Ռոքի IV

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոքի IV
անգլ.՝ Rocky IV
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, դրամա և բոքսի մասին ֆիլմ
Թեմավրեժ և Սառը պատերազմ
Թվականնոյեմբերի 27, 1985[1], հոկտեմբերի 31, 1986[2] և փետրվարի 13, 1986[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍիլվեստր Ստալոնե[4][5][6][…]
ՊրոդյուսերԻրվին Ուինքլեր և Ռոբերտ Չարտոֆ
Սցենարի հեղինակՍիլվեստր Ստալոնե
ԴերակատարներԴոլֆ Լունդգրեն[7], Բյորտ Յանգ[5][8][7], Տալիա Շայր[5][8][9][…], Կարլ Ուեզերս[8][7], Թոնի Բերթոն[7], Բրիգիտե Նիլսեն[7], Michael Pataki?[7], Սիլվեստր Ստալոնե[5][6][8][…], Ջեյմս Բրաուն[7], Dominic Barto?[10], Gabriel Campisi?[10], LeRoy Neiman? և Միստր Թի
ՕպերատորԲիլ Բաթլեր
ԵրաժշտությունVince DiCola?
Պատմվածքի վայրՄոսկվա և ԽՍՀՄ
Նկարահանման վայրՎանկուվեր, Լոս Անջելես, Լաս Վեգաս Վելլի, Ֆիլադելֆիա, Grand Teton National Park? և Վայոմինգ
ԿինոընկերությունUnited Artists
Տևողություն91 րոպե և 90 րոպե
Շահույթ300 473 716 $[11]
Պաշտոնական կայքէջ

«Ռոքի 4», սպորտային դրամա, որը նկարահանվել է 1985 թվականին։ Սցենարի հեղինակ՝ Սիլվեստր Ստալոնե[12]։ Ֆիլմի գլխավոր դերերում ՝ Սիլվեստր Ստալոնե, Դոլֆ Լունդգրեն, Բյորտ Յանգ, Տալիա Շայր, Թոնի Բուրթոն և այլք։ Ռոքի 4 ֆիլմը 24 տարի եղել է ամենածաղկող սպորտային ֆիլմը։ Այն եղել է ամենաշահութաբերը Ռոքի ֆիլմի մյուս մասերից[13]։

Ֆիլմում, նա պետք է բռնցքամարտեր ԽՍՀՄ ժամանակաշրջնի բռնցքամարտիկ Իվան Դռագոի հետ, ով ցանկանում էր պարտության մատնել Ռոքի Բալբոաին և ստանար չեմպիոնի տիտղոսը։Ռոքիի ընկեր Ապոլլո Կրիդը որոշում է կռվել ընկերոջ փոխարեն, սակայն հենց ռինգումել մահանում է։ Ընկերոջ մահից հետո Ռոքին վրեժխնդիր է լինում և ԽՍՀՄի տարածքում պարտության մատնում Դռագոին բարձր պահելով իր քաղաքի պատիվը։

