Ռոբերտ Չարտոֆ
Ռոբերտ Չարտոֆ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 26, 1933 |
Ծննդավայր՝ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | հունիսի 10, 2015[1] (81 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոպրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0153590 |
Ռոբերտ Չարտոֆ (անգլ.՝ Robert Chartoff, օգոստոսի 26, 1933, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 10, 2015[1], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոպրոդյուսեր։ Առաջին խոշոր հաջողությանն արժանացել է «Ռոկկի» ֆիլմի շնորհիվ, որի գլխավոր դերակատարն ու սցենարի հեղինակը եղել է Սիլվեստր Ստալոնեն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Չարտոֆը ծնվել է 1933 թվականի օգոստոսի 26-ին Նյու Յորքում, հրեական ընտանիքում[2]։ Հայրը՝ Ուիլյամ Չարտոֆը, եղել է պրոֆեսիոնա երաժիշտ, նվագել է Նյու Յորքի ֆիլհարմոնիայում։ Մայրը եղել Բեսի Ռապապորտը։ 1955 թվականին Ռոբերտ Չարտոֆն ավարտել է Յունիոն քոլեջը, ապա իրավունքի դպրոց Կոլումբիայի համալսարանում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Չարտոֆը հանդես է եկել որպես ավելի քան 40 ֆիլմի պրոդյուսեր, մեծ մասամբ՝ Իրվին Ուինքլերի հետ միասին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Չարտոֆն ամուսնացած է եղել երեք անգամ։ Ֆիլիս Ռաֆայելի հետ առաջին ամուսնությունից ունեցել է երեք երեխա՝ Ջենիֆերը, Ուիլյամն ու Ջուլին։ Երկրորդ անգամ ամուսնացել է բրիտանացի դերասանուհի Վանեսա Հովարդի (1948-2010) հետ։ Նրանք ամուսնացած են եղել 1970-1983 թվականներին և ունեցել են մեկ որդի՝ Չարլին։ Երրորդ կնոջ՝ Ջեննի Ուեյման Քոքլի (Jenny Weyman-Cockle) հետ Ռոբերտ Չարտոֆն ապրել է 1992 թվականից մինչև իր մահը։ Այդ ամուսնության ընթացքում ծնվել է նրա դուստրը՝ Միրանդան[3]։
Ռոբերտ Չարտոֆի որդին՝ Ուիլյամ Չարտոֆը (ծնվել է 1963 թվականի մարտի 15-ին) նույնպես դարձել է պրոդյուսեր։ Հոր հետ միասին նա մասնակցել է «Raging Bull», «Ռոկկի Բալբոա», «Մեխանիկ» ֆիլմերի ստեղծմանը։ Մահացել է 2015 թվականի հունիսի 10-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից Սանտա Մոնիկայում գտնվող իր տանը (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ)[4]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դիմհար / Point Blank (1967)
- Պառակտում / The Split (1968)
- Նրանք գնդակահարում են ձիերին, այնպես չէ՞ / They Shoot Horses, Don't They? (1969)
- Leo the Last (1970)
- The Strawberry Statement (1970)
- Believe in Me (1971)
- The Gang That Couldn't Shoot Straight (1971)
- Նոր ցենտուրիոններ / The New Centurions (1972)
- Thumb Tripping (1972)
- Մեխանիկը / The Mechanic (1972)
- Up the Sandbox (1972)
- Busting (1974)
- S*P*Y*S (1974)
- Խաղացողը / The Gambler (1974)
- Peeper (1975)
- Փախուստ / Breakout (1975)
- Ռոկկի / Rocky (1976)
- Երազների վաճառականներ / Nickelodeon (1976)
- Նյու Յորք, Նյու Յորք / New York, New York (1977)
- Վալենտինո / Valentino (1977) (գործադիր պրոդյուսեր)
- Comes a Horseman (1978) (գործադիր պրոդյուսեր)
- Uncle Joe Shannon (1978)
- Ռոկկի 2 / Rocky II (1979)
- Կատաղած ցուլ / Raging Bull (1980)
- Խոստովանության գաղտնիքները / True Confessions (1981)
- Ռոկկի 3 / Rocky III (1982)
- Ճիշտ անձնակազմ / The Right Stuff (1983)
- Գարեջուր / Beer (1985)
- Ռոկկի 4 / Rocky IV (1985)
- Ռոկկի 5 / Rocky V (1990)
- Ուղղակի զրույց / Straight Talk (1992)
- In My Country (2004)
- Ռոկկի Բալբոա / Rocky Balboa (2006) (գործադիր պրոդյուսեր)
- Մեխանիկը / The Mechanic (2011)
- Փոթորիկ / The Tempest (2010)
- Էնդերի խաղը / Ender's Game (2013)
- Խաղացողը / The Gambler (2014)
- Scarpa (2015)
- Միջամառային գիշերվա երազ / A Midsummer Night's Dream (2015)
- Կրիդ / Creed (2015)
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1977 – «Օսկար» մրցանակ «Ռոկկի» ֆիլմի համար (Ուինքլերի հետ միասին)
- 1981 — ներկայացվել է «Օսկար» մրցանակի «Կատաղած ցուլ» ֆիլմի համար (Ուինքլերի հետ միասին)
- 1984 — ներկայացվել է «Օսկար» մրցանակի «Ճիշտ անձնակազմ» ֆիլմի համար (Ուինքլերի հետ միասին)
- Երկու անգամ ներկայացվել է Razzie Award մրցանակի ամենավատ ֆիմի համար՝ «Ռոկկի 4» (1986 թվական) և «Ռոկկի 5» (1991 թվական)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.lematin.ch/people/producteur-rocky-robert-chartoff-mort/story/13171617
- ↑ Melanie Chartoff (2010-03-29)։ «Seder by the Sea» (անգլերեն)։ Jewish Journal։ Վերցված է 2015-07-15
- ↑ «Robert Chartoff Biography» (անգլերեն)։ Internet Movie Database։ Վերցված է 2015-07-15
- ↑ Bruse Weber (2015-06-14)։ «Robert Chartoff, producer of Raging Bull and Rocky, dies at 81» (անգլերեն)։ New York Times։ Վերցված է 2015-07-15