Օռլանդո (Ֆլորիդա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օռլանդո (քաղաք)ից)
Բնակավայր
Օռլանդո
անգլ.՝ City of Orlando
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված էհուլիսի 31 (օգոստոսի 12), 1875 թ.
Մակերես308,41 կմ²
ԲԾՄ34 մետր
Բնակչություն307 573 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-5
Հեռախոսային կոդ321 և 407
Փոստային դասիչ32825
Պաշտոնական կայքcityoforlando.net(անգլ.) և visitorlando.com
Օռլանդո (Ֆլորիդա) (ԱՄՆ)##
Օռլանդո (Ֆլորիդա) (ԱՄՆ)

Օռլանդո[2] (անգլ.՝ Orlando), Ֆլորիդայի՝ մեծությամբ չորրորդ և թերակղզու ամենամեծ ներքին քաղաքը։ Բնակչությունը 2 387 138 է (2016), ինչն այն դարձնում է ԱՄՆ-ում մեծությամբ 24-րդ քաղաքը, Միացյալ Նահանգների հարավային մասում վեցերորդ խոշորագույն մեգապոլիսը և Ֆլորիդա նահանգի երրորդ խոշորագույն մեգապոլիսը։ ԱՄՆ մարդահամարի Բյուրոյի գնահատմամբ՝ 2010 թվականին քաղաքում բնակվել է 238 300 մարդ, 2016 թվականի գնահատականով՝ 277 173 մարդ, ինչը քաղաքը դարձնում է 73-րդն ԱՄՆ քաղաքների ցանկում բնակչության թվաքանակով, Ֆլորիդայում մեծությամբ չորրորդ քաղաքը և նահանգի ամենախոշոր ներքին քաղաքը։ Քաղաքը Օռլանդո է ավանվել Օլանդո Ռիվասի պատվին, որը ԱՄՆ-ի բանակի զինվոր էր։

Օռլանդոն հայտնի է որպես թեմատիկ այգիների համաշխարհային մայրաքաղաք. 2014 թվականին քաղաքի տեսարժան վայրեր, այգիներ, կոնֆերանսներ և կոնվենցիաներ այցելել են ավելի քան 62 միլիոն այցելու[3]։ Միջազգային նշակակության օդանավակայան Օռլանդոն տասներեքերորդն է Միացյալ Նահանգներում և 29-րդը աշխարհում՝ ըստ զբաղվածության[4]։

ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս ամենահայտնի և ամենաշատ այցելուներն ունեցող տեսարժան վայրերը հիմք են ստեղծում զբոսաշրջության ոլորտի զարգացման համար. Դիսնեյ Ուորլդը, որը գտնվում է Օռլանդոից հարավ-արևմուտք 34կմ հեռավորության վրա՝ Լեյկ Բուենա Վիստայում, որը ունի 24 հազար հեկտար տարածք (բացման տարի՝ 1971), Յունիվերսալ Օռլանդո Ռեզորտը, որը բացվել է 1999 թվականին, Յունիվերսալ Ստուդիո Ֆլորիդան, SeaWorld, Gatorland և Wet 'N Wild: Բացառությամբ Walt Disney World-ի, մնացած բոլոր տեսարժան վայրերը տեղակայված են Ինտերնեյշնլ Դրայվ փողոցի մոտակայքում։ Քաղաքը համարվում է ԱՄՆ-ի ամենաակտիվ քաղաքներից մեկը՝ կոնֆերանսներ և կոնվեցիաներ անցկացնելու համար։

Քաղաքը երկար ժամանակ փոքր բնակավայր էր արևադարձային ճահճացած սելվայում, որտեղ վխտում էին մոծակներ և ալիգատորներ։ Սակայն, ինչպես և «արևոտ գոտու» մյուս խոշոր քաղաքները, Օռլանդոն արագորեն զարգացել է 1980-ական թվականներին և 21-րդ դարի առաջին տասնամյակում։ Օռլանդոյում է գտնվում Ֆլորիդայի կենտրոնական համալսարանը, որն ուսանողների թվով երկրորդն է ԱՄՆ-ում։ Օռլանդոն չորրորդ տեղն է զբաղեցնում բնակության համար առավել գրավիչ ամերիկյան քաղաքների ցուցակում[5]։

