Asistencia Asesoría y Administración
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Asistencia Asesoría y Administración | |
---|---|
Տեսակ | ռեստլինգ պրոմոշեն |
Հիմնադրված է | 1992 |
Վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Երկիր | ![]() |
Կայք | luchalibreaaa.com(իսպ.) |
![]() |
«Asistencia Asesoría y Administración» (AAA, իսպաներենից թարգմանաբար՝ «Աջակցություն, խորհրդատվություն, կառավարչություն»), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) լուչա լիվրե ենթատեսակի մեքսիկական կազմակերպություն, պրոմոշեն։
Հիմնադրվել է 1992 թվականին՝ Անտոնիո Պենյայի կողմից, ով դուրս գալով «Consejo Mundial de Lucha Libre» (CMLL) կազմակերպության սցենարիստների կազմից, ցանկանում էր ստեղծել նոր առաջնություն և ազատորեն հսկել ռինգային բոլոր սյուժեները։
Հիմնադրումից ի վեր «AAA»-ն անցկացրել է բազմաթիվ փեյ-փեր-վյու շոուներ, ինչպես նաև կազմակերպել ցուցադրություններ Միացյալ Նահանգներում և Ճապոնիայում։ Մարտական շոուներում ընկերությունն օգտագործում է ինչպես վեցանկյունաձև, այնպես էլ ավանդական քառակող ռինգեր։ Բացի այդ, հայտնի է նաև անսովոր ռինգային կերպարներով, ինչպես նաև առավել էքստրեմալ ձևաչափի մարտատեսակներով։
Տարիների ընթացքում համագործակցել է բազմաթիվ հյուսիսամերիկյան կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE), «World Championship Wrestling» (WCW) առաջնությունները, ինչպես նաև ներկայումս սերտորեն համագործակցում է ճապոնական «Pro Wrestling Noah» և ամերիկյան «Global Force Wrestling» (GFW) պրոմոշենների հետ։
Ընեկրության գլխամասը տեղակայված է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։
Գործող չեմպիոնական տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- AAA մեգա չեմպիոնատ
- AAA լատինաամերիկյան չեմպիոնատ
- AAA աշխարհի թիմային չեմպիոնատ
- AAA աշխարհի առաջին ծանրքաշային չեմպիոնատ
- AAA Ռեյնա դե ռեյնաս չեմպիոնատ
- AAA աշխարհի տրիոս չեմպիոնատ
- AAA խառը թիմային չեմպիոնատ
- AAA աշխարհի մինի էստելաս չեմպիոնատ
- AAA հյուսիսային թիմային չեմպիոնատ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(իսպ.)
- AAA չեմպիոնական տիտղոսների պատմություն(անգլ.)