Քրիս Բենուա
| Քրիս Բենուա Քրիստոֆեր Մայքլ Բենուա | |
|---|---|
| Ռինգային անուն(ներ) | Պեգասուս տղա Վայրի պեգասուս Քրիս Բենուա |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Իրական քաշ | 100 կգ |
| Իրական հասակ | 180 սմ |
| Ծննդյան թվական | 21 մայիսի,1967 թ |
| Ծննդավայր | |
| Վախճանի թվական | 24 հունիսի, 2007 թ. (40 տարեկանում) |
| Վախճանի վայր | |
| Մարզիչ | Ստյու Հարթ New Japan Pro Wrestling մարզչական կազմ Ֆրենկ Կուլեն |
| Դեբյուտ | 22 նոյեմբերի, 1985 |
| Կարիերայի ավարտ | 24 հունիսի, 2007 |
Քրիստոֆեր Մայքլ Բենուա (անգլ.՝ Christopher Michael Benoit, մայիսի 21, 1967 - հունիսի 24, 2007), կանադացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։
Մասնագիտական կարիերայում ընդհանուր առմամբ նվաճել է երեսուներկու չեմպիոնական տիտղոս՝ հանդես գալով մի շարք առաջնակարգ ռեստլինգային կազմակերպություններում՝ «Consejo Mundial de Lucha Libre» (CMLL), «Extreme Championship Wrestling» (ECW), «New Japan Pro Wrestling» (NJPW), «World Championship Wrestling» (WCW) և «World Wrestling Entertainment» (WWE)։ Երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1 անգամ WCW և 1 անգամ WWE աշխարհի ծանրքաշային չեմպիոն), ռեկորդային 5 անգամ նվաճել է WCW/WWE Միացյալ Նահանգների տիտղոսը։
Բացի տիտղոսային նվաճումներից, հաղթանակ է տարել նաև 2004 թվականի «թագավորական մարտում» (Royal Rumble)։
Պատկանել է տեխնիկական ռեստլերների շարքին և համարվել լավագույներից մեկը տվյալ ենթաոճում։
Բենուայի կյանքը և գործունեությունն ընդհատվում է 2007 թվականի հունիսի 24-ին, երբ սեփական առանձնատան մեջ երկու օր առաջ մահացու թունավորելով կնոջն ու յոթամյա որդուն, ի վերջո վերջ է տալիս նաև իր կյանքին։ Բենուայի կատարած սպանությունների համար առկա են բազմաթիվ վարկածներ, մասնավորապես՝ գլխուղեղի վնասվածք, անաբոլիկ ստերոիդների չարաշահում և այլն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ըմբշամարտիկ Քրիս Բենուայի կատարած կրկնակի մարդասպանություն-ինքնասպանությունը. Արդյո՞ք սա ստերոիդների պատճառով էր - Առողջապահական նորություններ | Բժշկական լուրեր». «Ֆոքս նյուզ». 2007 թ․ հունիսի 27. Վերցված է 2010 թ․ հուլիսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քրիս Բենուա կատեգորիայում։ |