Ռասայական առումով քաղաքը նույնպես ենթարկվել է զգալի փոփոխությունների։ 2000 թվականին բնակչության 50,8 տոկոսը սպիտակամորթներ էին, 17,5 տոկոսը՝ լատինաամերիկացիներ, 26,9 տոկոսը ՝ աֆրոամերիկացիներ, 2,7 տոկոսը՝ ասիացիներ[6]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օռլանդոն գտնվում է 28°24′57″ հս․ լ. 81°17′56″ ամ. ե.HGЯO (28.533513, −81.375789): Համաձայն ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալների, քաղաքի տարածքը կազմում է 286,7 կմ²։ 265,2 կմ²-ն ցամաք է, իսկ 21,5 կմ²-ն (7,5 %)՝ ջուր։ Օռլանդոն ծովի մակարդակից բարձր է 30 մետրով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տեսքը

Օռլանդոյում ջերմ և խոնավ մերձարևադարձային կլիմա է՝ երկու հիմնական եղանակներով։ Սեզոններից մեկը տաք է և անձրևոտ, սկսվում է հունիսի սկզբին և շարունակվում մինչև սեպտեմբերի վերջ։ Մյուս սեզոնը չոր է, ջերմաստիճանը ցածր է և անձրևներ քիչ են գալիս։ Ջերմ և խոնավ կլիման արդյունք է այն բանի, որ քաղաքը գտնվում է գրեթե ծովի բարձրության վրա և համեմատաբար մոտ է հյուսիսային արևադարձային գոտուն։ Այս բնակավայրում եղանակը կախված է Գոլֆստրիմից։

Երբ Օռլանդոյում սկսվում է տաք և խոնավ ամառային սեզոնը, ջերմաստիճանը հազվադեպ է իջնում 21 °C-ից և օրվա միջին ջերմաստիճանը մոտավորապես 32 ... 37 °C է։ Թեև քաղաքում հազվադեպ է լինում 38 °C-ից բարձր ջերմաստիճան, բարձր խոնավությունը կարող է տպավորություն ստեղծել, որ փողոցում 45 °C է։ Ամենաբարձր ջերմաստիճանը, որը գրանցվել է քաղաքում, 39 °C է, դա տեղի է ունեցել հուլիսի 2-ին 1998 թվականին։ Ամռան ամիսներին ուժեղ ամպրոպները գրեթե ամեն օր են տեղի ունենում։ Այս ամպրոպները ստեղծվում են Մեքսիկական ծոցի և Ատլանտյան օվկիանոսի օդային զանգվածների կողմից, որոնք հանդիպում են Կենտրոնական Ֆլորիդայում։ Նրանք իրենց հետ բերում են կայծակներ, հորդառատ անձրևներ, քամի և երբեմն կարկուտ։ Զով սեզոնի ընթացքում խոնավությունն ու ջերմաստիճանն այնքան էլ բարձր չեն, թեև կարող են արագ փոխվել։ Միջին նվազագույն ջերմաստիճանը հունվարի գիշերը մոտ 10 °C է, իսկ միջին առավելագույն ջերմաստիճանը ցերեկը սովորաբար հասնում է 22 °C-ի։ Ջերմաստիճանը հազվադեպ է իջնում 0 °C-ից, չնայած քաղաքում նման ջերմաստիճանը լինում է տարվա ընթացքում մեկ կամ երկու անգամ։ Քանի որ ձմեռային սեզոնը բավականին չոր է, և զրոյական ջերմաստիճանների մեծ մասը տեղի է ունենում սառը հոսանքի ճակատից հետո, Օռլանդոյում իրականում ձյուն չի լինում։ Շատ հազվադեպ է բավական ցուրտ և խոնավ լինում, որպեսզի ձյան փաթիլներ հայտնվեն։ Սովորաբար դա կապված է լճի ազդեցության հետ։ Օռլանդոյի մոտակա բնակավայրում մի անգամ 1977 թվականին մոտ 15 սմ ձյուն էր եկել ձնաբքի ժամանակ։ Կենտրոնական Ֆլորիդայում ձյան փաթիլներ են նկատվել 1989 թվականի դեկտեմբերի 23-ին, 2003 թվականի հունվարի 24-ին, 2007 թվականի նոյեմբերի 24-ին և 2008 թվականի հունվարի 3-ին։

