Աննա դե Արմաս
Աննա դե Արմաս | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 30, 1988 (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Հավանա, Կուբա[1] |
Ազգություն՝ | Իսպանացի |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի և մոդել |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 1869101 |
Աննա Սելիա դե Արմաս Կասո (իսպ.՝ Ana Celia de Armas Caso, ապրիլի 30, 1988, Հավանա, Կուբա[1][3]), իսպանա-կուբայական դերասանուհի։ Նախկինում ապրել է Իսպանիայում, Մադրիդում, բայց ներկայումս բնակվում է Լոս Անջելեսում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Սելիա դե Արմաս Կասոն սովորել է Դալասում, ԱՄՆ, որից հետո վերադարձել է Կուբա։ 12 տարեկանում որոշել է դառնալ դերասանուհի և ընդունվել է Կուբայի ազգային թատերական դպրոցը[4]։ 16 տարեկանում նկարահանվել է իր առաջին՝ «Ֆրանսիայի վարդը» ֆիլմում։ Նկարահանվելէ նաև «Մադրիգալ» կուբայական ֆիլմում և «Կորուսյալ դրախտ» հեռուստավեպում։
Մեկնելով Մադրիդ, անցնում է տարբեր քասթինգներ և մի շաբաթից հետո ստանում է իր դերը «Սև ավազան» սերիալում։
2010 թվականին սկսել է նկարահանվել «Հռոմեական Իսպանիայում», որտեղ նա խաղացել է ստրուկ Ներեի դերը։ Սերիալը սկսվել է հաղորդվել նույն թվականի հոկտեմբերի 25-ին Antena 3-ում։ Սերիալը սկսվել է նույն թվականի հոկտեմբերի 25-ին։ 2011 թվականին Աննան լքել է սերիալը, որպեսի կենտրոնանա ապագա կարիերայի վրա։ Այսպիսով, դերասանուհին խաղացել է ընդամենը 16 դրվագ և երկու եթերաշրջան։
Այս պահին որոշել է կենտրոնանալ կարիերայի վրա Հոլիվուդում, նրա առաջին ամերիկյան ֆիլմը՝ «Քարե բռունցքները», որտեղ նաև նկարահանվել է Ռոբերտ դե Նիրոն, դուրս է եկել 2015 թվականին։
2014 թվականին նկարահանվել է Էլայ Ռոթի «Ով է այնտեղ» թրիլերում, Կիանու Ռիվզի հետ գլխավոր դերերից մեկում։ Ֆիլմը ներկայացվել է Sundance Festival 2015-ում։ Նույն թվականի աշնանը Ռիվզի հետ միասին նկարահանվել է «Աստծո դուստրը» ֆիլմում։ 2015 թվականի մարտին սկսել է նկարահանվել Թոդ Ֆիլիպսի «Պատերազմական շներ» ֆիլմում, որտեղ նաև նկարահանվել են Մայլզ Թելերը և Ջոնա Հիլը։
2017 թվականի հոկտեմբերի 6-ին դուրս է եկել ռեժիսոր Դենի Վիլնյովի և պրոդյուսեր Ռիդլի Սքոթի «Շեղբի վրայով վազողը - 2049» մասշտաբային ֆանտաստիկ թրիլերը, որտեղ Ռայան Գոսլինգի հետ միասին Աննան խաղացել է Ջոյի դերը։ Ֆիլմում նրա խաղացած դերը ստացել է բարձր գնահատականներ և ճանաչվել է, որպես առաջադեմ դեր[5][6][7]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականից մինչև 2013 թվականը ամուսնացած էր դերասան Մարկ Քլոտետի հետ[8]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինո | |||
---|---|---|---|
Թվական | ԱՆվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
2006 | Ֆրանսիայի վարդ | Una rosa de Franc | Մարի |
2007 | Մադրիգալ | Madrigal | Ստելա |
2007 | Կորուսյալ դրախտ | El edén perdido | Գլորիա |
2009 | Սուտ և ճարպ | Mentiras y gordas | Կարոլա |
2010 | Անճոռնի ես | Despicable Me/ Gru, mi villano favorito | Մարգո |
2011 | Փակուղի | Callejón | Ռոզա |
2014 | Մի բուռ համբույրների համար | Por Un Punado De Besos | Աղ |
2015 | Ով է այնտեղ | Knock Knock | Բել |
2016 | Աստծո դուստրը | Exposed | Իզաբել դե Լա Քրուզ |
2016 | Պատերազմական շներ | War Dogs | Իզ |
2017 | Օվերդրայվ | Overdrive | Ստեֆանի |
2016 | Քարե բռունցքներ | Hands of Stone | Ֆելիսիդադ Իգլեսիաս |
2017 | Շեղբի վրայով վազողը - 2049 | Blade Runner 2049 | Ջոյ |
2018 | Երեք վայրկյան | Three Seconds | Սոֆիա Քոֆման |
Հեռուստատեսություն | |||
---|---|---|---|
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
2007—2010 | Սև ավազան | El Internado | Կարոլինա Լեալ Սոլիս |
2010—2011 | Հռոմեական Իսպանիա, լեգենդ | Hispania, la leyenda | Ներեյա |
2013 | Վիկտոր Ռոս | Víctor Ros | Լոլա |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.vogue.mx/estilo-de-vida/articulo/ana-de-armas-biografia-de-la-actriz-y-sus-mejores-peliculas
- ↑ https://globalzonetoday.com/ana-de-armas/
- ↑ Cecilia Crespo (1 August, 2015)։ «Ana de Armas: A Cuban Woman Out to Conquer Hollywood»։ oncubamagazine (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-05-ին։ Վերցված է 2017-06-13
- ↑ ESTER REQUENA (2016-05-16)։ «Los ojos verdes de Hollywood no tenían trabajo en España»։ Almería - Ideal (es-ES)։ Վերցված է 2017-06-13
- ↑ Kate Erbland։ «‘Blade Runner 2049’: Where You’ve Seen Standout Supporting Cast Before | IndieWire» (անգլերեն)։ www.indiewire.com։ Վերցված է 2017-10-29
- ↑ «Hollywood's Next Big Thing: 'Blade Runner 2049' Breakout Ana de Armas»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-10-29
- ↑ «Ana de Armas Is Complex and Incredible in 'Blade Runner 2049'»։ Esquire (անգլերեն)։ 2017-10-03։ Վերցված է 2017-10-29
- ↑ ANTONIO DIÉGUEZ (04/11/2015)։ «El primer desnudo de Ana de Armas en Hollywood junto a Keanu Reeves»։ ELMUNDO (իսպաներեն)։ Վերցված է 2017-06-13
|