Բրեյ Ուայաթ
Բրեյ Ուայաթ Bray Wyatt | |
---|---|
![]() | |
Իրական անուն | Ուինդհեմ Ռոտունդա Windham Rotunda[1] |
Ռինգային անուն(ներ) | Ալեքս Ռոտունդո[1] Աքսել Մուլիգան[2]Հրեշ Բրեյ Ուայաթ[1] Դյուկ Ռոտունդո[1] Հասկի Հարիս[1] |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 129 կգ |
Հայտարարվող հասակ | 1,91 մ |
Ծննդյան թվական | մայիսի 23, 1987 (34 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Ապրելավայր | ![]() |
Մարզիչ | FCW/WWE NXT[1] |
Դեբյուտ | 2009 |
Ուինդհեմ Լոուրենս Ռոտունդա[1] (անգլ.՝ Windham Lawrence Rotunda, մայիսի 23, 1987, Բրուքսվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Առավելապես հայտնի է «WWE» կազմակերպությունում հանդես գալու տարիներից, որտեղ ելույթներ է ունեցել Բրեյ Ուայաթ (Bray Wyatt) և Հրեշ (The Fiend) ռինգային անուններով։
Երրորդ սերնդի ըմբիշ է։ Կարիերայի ընթացքում երկու անգամ կրտսեր եղբոր՝ Բո Ռոտունդոյի հետ նվաճել է FCW թիմային տիտղոսը։ Սկզբնապես, «WWE»-ում հանդես է եկել Հասկի Հարիս ռինգային անվամբ։ Կարիերայի ընթացքում կրել է բազմաթիվ այլ ռինգային անուններ։
Բրեյ Ուայաթի կերպարը ներկայացվում էր որպես պաշտամունքային խմբավորման կիսախելագար առաջնորդ, որոշ չափով ներշնչված Մարտին Սկորսեզեի «Վախի հրվանդան» ֆիլմից։ Տարբեր ժամանակահատվածներում ելույթ է ունեցել որպես «Ուայաթի ընտանիք» (the Wyatt Family) կոչվող խմբավորման առաջնորդ։
Չեմպիոնական տիտղոսներ և այլ նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- WWE
- WWE չեմպիոնատ (1 անգամ)
- WWE ունիվերսալ չեմպիոնատ (2 անգամ)
- WWE Raw թիմային չեմպիոնատ-Մեթ Հարդիի(1) հետ
- WWE SmackDown թիմային չեմպիոնատ-Ուայաթների ընտանիքի(1) հետ
- Florida Championship Wrestling
- FCW Ֆլորիդայի թիմային չեմպիոնատ (2 անգամ, Բո Դալասի հետ)
- Պրո ռեստլինգ իլուսթրեյդիդ
- Ռեստլինգ օբզեռվեր
- Լավագույն կերպար (2013) Ուայաթների ընտանիք
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Բրեյ Ուայաթի էջը»։ «Ռեստլինգի օնլայն աշխարհ»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-28-ին։ Վերցված է Հունիսի 17, 2013
- ↑ Autor Invitado (Մարտի 20, 2011)։ «Windham Rotunda rinde homenaje a su abuelo con su nuevo personaje en Florida Championship Wrestling: Axel Mulligan»։ SuperLuchas Magazine (իսպաներեն)։ Վերցված է Մարտի 21, 2011
- ↑ «Ձեռքբերումներ մրցանակներ. ամենաատելի»։ «Պրո ռեստլինգ իլուսթրեյդիդ»։ Հունվար 17, 2011։ Վերցված է Հունվարի 22, 2011
- ↑ ««Պրո ռեստլինգ իլուսթրեյդիդ» Թոփ 500 (2013)»։ Ռեստլինգի համացանցային բազա։ Վերցված է Օգոստոսի 22, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վինդհեմ Ռոտունդա Վիքիպահեստում |
---|
- էջը WWE.com կայքում(անգլ.)
- Էջը IMDb կայքում(անգլ.)
|