Օռլանդոյում միջին տեղումների քանակը տարեկան 128 սմ է, այդ տեղումների մեծ մասը լինում է հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Հոկտեմբերից մինչև մայիսը Օռլանդոյում չոր եղանակ է։ Այս ընթացքում տեղի են ուննենում անտառային հրդեհներ։ 1998 թվականին Էլ Նինյոյի պատճառով եղան անսովոր խոնավ հունվար և փետրվար, որոնց դրանց հաջորդեցին չորային գարունն ու ամռան սկիզբը, ինչը հանգեցրել է ռեկորդային թվով հրդեհների և Օռլանդոյում օդի որակի հետ կապված լուրջ խնդիրներ է առաջացրել։

Օռլանդոն փոթորիկների ռիսկի գոտում է, թեև այդ ռիսկն այնքան էլ բարձր չէ, որքան Հարավային Ֆլորիդայի քաղաքներում կամ այլ ափամերձ շրջաններում։ Քանի որ քաղաքը գտնվում է Ատլանտյան օվկիանոսից 68 կմ հեռավորության վրա և մեքսիկական ծոցից 124 կմ հեռավորության վրա, փոթորիկները սովորաբար թուլանում են, երբ հասնում են Օռլանդո։ Փոթորկի հետևանքով ջրերը սովորաբար խնդիրներ չեն ստեղծում, քանի որ տարածաշրջանը գտնվում է ծովի մակարդակից 30 մ բարձր մակարդակի վրա։ Չնայած իր գտնվելու վայրին, քաղաքը շատ է տուժում ուժեղ փոթորիկներից։ 2004 թվականի փոթորիկների սեզոնի ընթացքում Օռլանդոյի վրայով անցել է երեք փոթորիկ, որոնք զգալի վնաս են հասցրել քաղաքին։ Չարլի փոթորիկը ամենադաժանն էր։ Մինչ այդ, 1960 թվականին քաղաքը տուժել էր Դոնա փոթորկից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմել է 238 300 մարդ։ Սպիտակ բնակչությունը կազմել է 57,6%, աֆրոամերիկացիները՝ 28,1%, ասիացիները՝ 3,8 %: 2000 թվականի տվյալներով՝ 18 տարեկանից ցածր անձինք կազմել են քաղաքի ընդհանուր բնակչության 22 տոկոսը, 65 տարեկանից բարձր անձինք՝ 11,3 տոկոսը։ Բնակչության միջին տարիքը 33 տարեկանն է։ Յուրաքանչյուր 100 կանանց բաժին է ընկնում 94 տղամարդ։

