WWE NXT
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ WWE NXT (այլ կիրառումներ)
WWE NXT | |
---|---|
![]() | |
Տեսակ | Ստորաբաժանում |
Հիմնադրված է | փետրվարի 23, 2010 |
Հիմնադիր | Փոլ Լևեք |
Վայր | ![]() |
Արդյունաբերություն | պրոֆեսիոնալ ըմբշամարտ |
Մայր ընկերություն | WWE |
Նախկին | NXT Wrestling Florida Championship Wrestling |
Սեփականատեր | WWE |
Կայք | wwe.com/shows/wwenxt |
![]() |
«WWE NXT» (Դաբլյու-Դաբլյու-Ի Էն-Էքս-Թի, նախկին անվանում՝ «NXT Wrestling»), «WWE» պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) և սպորտային ժամանցի կազմակերպության ստորաբաժանում, տեղակայված ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում։
Հիմնադրվել է 2012 թվականին՝ «Florida Championship Wrestling» (FCW) կրտսեր առաջնության փակումից հետո՝ սկզբնապես կրելով «NXT Wrestling» անվանումը։ 2013 թվականի հունիսին «NXT Wrestling»-ի կայքը փակվում է, իսկ ողջ բովանդակությունը տեղ գտնում WWE.com կայքի բաժիններից մեկում։ Սկսած 2014 թվականի փետրվարից ստորաբաժանումը թողարկում է մի շարք լայվ իրադարձություններ, որոնք հեռարձակվում են «WWE Network» շուրջօրյա ստրիմինգային համակարգում։
Չնայած կրտսեր (զարգացման) կազմակերպություն համարվելուն, բարձրորակ ռեստլինգի և հետաքրքրալից սյուժեների շնորհիվ «NXT»-ի կողմից թողարկված շոուներն արժանացել են բարձր գնահատականների։ «NXT»-ի շոուներում առանձնահատուկ տեղ է հատկացվում նաև կանանց ռեստլինգին, ինչը բավականին տարբերվում է «WWE»-ի հիմնական կազմում ներկայացվող բովանդակությունից։
Համանուն անվանումը կրող շաբաթական հեռուստաշոուն նկարահանվում է Ֆուլ Սեյլի համալսարանի ստուդիայում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի օգոստոսին «WWE»-ն դադարեցնում է Տամպա քաղաքում տեղակայված «Florida Championship Wrestling» (FCW) կրտսեր առաջնության գործունեությունը, ապակտիվացնում գործող FCW չեմպիոնական տիտղոսները, և դրա փոխարեն ցուցադրություններն սկսում Օռլանդոյի Ֆուլ Սեյլի համալսարանում՝ «NXT Wrestling» անվան ներքո։ «NXT» անվանումը մինչ այդ օգտագործվում էր ընկերության հեռուստաշոուներից մեկում, որում «FCW»-ի մարզիկները մրցակցում էին միմյանց հետ՝ հիմնական կազմում հանդես գալու պայմանագիր ստանալու համար։ Չնայած «իրական հեռուստաշոուի» ձևաչափը 2012-ի տարեսկզբին հեռացվում է, այժմ «WWE NXT» հեռուստաշոուն հանդիսանում է ապրանքանիշը ներկայացնող միակ շաբաթական հեռուստածրագիրը։
2014 թվականի փետրվարի 27-ին «NXT»-ն եթեր է հեռարձակում առաջին հատուկ իրադարձությունը՝ «NXT Arrival» անվամբ, որը նաև փաստացիորեն դառնում է «WWE Network» ստրիմինգային ցանցով երբևէ ցուցադրված առաջին ռինգային հաղորդումը[1]։ Հետագայում «NXT»-ի կողմից որոշակի ինտերվալներով ցուցադրվում են բազմաթիվ այլ 2-ժամանոց լայվ ինվենթներ։
2015 թվականի մարտին «NXT»-ն սկսում է անցկացնել իր առաջին լայվ իվենթները Ֆլորիդայից դուրս։ Առաջին լայվ իվենթներն անցկացվում են Կոլումբուս քաղաքում (Օհայո նահանգ)[2]։
