Ֆանդանգո (ռեստլեր)
Ֆանդանգո Fandango | |
---|---|
![]() | |
Իրական անուն | Քուրտիս Ջոնաթան Հասի Curtis Jonathan Hussey |
Ռինգային անուն(ներ) | Ֆանդանգո[1] Ջոնի Քուրտիս Ջոնաթան Ջոնաթան Քուրտիս |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 111 կգ |
Հայտարարվող հասակ | 1,93 մ |
Ծննդյան թվական | հուլիսի 22, 1981 (42 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Ապրելավայր | ![]() |
Մարզիչ | Քիլլեր Կովալսկի «Deep South Wrestling» Բիլ Դեմոտ «Florida Championship Wrestling» Լյուիս Հոթչին |
Դեբյուտ | Սեպտեմբեր, 1999 |
Քուրտիս Ջոնաթան Հասի (անգլ.՝ Curtis Jonathan Hussey, հուլիսի 22, 1981, Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում՝ ելույթներ ունենալով Ֆանդանգո ռինգային անվամբ։
Մասնագիտական նորամուտը կատարել է 1999 թվականին ելույթներ ունենալով Նոր Անգլիայի բազմաթիվ փոքրամասշտաբ առաջնություններում և բազմաթիվ առիթներով տիրելով PLW Նոր Անգլիայի, PWF հյուսիսարևելյան թիմային, PWF հյուսիսարևելյան ծանրքաշային, NCW Նոր Անգլիայի, SCCW թեթևքաշային և մի շարք այլ չեմպիոնական տիտղոսների։
2006 թվականին մարզական պայմանագիր կնքելով «World Wrestling Entertainment» (WWE) կազմակերպության հետ, Հասին սկսում է ելույթներ ունենալ «Deep South Wrestling» (DSW), այնուհետև՝ «Florida Championship Wrestling» (FCW) կրտսեր առաջնություններում։ «FCW»-ի կազմում մի քանի անգամ ճանաչվել է FCW Ֆլորիդայի թիմային չեմպիոն։ 2010-11 թվականներին մասնակցել և հաղթանակ է տարել «WWE NXT» իրական հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանում՝ որպես մրցանակ ստանալով հիմնական կազմում հանդես գալու պայմանագիր[2]։
2013 թվականին Հասին հանրությանը ներկայանում է «Ֆանդանգո» ռինգային անվամբ։ Ֆանդանգոյի կերպարը հանրության կողմից արժանանալով դրական ընդունելության, մեծ ազդեցություն է ունենում «iTunes» առցանց բազայի հիթ շքերթներում նրա մուտքային երաժշտության բարձր հորիզոնականներ գրավելու, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների կողմից բազմիցս լուսաբանվելու հարցում[3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մարզիկի էջը WWE պաշտոնական կայքում» Ֆանդանգո
- ↑ «Ջոնի Քուրտիսի կենսագրությունը»։ «World Wrestling Entertainment»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-28-ին։ Վերցված է 2015-05-20
- ↑ Mr. 561 (ապրիլի 15, 2013)։ «Թարմ լուրեր ֆանդանգոինգի հեղափոխության և դրա զանգվածային հայտնության մասին»։ «SEScoops»(չաշխատող հղում)
- ↑ Բենսոն Ուիլ (ապրիլի 9, 2013)։ «Ֆանդանգոյի թեմատիկ երաշժշտությունը մուտք է գործում Այթյունզի բրիտանական շքերթ»։ WrestlingRumors.net։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-15-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ջոնի Քուրտիս Վիքիպահեստում |
---|
- Էջը WWE.com կայքում(անգլ.)
- Էջը IMDb կայքում(անգլ.)
|