Թրիփլ Էյչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փոլ Լեվեսքից)
Թրիփլ Էյչ
TripleH
Triple H At WrestleMania 31 in 2015.jpg
Թրիփլ Էյչը «Ռեսլմանիա 31» իրադարձության ժամանակ (2015)
Ծնվել է հուլիսի 27, 1969 (46 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նաշուա, Նևադա, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Կարողություն 1,5 միլիոն ԱՄՆ դոլար (2013)[1]
Մասնագիտություն պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և դերասան
Գործունեություն 1987-այժմ
Ամուսին Ստեֆանի Մաքմահոն
(2003–այժմ)
Երեխաներ Ավրորա Ռոուզ Լևեք (ծ. 2006)
Մերֆի Քլեյր Լևեք (ծ. 2008)
Վոն Էվելին Լևեք (ծ. 2010)
Կայք Էջը WWE կորպորատիվ կայքում
Paul MichaelLevesque Վիքիպահեստում

Փոլ Մայքլ Լևեք (անգլ.՝ Paul Michael Levesque[2], ծնվ.` հուլիսի 27, 1969), առավել հայտնի Թրիփլ Էյչ (Triple H, ստացված Hunter Hearst Helmsley անվան սկզբնատառերից) ռինգային/հեռուստատեսային անվամբ, ամերիկացի գործարար, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, դերասան և նախկին բոդիբիլդեր։ Ներկա պահին զբաղեցնում է «WWE» ընկերության գործադիր փոխնախագահի պաշտոնը։ Բացի կորպորատիվ գործունեությունից, կանոնավոր ելույթներ է ունենում «WWE»-ի հեռուստատեսությունում որպես ղեկավարության ներկայացուցիչ և ռեստլեր։

1987 թվականին Լևեքն սկսում է ելույթներ ունենալ որպես պրոֆեսիոնալ բոդիբիլդեր։ Ռեստլինգի արդյունաբերությունում նորամուտը կայացնում է 1992 թվականին՝ հանդես գալով «International Wrestling Federation» (IWF) կազմակերպությունում՝ Տերա Ռայզինգ ռինգային անվամբ։ 1994 թվականին պայմնագիր է կնքում «World Championship Wrestling» (WCW) կազմակերպության հետ՝ ռինգում մարմնավորելով Ժան Պոլ Լևեք անվամբ ֆրանկոկանադացի արիստոկրատի։ 1995 թվականին տեղափոխվում է «World Wrestling Federation» (այժմ՝ «WWE»)՝ ելույթներ ունենալով Հանթեր Հիրստ Հելմսլի, և ավելի ուշ Թրիփլ Էյչ անվամբ։ 1997 թվականին դառնում է «D-Generation X» սկանդալային խմբավորման համահիմնադիր անդամներից։ Խմբավորումը հետագայում առանցքային դեր է ունենում «WWF»-ի «վերաբերմունքի ժամանակաշրջանի» ("Attitude Era") հաջողության մեջ։ Առաջին WWF չեմպիոնական տիտղոսը նվաճելուց և Ստեֆանի Մաքմահոնի հետ ունեցած բեմական ամուսնությունից հետ (1999) Թրիփլ Էյչը վերածվում է առաջին պլանի մարզիկներից մեկը։ Հաջորդ տասնամյակի ընթացքում Լևեքը 13 անգամ ճանաչվում է ծանրքաշային չեմպոին, ինչպես նաև դառնում «Մաքմահոն-Հելմսլի ռեժիմ» և «Էվոլյուցիա» խմբավորումների առաջնորդը։ Ստեֆանի Մաքմահոնի հետ 2003 թվականին իրական կյանքում ամուսնանալուց հետո Լևեքն սկսում է բացառիկ իրավունքով իր ազդեցությունն ունենալ ինչպես սեփական կերպարի, այնպես էլ ընդհանուր սցենարային լուծումների վրա։

«WWE»-ում անցկացրած տարիների ընթացքում ընդհանուր առմամբ նվաճել է 23 չեմպիոնական տիտղոս, այդ թվում ութ անգամ ճանաչվել է WWF/E չեմպիոն, հինգ անգամ՝ Աշխարհի ծանրքաշային չեմպիոն։ Հաղթանակ է տարել նաև 1997 թվականի «Ռինգի արքա» և 2002 թվականի «Թագավորական մարտ» մրցույթներում։

Պրոֆեսիոնալ ըմբշամարտից դուրս, ունեցել է բազմաթիվ մասնակցություններ հեռուստատեսությունում և կինոյում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]