Ռոկկի IV

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ռոկկի IV
Rocky IV
Ռոկկի IV ֆիլմի պոստեր.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրսպորտային ֆիլմ, մարտաֆիլմ և դրամա
Թեմավրեժ և Սառը պատերազմ
Թվականնոյեմբերի 27, 1985[1], հոկտեմբերի 31, 1986[2] և փետրվարի 13, 1986[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍիլվեստր Ստալոնե[4][5][6][7]
ՊրոդյուսերIrwin Winkler? և Ռոբերտ Չարտոֆ
Սցենարի հեղինակՍիլվեստր Ստալոնե
ԴերակատարներԴոլֆ Լունդգրեն[8], Բյորտ Յանգ[5][7][8], Տալիա Շայր[5][7][9][8], Կարլ Ուեզերս[7][8], Թոնի Բերթոն[8], Brigitte Nielsen?[8], Michael Pataki?[8], Սիլվեստր Ստալոնե[5][6][7][9][8], Ջեյմս Բրաուն[8], Dominic Barto?[10], Gabriel Campisi?[10], LeRoy Neiman? և Միստր Թի
ՕպերատորBill Butler?
ԵրաժշտությունVince DiCola?
Պատմվածքի վայրՄոսկվա և ԽՍՀՄ
Նկարահանման վայրՎանկուվեր, Լոս Անջելես, Լաս Վեգաս Վելլի, Ֆիլադելֆիա, Grand Teton National Park? և Վայոմինգ
ԿինոընկերությունUnited Artists
Տևողություն91 րոպե
Շահույթ300 473 716 ԱՄՆ դոլար[11]
Պաշտոնական կայքէջ

Ռոկկի 4, սպորտային դրամա, որը նկարահանվել է 1985 թվականին։ Սցենարի հեղինակ՝ Սիլվեստր Ստալոնե[12]։ Ֆիլմի գլխավոր դերերում ՝ Սիլվեստր Ստալոնե, Դոլֆ Լունդգրեն, Բյորտ Յանգ, Տալիա Շայր, Թոնի Բուրթոն և այլոք։ Ռոկկի 4 ֆիլմը 24 տարի եղել է ամենածաղկող սպորտային ֆիլմը։ Այն եղել է ամենաշահութաբերը Ռոկկի ֆիլմի մյուս մասերից[13]։

Ֆիլմում, նա պետք է բռնցքամարտեր ԽՍՀՄ ժամանակաշրջնի բռնցքամարտիկ Իվան Դռագոի հետ, ով ցանկանում էր պարտության մատնել Ռոկկի Բալբոաին և ստանար չեմպիոնի տիտղոսը։Ռոկկիի ընկեր Ապոլլո Կրիդը որոշում է կռվել ընկերոջ փոխարեն, սակայն հենց ռինգումել մահանում է։ Ընկերոջ մահից հետո Ռոկկին վրեժխնդիր է լինում և ԽՍՀՄի տարածքում պարտության մատնում Դռագոին բարձր պահելով իր քաղաքի պատիվը։

Ֆիլմը ունեցավ 300մլն․ դոլարի եկամուտ։ Սա եղավ Կառլ Վեթհերի վերջին դերը Ռոկկի ֆիլմի սերիաներում։ Այս սերիայի հիման վրա հետագայում նկարահանվեցին Կրիդ 2 ֆիլմը որտեղ Ապոլլո Կրիդի որդին՝ Ադոնիսը բռնցքամարտում է Իվան Դռագոի որդու՝ Վիկտորի հետ:

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովետական բռնցքամարտիկ Իվան Դռագոն իր կնոջ՝ Լյուդմիլայի խորհրդային լողորդուհու հետ ժամանում է Միացյալ Նահանգներ: Հայրենասիրությունը ապացուցելու համար Ապոլլո Կրիդը մարտահրավեր է նետում Դռագոին։ Ռոկկին մարզում է Ապոլլոին, սակայն ունենալով մտավախություն, որ նա չի կարողանա ավարտել մենամարտը, հանդիպումից առաջ տեղի ումեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ապոլլոն և Դռագոն վիճում են և թշնամանում։ Բռնցքամարտի հանդիպումը տեղի է ունենում Լաս Վեգասի՝ ՄԳՄ Գռանդ Հոթելում[14]։ Ապոլլոն մտնում է ռինգ Ջեյմս Բրաունի « Ապրում է Ամերիկայում »երգի և շքեղ աղջիկների ուղեկցությամբ։ Առաջին ռաունդում ստանալով ծանր հարվածներ Ռոկկին և նրա մարզիչ՝ Դյուկը խնդրեցին նրան հրաժարվել մենամարտից, սակայն նա ասաց. Ոոկկիին «ինչ էլ որ լինի »խաղը չդադարեցնի։ Երկրորդ ռաունդում Դռագոն շարունակում է հարվածել, Ռոկկիին պետք է նետեր սրբիչը, սակայն չհասցրեց Դռագոն հենց ռինգում սպանեց Ապոլլոին։ Դռագոն մեկնաբանելով ԶԼՄ ներին ասում է հետևյալը՝ « Եթե նա մահանում է, նա մահանում է »։Ռոկկին իրեն մեղսվոր զգալով Ապոլլոի մահվան մեջ մարտահրավեր է նետում Դռագոին բռնցքամարտելու Սովետական Միության սահմանում։ Մենամարտը բաղկացած էր 15 ռաունդից, որը տեղի ունեցավ Սուրբ ծննդյան օրը։ Նա մեկնեց առանց կնոջ՝ Ադրիանաի, նրա հետ էին իր մարզիչ Դյուկը և նրա եղբորորդի Պաուլը։ Դռագոն մարզվում էր բարձր տեխնոլոգիայի մարզասարքերով և ընդունում էր ստերոիդներ, իսկ Ռոկկին սղոցով ծառեր  էր կտրում, քարեր էր նետում և բարձրանում ձյունածածկ լեռները։ Մենամարտը սկսվում է Դռագոի վիրավորական խոսքերով։ Առաջին ռաունդում Ռոկկին փայլուն հաղթանակ է տանում, Դյուկը նրան խրախուսում է հիշեցնոլով, որ հակառակորդը «մարդ է, և ոչ՝ մեքենա», իսկ այդ ժամանակ Դռագոն հեգնանքով ասում է ուսուցիչներին որ Ռոկը « մարդ չէ, նա երկաթյա կտոր է »։ Երկու բռնցքամարտիկները շարունակում են պայքարը։ Հաջորդ ռաունդներում  երկուսնել ուժասպառ են լինում, և ի վերջո, Ռոկկին ուժասպառ եղած նոկաուտի ենթարկելով հաղթում է մենամարտը։ Նա արտահայտում է իր հիացմունքը և հուզվում, ասելով՝ « Եթե ես կարող եմ փոխվել, ապա դուք էլ կարողեք փոխվել, բոլորը կարող են փոխվել »։ Նա ավարտում է ելույթը, և հեռուստատեսությամբ շնորհավորում որդու Սուրբ ծնունդը՝ ձեռքերը վեր պարզելով, քանի որ հանդիսատեսը ծափահարում էր նրան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]