Jump to content

Malaysia Airlines

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Boeing 777-200ER Մալայզիական ավիաընկերություն

Մալայզիական ավիաընկերություն (թամիլերեն՝ மலேசிய வான்வழி; չինարեն՝ 马来西亚航空公司 ), Մալայզիայի ազգային պետական ավիաընկերություն։ Օդանավակայանի գրասենյակը գտնվում է Սուլթան Շահ Աբդուլ Ազիզում։ Իրականացրել է առևտրային երթևեկություններ 85 ուղղությամբ, 6 մայրցամաքներում։ Ավիաընկերություը ամենօրյա ռեժիմով օրական տեղափոխում է Մալայզիայի բազմաշերտ մշակութային հարստությունից ներշնչված շուրջ 40,000  ճանապարհորդներ: «Մալայզիական հյուրընկալություն». սա կարգախոսն է Մալայզիական ավիաընկերության:

Գլխավոր փոխադրումը կատարվում է Միջազգային օդանավակայան Կուալա Լումպուրից, ինչպես նաև երկրորդական փոխադրումը իրականացնում են Միջազգային օդանավակայան Կոտա Կինաբալույից։ Մալայզիական ավիաընկերությունը Oneworld ավիացիոն դաշինքի անդամ է. այն առաջարկում է բարձրակարգ ուղևորափոխադրումներ՝ շուրջ 170 տարածաշրջանների ավելի քան 1000 ուղղություններով և մուտք է ապահովում աշխարհի ավելի քան 650 օդանավակայանների լաունջ սրահներ: Մալայզիական ավիաընկերությունը առաջարկում է Բիզնես, Բիզնես Սուիթ և Էկոնոմ դասի թռիչքներ:

Մալայզիական ավիաընկերության կառավարման ներքո են գտնվում նաև երկու դուստր ավիափոխադրողներ՝ Firefly-ը և MASwings-ը։ Firefly-ը կանոնավոր թռիչքներ է իրականացնում իր երկու հիմնական կետերից՝ Պենանգ և Սուբանգի միջազգային օդանավակայաններից:

Մալայզիական ավիաընկերությունը ունի նաև բեռնատար նավատորմ, որը շահագործվում է MASkargo դուստր ձեռնարկության կողմից:

Ուղղություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր բիզնես դասի ավիաընկերություն Մալայզիական ավիաուղիներ
ՕրՈւղղություն
շաբաթը 1 անգամԱՄԷ ԱՄԷ Դուբայ
շաբաթը 2 անգամՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Բիրմինգհեմ
ամեն օրԳերմանիա Գերմանիա Բեռլին, Մյունխեն, Ֆրանկֆուրտ (Մայն)
շաբաթը 2 անգամԻսպանիա Իսպանիա Բարսելոնա
շաբաթը 2 անգամԹուրքիա Թուրքիա Ստամբուլ
ամեն օրՀնդկաստան Հնդկաստան Ամրիտսար, Դելի
շաբաթը 3 անգամԻրան Իրան Սպահան
շաբաթը 1 անգամԻսրայել Իսրայել Թել Ավիվ
շաբաթը 2 անգամՀորդանան Հորդանան Ամման
շաբաթը 1 անգամՈւկրաինա Ուկրաինա Դոնեցկ, Կիև, Օդեսա, Սիմֆերոպոլ, Խարկով, Դնեպրոպետրովսկ
ամեն օրՍիրիա Սիրիա Հալեպ
շաբաթը 1 անգամՇվեյցարիա Շվեյցարիա Ցյուրիխ
շաբաթը 3 անգամՆիդերլանդներ Նիդերլանդներ Ամստերդամ
ամեն օրՌուսաստան Ռուսաստան Աստրախան, Դոնի Ռոստով, Եկատերինբուրգ, Վոլգոգրադ, Վորոնեժ, Կրասնոդար, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Նովոսիբիրսկ, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Ստավրոպոլ, Ուֆա

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]