Ուեյդ Բարետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուեյդ Բարետ
Wade Barrett
Բարետը 2014 թվականին
Իրական անուն Ստյուարտ Ալեքսանդր Բենեթ
Stuart Alexander Bennett
Ռինգային անուն(ներ) Վատ Նորություններ Բարետ[1]
Լոուրենս Նայթ[2]
Սթյու Բենեթ[2]
Սթյու Սանդերս[2]
Գագաթնակետ[2][3]
Ուեյդ Բարետ[1][2]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ 112 կգ[2]
Հայտարարվող հասակ 2,01 մ[2]
Ծննդյան թվական օգոստոսի 10, 1980 (37 տարեկան)
Ծննդավայր Անգլիա Փենուորթհեմ, Լանքաշիր, Անգլիա
Ապրելավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լութց, Ֆլորիդա, ԱՄՆ
Մարզիչ Ալ Սնոու
Ջոն Ռիչի
Դեբյուտ Հունիս, 2004

Ստյուարտ Ալեքսանդր (Սթյու) Բենեթ[1][2] (անգլ.՝ Stuart Alexander "Stu" Bennett, ծնվ.` Օգոստոսի 10, 1980), առավել հայտնի Ուեյդ Բարետ ռինգային անվամբ, անգլիացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), կինոդերասան և նախկին անձեռնոց բռնցքամարտիկ։ Առավելապես հայտնի է «WWE» կազմակերպությունում հանդես գալու տարիներից։

Եղել է «WWE NXT» իրական հեռուստաշոուի առաջին եթերաշրջանի հաղթողը (2010)։ Առավել լայն ճանաչման է արժանացել որպես «Նեքսուս» խմբավորման առաջնորդ և «Կորիզ» խմբավորման անդամ։

Մասնագիտական կարիերայի ընթացքում հինգ անգամ նվաճել է WWE միջմայրցամաքային չեմպիոնական տիտղոսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Վատ Նորություններ Բարետ»։ «World Wrestling Entertainment»։ Վերցված է մայիսի 5, 2014 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Ուեյդ Բարետի էջը»։ «Ռեստլինգի առցանց աշխարհ» 
  3. «Talk is Jericho» ռադիոշոու, հունվար, 2015 թ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]