2000 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչության 75,43 տոկոսը մայրենի լեզու է համարել անգլերենը, 16,6 տոկոսը՝ իսպաներեն, 1,93 տոկոսը՝ Հաիթիի կրեոլսկին, 1,33 տոկոսը՝ ֆրանսերենը և 0,99 տոկոսը՝ պորտուգալերենը[7]։ Օռլանդոյում բնակվում է Ֆլորիդայի խոշորագույն Պուերտո-ռիկյան համայնքը, որը նաև երկրի ամենաարագ աճող Պուերտո-Ռիկոյի սփյուռքն է։ 1980-ից մինչև 2010 թվականը քաղաքի լատինաամերիկյան բնակչությունն աճել է 4,1-ից մինչև 25,4 %։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օռլանդոյի ռասսայական կազմի քարտեզը (2010 թվական). յուրաքանչյուր կետը 25 մարդ է. Սպիտակամորթներ, Աֆրոամերիկացիներ, Ասիացներ, Լատինաամերիկացիներ, Այլ (yellow):
Օռլանդոյի ժողովրդագրությունը
ԱՄՆ 2010 թվականի մարդահամարը Օռլանդո Օրինջի շրջան Ֆլորիդա
Բնակչության ընդհանուր թիվը 238300 1145956 18801310
Բնակչությունը, տոկոսային փոփոխությունը 2000-2010թթ +28,2 % +27,8 % +17,6 %
Բնակչության խտությունը 808,9 մարդ / կմ² 344,7 մարդ / կմ² 110,4 մարդ /  կմ²
Սպիտակները (այդ թվում սպիտակ իսպանախոսները) 57,6 % 63,6 % 75,0 %
Սպիտակները (սպիտակ իսպանախոսները ) 41,3 % 46,0 % 57,9 %
Ցանկացած ռասսայի իսպանախոս լատինոամերիկացիները 28,4 % 26,9 % 22,5 %
Աֆրոամերիկացիներ 25,1 % 20,8 % 16,0 %
Ասիացիներ 3,8 % 4,9 % 2,4 %
Բնիկ ամերիկացիները կամ Ալյասկայի բնիկ բնակիչները 0,4 % 0,4 % 0,4 %
Խաղաղօվկիանոսյան տարածքները կամ Հավայան կղզիները 0,1 % 0,1 % 0,1 %
Երկու և ավելի ռասաներ 3,4 % 3,4 % 2,5 %
Այլ ռասաներ 6,6 % 6,8 % 3,6 %

2010 թվականին քաղաքում եղել է 121254 տնային տնտեսություններ, որոնց 15,4 տոկոսը բաղկացած է եղել մեկ մարդուց։ 2000 թվականի դրությամբ տանտերերի 24,5 %-ը ունեցել է նրանց հետ բնակվող մինչև 18 տարեկան երեխաներ, 32,4%-ը ամուսնացած զույգեր են եղել, ընտանիքների 15,4%-ի կանայք ապրել են առանց ամուսինների, իսկ 47,6%-ը ընտանիք չի ունեցել։ Բոլոր տնային տնտեսությունների 35,0 %-ը բաղկացած է առանձին անձանցից, իսկ 8,5%-ը բնակվել է միայնակ, որոնք 65 տարեկան և ավելի մարդիկ էին։ տնային տնտեսությունների միջին չափը կազմել է 2,25, իսկ ընտանիքի միջին չափը՝ 2,97։

2014 թվականին քաղաքի բնակչությունը բաղկացած էր 12,0% մինչև 18 տարեկան, 5,7 %-ը՝ 18-ից մինչև 24, 27,3 %-ը՝ 25-ից մինչև 44, 18,6 %-ը՝ 45-ից մինչև 64 և 36,3%-ը՝ 65 և բարձր տարիքի, միջին տարիքը 33 տարեկան էր։ Ամեն 100 կնոջ բաժին էր հասնում 95,3 տղաարդ։ 18 տարեկան ամեն 100 կնոջ բաժին էր հասնում 91,3 տղամարդ[8]։

Օռլանդոյում բնակվում է Ֆլորիդայում պուերտոռիկացիների ամենամեծ պոպուլյացիան[9]։ 1980-ից մինչև 2010 թվականը[10] իսպանալեզու բնակչությունը 4,1-ից հասել է 25,4-ի %[11]։ Օռլանդոյում կա նաև Կարիբյան ավազանի երկրներից բնակչության մեծ և անընդհատ աճող պոպուլյացիա, որտեղ ապրում են արևմտամետ մեծ համայնք և ստեղծված հաիթիի համայնք։ Օռլանդոյում ակտիվ հրեական համայնք է գործում[12][13]։

