Միստր Թի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միստր Թի
Mr T WWE Hall of Fame 2014 (cropped).jpg
Միստր Թին «WWE»-ի փառքի սրահ առաջադրվելիս
Հասակը 1,78 մ
Ծնվել է մայիսի 21, 1952 (66 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Կրթություն Դունբարի ավագ դպրոց (Բրոնզվիլ, Չիկագո) և Փրերի Վյուի Էյ ընդ Էմ համալսարան
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Կրոն Քրիստոնեություն
Մասնագիտություն Դերասան, ոգեշնչող խոսնակ, պրոֆեսիոնալ ըմբիշ, թիկնապահ, հեռուստատեսային դեմք
Ակտիվ շրջան 1980–այժմ
Պարգևներ և մրցանակներ WWE փառքի սրահ
IMDb ID 0736622

Միստր Թի[1](անգլ.՝ Mr. T, ի ծնե՝ Լոուրենս Թյուրո [Laurence Tureaud], մայիսի 21, 1952 թ.), ամերիկացի հեռուստատեսության և կինոյի դերասան։

Հանդիսատեսին առավել հայտնի է «Ռոքի 3» (1982) ֆիլմում և «Ա թիմ» (1983-1987) հեռուստասերիալում ունեցած դերակատարումներով։ Միստր Թիի կերպարն հայտնի է արևմտաաֆրիկյան մանդիկա ցեղի մարտիկներին բնորոշ սանրվածքով և ոսկյա զարդերով[2]:

Նախկինում աշխատել է որպես գիշերային ակումբների անվտանգության աշխատակից, ինչպես նաև շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների մոտ աշխատել է որպես անձնական թիկնապահ։

1985-1986 և 1994-1995 թվականներին հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ ըմբիշ։ Առաջին «Ռեսլմանիայի» գլխավոր իրադարձության շրջանակներում թիմակցելով Հալկ Հոգանին՝ պարտության է մատնել Ռոդի Փայփերին և Փոլ Օրնդորֆին (1985), այնուհետև «Ռեսլմանիա 2»-ի ժամանակ (1986) բռնցքամարտային մրցապայքարում պարտության է մատնել Ռոդի Փայփերին (մրցակցի որակազրկմամբ)։ 2014 թվականին առաջադրվել է «WWE»փառքի սրահ[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դան Բրեդ (2006)։ Երբ Նրանք 22 տարեկան էին: 100 հայտնի մարդիկ իրենց կյանքի բեկումնային ժամանակահատվածներում։ «Էնդրյուզ Մաքմիլ փաբլիշինգ»։ էջ 150։ ISBN 0-7407-5810-1 
  2. «Մերվ Գրիֆինի շոու, 1983»։ «Յութուբ»։ Վերցված է Մայիսի 11, 2013 
  3. «Միստր Թի»։ «WWE.com»։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]