանանում հանրության կողմից, ինչը դուր չէր գալիս Ռուսևին, ով կարգադրում է ուղեկցորդուհուն անմիջապես հեռանալ ռինգի մոտից։ Ռուսևը տանուլ է տալիս ևս մեկ ռևանշ «Payback» իրադարձության ժամանակ (մայիսի 17, 2015)։

Բուլղարյան մարդագազան (2015-այժմ)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Payback»-ին հաջորդած «Raw»-ի ժամանակ Ռոսևը վերջ է դնում իր և Լանայի ռինգային համագործակցությանը, ով ի պատասխան ապտակում է նրան։ Մայիսի 25-ի թողարկման ժամանակ Ռուսևը կրկին վերադառնում է բուլղարացու կերպարին՝ ռինգ մուտք գործելիս ձեռքում պահելով Բուլղարիայի եռագույնը։ Նույն երեկոյան Ռուսևին չի հաջողվում Լանայի հետ վերամիավորվել։ Երեք օր անց՝ «SmackDown»-ի թողարկման ժամանակ Ռուսևը Ռայբեքի հետ ունեցած մենամարտի ժամանակ կոտրում է ոտնաթաթը, ինչը խոչընդոտում է նրան «Elimination Chamber» իրադարձության շրջանակներում թափուր դարձած Միջմայրցամաքային տիտղոսի համար պայքար մղելուց։ Վնասվածքից հետո Ռուսևը Լանային ետ բերելու ևս մեկ փորձ է կատարում, սակայն կրկին ապարդյուն։ Լանան սկսում մերձ հարաբերությունների մեջ մտնել Դոլֆ Զիգլերի հետ (քեյֆեբ), իսկ Ռուսևը միանում է Սամմեր Ռեյին։ «Raw»-ի հունիսի 29-ի թողարկման ժամանակ Ռուսևը և Ռեյն ընդհարվում են Լանային և Զիգլերին, ինչի հետևանքով Ռեյը և Լանան մենամարտի են բռնվում։ Հուլիսի 6-ի «Raw»-ի թողարկման ժամանակ նորաստեղծ զույգերը կրկին են ընդհարվում, և այս անգամ Ռուսևն է դաժանորեն հարձակվում Զիգլերի վրա՝ նրան հարվածելով սրունքին հարմարեցված անթացուպով՝ այդ կերպ ցույց տալով, որ ոտքի վնասվածքն ամբողջովին ապաքինվել էր։ Հարվածի պատճառով Զիգլերն ստանում է շնչափողի սցենարային վնասվածք՝ անորոշ ժամանակով դուրս մնալով ռինգային գործունեությունից։ Ռուսևը պաշտոնապես ռինգ է վերադառնում հաջորդ «SmackDown»-ի ժամանակ՝ պարտության մատնելով Ֆանդանգոյին։ «Raw»հուլիսի 13-ի թողարկման ժամանակ Ռուսևը պատասխանում է Ջոն Սինայի Միացյալ Նահանգների չեմպիոնական տիտղոսի բաց մարտահրավերին։ Ռուսևին ընդհատում են Քևին Օուենսը և Սեզարոն, ովքեր նույնպես ցանկություն են հայտնում մասնակցելու տիտղոսի բաց խաղարկմանը։ Հավակնորդների շրջանում անցկացվում է եռակողմանի մարտ, ինչի հաղթողը կարող էր ավելի ուշ հանդիպել Սինայի հետ։ Մարտի ընթացքում Օուենսը լքում է ռինգը։ Մարտն ավարտվում է Ռուսևի հաղթանակով։ Հաջորդ՝ տիտղոսային մարտը կրկին հաղթում է Ռուսևը, սակայն որակազրկմամբ, այն բանից հետո երբ Օուենսը վերադառնում է ռինգ և հարվածում նրան։ «SmackDown»-ի հուլիսի 16-ի թողարկման ժամանակ Սեզարոյի հետ մարտում Ռուսևը ստանում է երկրորդ փինֆոլային պարտությունը հիմնական կազմում հանդես գալուց ի վեր։ Զիգլերը ռինգե է վերադառնում «Raw»-ի օգոստոսի 17-ի էպիզոդի ժամանակ և անմիջապես հարձակվում Ռուսևի վրա։ Հակառակորդները պաշտոնապես ընդհարվում են «Սամրսլեմ» իրադարձության ժամանակ։ Լանայի և Սամմեր Ռեյի ներխուժման հետևանքով մարտն ավարտվում է կրկնակի քաունթաուտով։ Մարտի ավարտից հետո Ռուսևն ու Ռեյը սկսում են կռվել Զիգլերի և Լանայի հետ[12]։

«Raw» -իհոկտեմբերի 5-ի թողարկման ժամանակ Սամմեր Ռեյը Ռուսևին սցենարային ամուսնության առաջարկություն է անում։ Ռուսևը պատասխանում է, որ կամուսնանա նրա հետ միմիային չեմպիոնական տիտղոս նվաճելուց հետ։ Հոկտեմբերի 11-ին, սակայն, «TMZ» տաբլոիդային կայքը հաղորդում է, որ Ռուսևը և Լանան նշանադրվել են իրական կյանքում։ Իրական նորությունն օգտագործվում է «Raw»-ի հաջորդ էպիզոդում, ինչի հետևանքով Սամմերը վերջ է դնում իր և Ռուսևի հարաբերություններին[13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարնյաշևն իրական կյանքում ամուսնացած է դերասանուհի և մոդել Քեթրին Փերրի հետ, ով ռինգում մարմնավորում է նրա ուղեկցորդուհի Լանային։ Զույգը բնակվում է Նեշվիլ քաղաքում (Թենեսի նահանգ)[14][15]։