2015 թվականի ուշ փետրվարին «WWE»-ի զարգացման համակարգում մարզված մի շարք նախկին մարզիկներ հրապարակայնորեն մեղադրանք են ներկայացնում «NXT»-ի գլխավոր մարզիչ Բիլ Դեմոտին՝ մեղադրելով հակաիրավական վարքագիծ դրսևորելու մեջ։ Հայցվորներից Ջուդաս Դևլինը և Բրենդոն Թրեյվենը նույնիսկ պնդում են, որ բողոքը «WWE»-ի գրասենյակ են ներկայացրել դեռ 2013 թվականի մարտ ամսին, երբ դեռ ընկերության աշխատակիցներն էին համարվում[3][4]։ Շուտով Դեմոտի դեմ նոր մեղադրանքներ են հնչեցվում նախկին սաներ Բրայլի Փիրսի, Դերիք Բեյթմանի և Թերա Քելուեյի կողմից[5][6], ինչպես նաև ջրի երես են բերվում 2013-ին հնչեցված մի շարք այլ մեղադրանքներ[7] ։ Նախկին սաները Դեմոտին մեղադրում էին մարզումների ժամանակ կյանքին և/կամ առոջությանը միտումնավոր վնաս պատճառելու փորձի[3], սաներին ծեծի ենթարկելու և ահաբեկելու[3][4], հոմոֆոբ, ռասիստական, ինչպես նաև այլ արատավորիչ բառեր օգտագործելու[4][7] և նույնիսկ սեռական ոտնձգության հանդեպ աչք փակելու մեջ[8]։ Ի պատասխան հնչեցված որոշ մեղադրանքներին, «WWE»-ն հանդես է գալիս հայտարարությամբ, նշելով, որ խորը հետաքննությունների արդյունքում ոչինչ չի պարզվել։ 2015 թվականի մարտի 6-ին Դեմոտը հրապարակայնորեն հրաժարվում է իրեն ուղղված մեղադրանքներից, սակայն ինքնակամ հրաժարվում աշխատանքից՝ իր իսկ խոսքերով որպեսզի խուասփի ընկերությանը «ամոթանք կամ վնաս հասցնելուց»[5]։
Չեմպիոնական տիտղոսներ և այլ նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործող չեմպիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիտղոս | Ներկայիս չեմպիոն(ներ) | Կրում | Հաղթելու ամսաթիվ | Վայր | |
---|---|---|---|---|---|
NXT չեմպիոնատ | ![]() |
Անդրադե «Սիեն» Ալմաս | 1 | Նոյեմբերի 18, 2017 | ![]() («NXT TakeOver: WarGame») |
NXT թիմային չեմպիոնատ | ![]() |
«The Undisputed Era» (Կայլ Օ'Ռայլի և Բոբի Ֆիշ) |
1 | Նոյեմբերի 29, 2017 | ![]() («NXT») |
NXT կանանց չեմպիոնատ | ![]() |
Էմբեր Մուն | 1 | Նոյեմբերի 18, 2017 | ![]() («NXT TakeOver: WarGame») |
NXT հյուսիսամերիկյան չեմպիոնատ | Թափուր | — | — | — |
Այլ նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Վերջին հաղթող(ներ) | Ամսաթիվ | Վայր |
---|---|---|---|
«Dusty Rhodes Tag Team Classic» | «Ցավի հեղինակներ» (Ակամ և Ռեզար) |
Նոյեմբերի 19, 2016 | ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-26-ին։ Վերցված է 2015-10-15
- ↑ Caldwell James (Հունվարի 14, 2015)։ «WWE-ն NXT-ն Ֆլորիդայից դուրս կբերի մեծ ցուցադրումների համար»։ http://www.pwtorch.com («PW Torch»)
- ↑ 3,0 3,1 3,2 «Ծանր մեղադրանքներ WWE-ի Բիլ Դեմոտի հասցեին, WWE պաշտոնական պատասխանը»։ pwinsider.com։ Վերցված է մարտի 4, 2015
- ↑ 4,0 4,1 4,2 «Ցանցում է հայտնվել NXT-ի Բիլ Դեմոտի հասցեին հնչեցված մեղադրանքների երկրորդ նամակը, Քրիս Ջերիքոն, EC3-ը և այլք կատարվածի մասին»։ pwinsider.com։ Վերցված է մարտի 5, 2015
- ↑ 5,0 5,1 «Նորություններ WWE-ից։ Բիլ Դեմոտը հրաժարական է ներկայացնում, ժամանակավոր փոխարինում (թարմացված)»։ f4wonline.com։ Վերցված է մարտի 6, 2015
- ↑ «Նորություններ WWE-ից։ Զարգացման առաջնության գլխավոր մարզիչը կրկին մեղադրանքների տարափի մեջ է»։ prowrestling.net։ Վերցված է մարտի 4, 2015
- ↑ 7,0 7,1 Փաուել Ջեյսոն։ «NXT-ի հետաքննությունը Բիլ Դեմոտի դեմ հնչեցված մեղադրանքների շուրջ»։ prowrestling.net։ Վերցված է մարտի 4, 2015
- ↑ http://www.inquisitr.com/1903481/wwe-news-bill-demott-sexual-harassment-allegations-could-spell-even-bigger-trouble-for-wwe/
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(անգլ.)
- Հեռուստաշոուի էջը IMDb կայքում(անգլ.)