Ֆիլմը ունեցավ 300մլն․ դոլարի եկամուտ։ Սա եղավ Կառլ Վեթհերի վերջին դերը Ռոքի ֆիլմի սերիաներում։ Այս սերիայի հիման վրա հետագայում նկարահանվեցին Կրիդ 2 ֆիլմը որտեղ Ապոլլո Կրիդի որդին՝ Ադոնիսը բռնցքամարտում է Իվան Դռագոի որդու՝ Վիկտորի հետ։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովետական բռնցքամարտիկ Իվան Դռագոն իր կնոջ՝ Լյուդմիլայի խորհրդային լողորդուհու հետ ժամանում է Միացյալ Նահանգներ։ Հայրենասիրությունը ապացուցելու համար Ապոլլո Կրիդը մարտահրավեր է նետում Դռագոին։ Ռոքին մարզում է Ապոլլոին, սակայն ունենալով մտավախություն, որ նա չի կարողանա ավարտել մենամարտը, հանդիպումից առաջ տեղի ումեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ապոլլոն և Դռագոն վիճում են և թշնամանում։ Բռնցքամարտի հանդիպումը տեղի է ունենում Լաս Վեգասի՝ ՄԳՄ Գռանդ Հոթելում[14]։ Ապոլլոն մտնում է ռինգ Ջեյմս Բրաունի « Ապրում է Ամերիկայում »երգի և շքեղ աղջիկների ուղեկցությամբ։ Առաջին ռաունդում ստանալով ծանր հարվածներ Ռոքին և նրա մարզիչ՝ Դյուկը խնդրեցին նրան հրաժարվել մենամարտից, սակայն նա ասաց. Ոոկկիին «ինչ էլ որ լինի »խաղը չդադարեցնի։ Երկրորդ ռաունդում Դռագոն շարունակում է հարվածել, Ռոքիին պետք է նետեր սրբիչը, սակայն չհասցրեց Դռագոն հենց ռինգում սպանեց Ապոլլոին։ Դռագոն մեկնաբանելով ԶԼՄ ներին ասում է հետևյալը՝ « Եթե նա մահանում է, նա մահանում է »։Ռոքին իրեն մեղսվոր զգալով Ապոլլոի մահվան մեջ մարտահրավեր է նետում Դռագոին բռնցքամարտելու Սովետական Միության սահմանում։ Մենամարտը բաղկացած էր 15 ռաունդից, որը տեղի ունեցավ Սուրբ ծննդյան օրը։ Նա մեկնեց առանց կնոջ՝ Ադրիանաի, նրա հետ էին իր մարզիչ Դյուկը և նրա եղբորորդի Պաուլը։ Դռագոն մարզվում էր բարձր տեխնոլոգիայի մարզասարքերով և ընդունում էր ստերոիդներ, իսկ Ռոքին սղոցով ծառեր  էր կտրում, քարեր էր նետում և բարձրանում ձյունածածկ լեռները։ Մենամարտը սկսվում է Դռագոի վիրավորական խոսքերով։ Առաջին ռաունդում Ռոքին փայլուն հաղթանակ է տանում, Դյուկը նրան խրախուսում է հիշեցնոլով, որ հակառակորդը «մարդ է, և ոչ՝ մեքենա», իսկ այդ ժամանակ Դռագոն հեգնանքով ասում է ուսուցիչներին որ Ռոկը « մարդ չէ, նա երկաթյա կտոր է »։ Երկու բռնցքամարտիկները շարունակում են պայքարը։ Հաջորդ ռաունդներում  երկուսնել ուժասպառ են լինում, և ի վերջո, Ռոքին ուժասպառ եղած նոկաուտի ենթարկելով հաղթում է մենամարտը։ Նա արտահայտում է իր հիացմունքը և հուզվում, ասելով՝ « Եթե ես կարող եմ փոխվել, ապա դուք էլ կարողեք փոխվել, բոլորը կարող են փոխվել »։ Նա ավարտում է ելույթը, և հեռուստատեսությամբ շնորհավորում որդու Սուրբ ծնունդը՝ ձեռքերը վեր պարզելով, քանի որ հանդիսատեսը ծափահարում էր նրան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.boxofficemojo.com/movies/?id=rocky4.htm
  2. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=7123&type=MOVIE&iv=Basic
  3. Internet Movie Database — 1990.
  4. http://www.imdb.com/title/tt0089927/
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/rocky-iv
  6. 6,0 6,1 http://www.filmaffinity.com/es/film404346.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 http://www.imdb.com/title/tt0089927/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 8,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=40900.html
  9. http://www.metacritic.com/movie/rocky-iv
  10. 10,0 10,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  11. Box Office Mojo — 1999.
  12. «Rocky IV». TCM database. Turner Classic Movies. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  13. «Rocky Movies». Box Office Mojo. Box Office Mojo, LLC. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 17-ին.
  14. Block, Marcelline (2011). World Film Locations: Las Vegas. Intellect Books. Pages 40–41. 9781841505886.