Օռլանդոյում ապրում է ԼԳԲՏ մեծ համայնք, քաղաքը ճանաչվել է որպես հարավ-արևելքում առավել ընդունելի և հանդուրժող քաղաքներից մեկը։ 2015 թվականի դրությամբ Օռլանդոյի բնակչության մոտ 4,1%-ն իրեն նույնականացնում է որպես ԼԳԲՏ[14], ինչը Օռլանդոյին դարձնում է երկրի 20-երորդ քաղաքը ԼԳԲՏ հասարակության թվով։ Ամեն տարի հունիսին քաղաքում անցկացվում են Gay Days (այդ թվում՝ մոտակա Walt Disney World-ում), ամեն հոկտեմբերին անցկացվում է հսկայական Pride փառատոնը։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Ֆլորիդայի այլ քաղաքներում, Օռլանդոյի տարածքում ապրում է լատինամերիկացիների մեծ և անընդհատ աճող պոպուլյացիան։ Սա բացատրում է, թե ինչու են Օռլանդոյում այդքան շատ ռեստորաններ, որոնցում լատինաամերիկյան ուտեստներ են մատուցվում, մեծ թվով իսպանալեզու ռադիոկայանների առկայությունը։ Երաժշտությունը, որը բնորոշ է իսպանախոս շրջաններին, ինչպիսին է Ռեգգետոն Սալսան, հայտնի է Օռլանդոյի ռադիոկայաններում։

Մոխրոտիկի պալատը Դիսնեյլենդի կախարդական թագավորությունում

Օռլանդոյում գործում է միակ բասկետբոլի թիմը։ Քաղաքային հրատարակչություն The Orlando Sentinel-ը տպում է իսպաներեն շաբաթաթերթ, որը կոչվում է El Sentinel: Օռլանդոյում և կենտրոնական Ֆլորիդայում ապրում են ԱՄՆ-ի ամենաազդեցիկ լատինամերիկյան ընտանիքները (հաջորդում են Լոս Անջելեսը և Տեխասը։ Շատ լատինաամերիկացիներ տեղափոխվել են Կենտրոնական Ֆլորիդա, հատկապես Օռլանդո Քիսիմիի շրջան։

Պուերտո Ռիկոյից Օլանդո թռիչքի քիչ ժամանակը, կլիմայի նմանությունը, լավ աշխատանք գտնելը գերում են պուերտոռիկոացիներին։ Օռլանդոյում ապրում են նաև կուբացիների շատ ժառանգներ, հիմնականում մարդիկ, որոնք փախել են Կուբայի հեղափոխությունից հետո։

Հազարավոր մարդիկ լրացնում են Օռլանդոյի կենտրոնական փողոցները Կենտրոնական Ֆլորիդայի խոշորագույն Լատինական մշակույթի ամենամյա փառատոնի ժամանակ, որը տեղի է ունենում ամեն հոկտեմբեր։

Օռլանդոն և արվարձանները համարվում են աֆրոամերիկացիների հիմնական տունը(342 166-ը 2007 թվականին, այդ թվում՝ ավելի քան 45 հազար աֆրոկարիբական ծագում)։

2000 թվականից Օռլանդոյում հայտնվեցին մեծ քանակով կազմակերպություններ. The Young Professionals (Փոքրիկ արհեստագետներ), Metropolitan Orlando Urban League (Օռլանդոյի քաղաքային լիգա), The Circle of Friends (Ընկերական շրջապատ), The Social Black Women and The Orlando Minority Professionals Network (Օռլանդո ազգային փոքրամասնությունների մասնագիտական կապեր)։

Ծաղկուն շրջանը, որտեղ ապրում են վիետնամցիները, կոչվում է «փոքրիկ Վիետնամ» կամ «փոքրիկ Սայգոն» և գտնվում է Օռլանդոյի Colonialtown կոչվող մասում[15]։ Տարածքը դարձել է տուրիստական վայր։ Այն ունի բազմաթիվ ռեստորաններ և խանութներ, որոնք վաճառում են Ասիայից բերված ապրանքներ, ինչպիսիք են երաժշտությունը, տեսանյութերը, քանդակները և այլն։ Այս շրջանի կենտրոնը 50 East Colonial Drive-ի և Mills Ave-ի ճանապարհների խաչմերուկում է, որը նաև կոչվում է «Vi-Mi»:

