Ցվետան Ռադոսլավով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ցվետան Ռադոսլավով
BASA-1321K-1-105-2-Tsvetan Radoslavov.JPG
Ծնվել էապրիլի 19, 1863(1863-04-19)[1][2]
ԾննդավայրՍվիշտով, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա
Մահացել է1931[1][2]
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
ՔաղաքացիությունԲուլղարիա
ԵրկերԲուլղարիայի օրհներգ
Մասնագիտությունկոմպոզիտոր
Tsvetan Radoslavov Վիքիպահեստում

Ցվետլան Ռադոսլավով Հադջիդենկով (բուլղար․՝ Цветан Радославов Хаджиденков) (ապրիլի 19, 1863(1863-04-19)[1][2], Սվիշտով, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա - 1931[1][2], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի մանկավարժ, Բուլղարիայի պետական օրհներգի՝ «Միլա Ռոդինոյի» հեղինակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցվետլան Ռադոսլավովը ծնվել է 1863 թվականին Սվիշտովում։ Ավարտել է Գաբրովոյի գիմնազիան, Վիեննայի համալսարանում ուսանել է սլավոնական լեզուներ, 1897 թվականին Լայպցիգի համալսարանում պաշտպանել է դոկտորական աստիճանը բանասիրության գծով։ 1885 թվականին՝ սերբ-բուլղարական պատերազմի ժամանակ, կամավոր մեկնել է ռազմաճակատ և այդ ժամանակահատվածում ստեղծել է «Горда Стара планина» երգի բառերն ու երաժշտությունը, որը 1905 թվականին մշակվել է կոմպոզիտոր Դոբրի Խրիստովի կողմից և 1964 թվականին դարձել է Բուլղարիայի պետական օրհներգ՝ Միլա Ռոդինո անվանումով։

Վիեննայում, Լայպցիգում և Պրահայում որպես ուսուցիչ աշխատելու հրավերը մերժելով՝ Ռադոսլավովը վերադարձել է Բուլղարիա, եվրոպական և հին լեզուներ, հոգեբանություն, էթիկա և տրամաբանություն դասավանդել Գաբրովոյի, Ռուսեի, Սոֆիայի ուսումնական հաստատություններում։ Ռադոսլավովը կատարել է հետազոտական աշխատանք հոգեբանության բնագավառում և համարվում է 3 բուլղարացիներից մեկը, ով իր դոկտորական աստիճանը ստացել է Վիլհելմ Վունդտի ղեկավարությամբ։

Ռադոսլավովն ապրել է Անգել Կանչև 3 հասցեի փոքրիկ բնակարանում, որտեղ այժմ փակցված է նրա անվան հուշատախտակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]