Variety (պարբերական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Variety
անգլ.՝ Variety[1][2][3]
Variety Logo.png
VarietyBuilding.jpg
Տեսակամենշաբաթյա ամսագիր և ձեռնարկություն
Ժանրtrade magazine?
Լեզուանգլերեն[1][2]
Հիմնադրվել էդեկտեմբերի 16, 1905[2][3][4][…]
ՀրատարակիչReed Business Information?[5] և Penske Media Corporation?[5][6][7]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հրատարակման վայրՆյու Յորք[2][8][4][…] և Լոս Անջելես[8][4][9]
ԳրասենյակԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ISSN0042-2738
OCLC1768958
Կայքvariety.com(անգլ.)
Variety (magazine) Վիքիպահեստում

«Variety (թարգմանաբար՝ բազմազանություն), առաջատար ամերիկյան շաբական պարբերական, լուսաբանում է շոու-բիզնեսի աշխարհի նորությունները։ Սկսել է թողարկվել է 1905 թվականից Նյու Յորքում, իսկ սկսած 1933 թվականից նաև Լոս Անջելեսում։ Պարբերականը պատկանում է Elsevier հրատարակչական ընկերությանը։ Հիմնական մրցակիցն է The Hollywood Reporter։

Համաձայն հենց իր Variety պարբերականի, առաջին կինոնկարի քննադատականը հայտնվել է հենց այս պարբերականի էջերում 1907 թվականին։ Քննադատականների արխիվը բաց է առցանց օգտվողների համար։ Այս քննադատականների խմբավորված տարբերակները կարելի է նաև ձեռք բերել տպագրված տարբերակով։

Վերջին 20 տարիների ընթացքում պարբերականի գլխավոր խմբագիրն է Պիտեր Բարտը, ով եղել է Paramount Pictures ընկերության փոխ-նախագահ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Variety (տպագրվում է 1905 թվականից) — ամսագիր կինոյի, հեռուստատեսության, թատրոնի, երաժշտության և ժամանցային արդյունաբերության մասին։ Թողարկվում է շաբաթական մեկ անգամ, և վաճառվում է նաև ԱՄՆ-ից դուրս։
  • Daily Variety (տվագրվել է 1933-ից 2013 թվականները) — ամենօրյա հրապարակում, Հոլիվուդի և Բրոդվեյի նորությունների մասին, խմբագրությունը գտնվում էր Լոս Անջելեսում։
  • Daily Variety Gotham (տպագրվում է 1998 թվականից) — նյույորքյան ամենօրյա հրապարակում, որը տպագրում է ԱՄՆ արևելյան մասի շոու-բիզնեսի նորություններ։
  • Variety.com (հիմնվել է 1998 թվականին) — տպագրվող պարբերականի առցանց տարբերակ։ Variety.com կայքը առաջիններից մեկն էր, որ սկսեց վարձավճարներ վերցնել նյութերին հասանելության համար[10]։
  • Variety On-The-Go — պարբերականի տարբերակ սմարթֆոների համար՝ iPad, iPhone, Android, BlackBerry և Windows Phone օպոերացիոն համակարգերի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]