Պրոֆեսիոնալ ըմբշամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանան և Ռուսևը
  • Ավարտող հնարքներ
    • Աքոլեյդ (այլ կերպ հայտնի որպես «ուխտի ճիրան»)՝ NXT/WWE
    • Բուլ-պլեքս (օկլահոմյան գլորում՝ փոխակերպված բացթողնման գերմանական սուպլեքսի)՝ FCW
  • Այցեքարտային հնարքներ
    • բադի բլոկ
    • ցատկային ոտնահարված
    • Ծնկահարվածներ անկյունում գտնվող մրցակցին
    • Վազող ազդրային հարված անկյունում գտնվող մրցակցին
    • Սամոական դրոպ
    • Պտտվող կրնկահարված
    • Սոպերքիք
    • Ճոճորվող կողային տապալում
  • Մենեջերներ
    • Լանա
    • Մարկու Մակ
    • Նիք Ռոջերս
    • Ռաքել Դիաս
    • Սիլվեստեր Լեֆոր
  • Մականուններ
    • «Հարվածող բուլղարացի»
    • «Բուլղարյան մարդագազան»
    • «Սուպեր-մարզիկ»
  • Թեմատիկ երաժշտություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բայեր Մեթյու (Հոկտեմբերի 21, 2011)։ «Գանգրելի ուժը 42 տարեկան հասակում դեռ չի սպառվել»։ «Canoe.ca»։ «Քվեբեկոր մեդիա»։ Վերցված է Սեպտեմբերի14, 2013 
  2. «Ալեքսանդր Ռուսև»։ «Gerweck.net»։ Վերցված է Հունվարի 26, 2014 
  3. ««Vendetta Pro»-ի աստղերն հանդես են եկել Ռոբ Վան Դամի մուտքային երաժշտության տեսահոլովակում»։ «VendettaProWrestling.com»։ «Vendetta Pro Wrestling»։ Հոկտեմբերի 27, 2010։ Վերցված է Սեպտեմբերի 21, 2013 
  4. Ռիչարդ Տրիոնֆո (Հուլիսի 17, 2011)։ ««Florida Championship Wrestling»-ի հեռուստատեսային զեկույց»։ «PWInsider.com»։ «Պրո ռեստլինգ ինսայդեր»։ Վերցված է Սեպտեմբերի 21, 2013 
  5. Բայրոն Սաքստոն (Դեկտեմբերի 4, 2013)։ ««NXT չեմպիոնի զեկույց». Բո Դալասը գնահատում է NXT-ի հինգ ծագող աստղերին»։ «WWE.com»։ «WWE»։ Վերցված է Հունվարի 3, 2014։ «Ալեքսանդր Ռուսևն ու Լանան ինձ հիշեցնում են «Ռոկկի IV»-ի հայտնի զուգը» 
  6. Ջեյմս Կալդվել (Ապրիլի 7, 2014)։ «Կալդվելի WWE Raw-ի արդյունքները 4/7»։ «Պրո ռեստլինգ թորչ»։ Վերցված է Հունիսի 30, 2014 
  7. Թիմ Թրիման (Մայիսի 14, 2014)։ «Պուտինն ընդդեմ Օբամայի` սպանդեքսում: Ռեստլինգի նոր սառը պատերազմը»։ «Դեյլի բիստ»։ «IAC/InterActiveCorp»։ Վերցված է Մայիսի 25, 2014 
  8. Ջեյմս Կալդվել (Հունիսի 24, 2014)։ «։ «Կալդվելի WWE Raw-ի արդյունքները 6/23»։ «PWTorch.com»։ «Պռո ռեստլինգ Թորչ»։ Վերցված է Հունիսի 30, 2014 
  9. Ջեյմս Կալդվել (Հունիսի 1, 2014)։ «։ «Կալդվելի WWE Payback-ի արդյունքները 6/1»։ PWTorch.com։ «Պռո ռեստլինգ Թորչ»։ Վերցված է Հունիսի 30, 2014 
  10. Փեյն Մարիսա (Հուլիսի 21, 2014)։ ««WWE»-ն ակնարկում է Մալայզիական ավիաուղիների 17-րդ չվերթի մասին`«Battleground»-ի ժամանակ, որն այդքան էլ դրական ընդունելություն չստացավ»։ «Վաշինգտոն պոստ»։ «Քեթրին Ուեյմութ»։ Վերցված է Հուլիսի 23, 2014 
  11. http://pwtorch.com/artman2/publish/wweppvs/article_84175.shtml#.VRi2NfnF8v4
  12. Caldwell, James (օգոստոսի 23, 2015)։ «CALDWELL'S SUMMERSLAM REPORT 8/23: Ongoing "virtual-time" coverage of Lesnar vs. Taker, Title vs. Title, more big matches»։ Pro Wrestling Torch։ Վերցված է օգոստոսի 23, 2015 
  13. Caldwell, James (հոկտեմբերի 12, 2015)։ «CALDWELL'S WWE RAW RESULTS 10/12: Complete "virtual-time" coverage of live Chicago Raw - Cena's U.S. Title Open Challenge, WWE Champ loses in main event, more»։ Pro Wrestling Torch։ Վերցված է հոկտեմբերի 14, 2015 
  14. Ջոնսոն, Մայք (հոկտեմբերի 11, 2015)։ «WWE-ի աստղերը նշանադրվել են»։ PWInsider։ Վերցված է հոկտեմբերի 12, 2015 
  15. ««WWE»-ի աստղեր Լանա և Ռուսև. Ռուսաստանում մենք մինչև ամուսնանալը միասին տուն եք գնում»։ «Թի Էմ Զի»։ «Թայմ Ուորներ»։ մարտի 1, 2015։ Վերցված է մարտի 1, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]