Օռլանդոյի վիետնամցիները ծագում են ռազմական փախստականներից, որոնք նոր կյանք են փնտրել ԱՄՆ-ում Սայգոնի անկումից հետո։ Հայտնի ժողովրդական ակտիվիստները, ինչպիսին է Թունգ Նգուեն Կուկ Ֆոշին, որը վերջերս է ազատվել Վիետնամի բանտից, Օռլանդոն համարոմ են իրենց տունը։ Օռլանդոյի վիետնամական հասարակությունը տարբեր կազմակերպությունների, ինչպիսիք են Long Van Temple, St. Philip Phan Van Minh Church, Վիետնամի բապտիստական եկեղեցի, և խմբերի հետ, օրինակ, Կենտրոնական Ֆլորիդայի վիետնամական վսոցիացիա, փորձում են պահպանել իրենց մշակութային արմատները և պատմել դրա մասին Օռլանդոյի մյուս բնակիչներին։

Ժամանց և ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կան խաղահրապարակներ և հիփ-հոփ, մետալ, ռոք, ռեգետոն և լատինական երաժշտական համերգներ, որոնք ակտիվորեն օգտագործվում են։ Օռլանդոն համարվում է Breakbeat հիմնական շարժման կենտրոնը Ֆլորիդայում։ Օռլանդոն նաև Արևելյան Հոլիվուդ է կոչվում։ Դրա պատճառը կինեմատոգրաֆիայի հետ կապված մեծ թվով զվարճանքներն են։ Walt Disney Feature Animation-ը Walt Disney World Resort-ում ստուդիա ուներ։ Feature Animation-Florida-ն «Մուլան», «Լիլո և Ստիչ» ֆիլմերի, «արջուկ եղբայր» ֆիլմի սկզբնական փուլերի հիմնական արտադրողն է և մասնակցել է այլ նախագծերի։ Քաղաքը հայտնի է նաև թեմատիկ «Սուրբ Երկիր», «ծովային աշխարհ», «Universal Orlando» զվարճանքի այգիներով։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում տեղակայված են բասկետբոլի ազգային ասոցիացիայում հանդես եկող «Օռլանդո Մաջիկ» բասկետբոլի թիմը և MLS-ում հանդես եկող «Օռլանդո Սիթի» ֆուտբոլային ակումբը։

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 12-ին աֆղանական ընտանիքից սերված Օմար Մատինը հրաձգություն է սկսել Օռլանդոյում։ Հրացանով և ատրճանակով զինված՝ նա սպանդ է կազմակերպել գեյ-ակումբում, որի արդյունքում սպանվել է 50 և վիրավորվել 53 մարդ։ Հատուկ գործողության ընթացքում Օմար Մատինը սպանվել է։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 268.
  3. Dineen, Caitlin (2015 թ․ ապրիլի 9). «Orlando breaks visitation record in 2014». Orlando Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
  4. «Passenger Traffic for past 12 months ending May 2011». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին.. Airports.org. Retrieved August 21, 2011.
  5. «For Nearly Half of America, Grass Is Greener Somewhere Else; Denver Tops List of Favorite Cities | Pew Research Center's Social & Demographic Trends Project». Pewresearch.org. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  6. Orlando FL (Florida) ZIP codes, schools, jobs, demographics & more
  7. «Modern Language Association Data Center Results of Orlando, FL». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. Bureau, U.S. Census. «American FactFinder – Results». factfinder.census.gov (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  9. «Puerto Ricans Gain Political Clout In Florida». NPR. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  10. «Orlando (city), Florida». State & County QuickFacts. U.S. Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  11. «Florida – Race and Hispanic Origin for Selected Cities and Other Places: Earliest Census to 1990». U.S. Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  12. «The Art of Parenting course offered at JLI». Heritage Florida Jewish News. 2015 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  13. Sheskin, Ira M. Jewish identity in the sunbelt: the Jewish population of Orlando, Florida(անգլ.) // Contemporary Jewry : journal. — 1994. — Т. 15. — № 1. — С. 26—38. — doi:10.1007/BF02986640
  14. http://www.bizjournals.com/orlando/morning_call/2015/03/orlando-has-20th-highest-lgbt-percentage-among.html
  15. Passy, Charles (2007 թ․ ապրիլ). «36 Hours in Orlando, Fla». New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 20-ին. «Some cities have Chinatowns. Orlando has Little Vietnam, home to a large Vietnamese population that began arriving in the 1970s. The neighborhood, north of downtown along East Colonial Drive and North Mills Avenue...»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օռլանդո (Ֆլորիդա)» հոդվածին։