Մայլզ Թելեր
![]() անգլ.՝ Miles Alexander Teller | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 20, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր | Downingtown, Չեստեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Lecanto High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | քրիստոնեություն և հուդայականություն |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Մայլզ Ալեքսանդր Թելեր[1] (անգլ.՝ Miles Alexander Teller, փետրվարի 20, 1987, Downingtown, Չեստեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ)[2][3], ամերիկացի դերասան։ Նյու Յորքի համալսարանի Թիշչ արվեստի դպրոցի շրջանավարտ։ Կինոյում իր նորամուտը կատարել է «Նապաստակի բույն» ֆիլմում 2010 թվականին, որին հաջորդել են երկրորդական դերեր «Առանց կապանքների» (2011) և «Նախագիծ X» (2012) ֆիլմերում։ Թելերը մեծ հաջողության է հասել «Տպավորիչ ներկան» (2013) ռոմանտիկական դրամայում Սաթեր Քելիի և «Մոլեգնություն» (2014) ֆիլմում Էնդրյու Նիմանի դերերով։ Հետագայում նա նկարահանվել է «Դիվերգենտ» հակաուտոպիական ֆիլմում (2014), «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմում (2015, կատարել է միստր Ֆանտաստիկի դերը), «Պատերազմի շներ» ռազմական կատակերգությունում (2016, Ջոնա Հիլի հետ միասին) և մարմնավորել բռնցքամարտիկ Վիննի Պացին «Արյուն թափել հանուն սրա» կենսագրական ֆիլմում (2016)։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թելերը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Դաունինգթաուն քաղաքում[4] , Մերի Ֆլաուերսի և Մայք Թելերի ընտանիքում[5]։ Նա ունի երկու ավագ քույրեր՝ Էրինը և Դանան[5][6]։ Նրա հայրական պապն ունեցել է ռուս-հրեական ծագում, իսկ իր նախնիների շարքում եղել են անգլիացիներ և իռլանդացիներ[7][8]։ Ընտանիքը տեղափոխվել է Ֆլորիդայի Սիտրուս շրջան, երբ Թելերը 12 տարեկան էր[4]։ Նա ապրել է նաև Փենսիլվանիայում և Դելավերում[9]։ Լեկանտոյի ավագ դպրոցում[5], Թելերը ռոք խումբում նվագել է ալտո սաքսոֆոն, եկեղեցական-երիտասարդական խմբում եղել է թմբկահար և դրամայի ակումբի նախագահ[10][11]։ Նա նաև կարող է նվագել դաշնամուր և կիթառ, ինչպես նաև խաղացել է բեյսբոլի թիմում՝ հույս ունենալով դառնալ պրոֆեսիոնալ[12][13]։ Ավագ դպրոցին զուգահեռ Թելերն աշխատել է որպես մատուցող Crackers կոչվող ռեստորանում[14]։ Նա ստացել է կերպարվեստի բակալավրի աստիճան Նյու Յորքի համալսարանի Թիշչ գեղարվեստի դպրոցում, որտեղ ուսումնասիրել է Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտում գործող մեթոդիկան[15][16]։
2007 թվականին մեքենայի վարորդը, որի ուղևորն էր Մայլզ Թելերը, 80 մղոն/ժամ արագությամբ ընթանալիս կորցրել է վերահսկողությունը, և մեքենան շրջվել է ութ անգամ, իսկ Մայլզ Թելերը դուրս է նետվել պատուհանից։ Վթարի հետևանքով նրա դեմքին բազմաթիվ տեսանելի սպիներ են մնացել[17]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղարվեստական կինոյում իր նորամուտը կատարելուց առաջ Մայլզ Թելերը նկարահանվել է բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմերում։ 2009 թվականին Թիշչ արվեստի դպրոցն ավարտելուց հետո[15] նա իր նորամուտն է կատարել 2010 թվականի «Նապաստակի բույն» ֆիլմում, որի համար նրան ընտրել է Նիկոլ Քիդմանը[18]։ Թելերը մասնակցել է «Առանց կապանքների» մյուզիքլին ավագ դպրոցում[18] և տարիներ անց նկարահանվել է այդ մյուզիքլի ռիմեյքում՝ «Առանց կապանքների» (անգլ.՝ Footloose, 2011), որում նկարահանվել է նաև Քենի Վորմոլդը. այդ ֆիլմում Թելերը կատարել է նույն դերը, ինչ ավագ դպրոցում[19]։
2013 թվականին Թելերը նկարահանվել է «21 և ավելի» ֆիլմում, որի ռեժիսորը և սցենարի հեղինակը եղել են Ջոն Լուկասը և Սքոթ Մուրը[20]։ Նույն թվականին նա սկսել է հասնել քննադատական հաջողության Ջեյմս Փոնսոլդտի «Տպավորիչ ներկան» ֆիլմում նկարահանվելուց հետո, որի համար նա 2013 թվականին արժանացել է դրամատիկական ժյուրիի հատուկ մրցանակի Սանդենս կինոփառատոնում Շեյլին Վուդլիի հետ միասին[21]։
2014 թվականին Թելերը նկարահանվել է «Այդ անհարմար պահը» կատակերգական ֆիլմում Զաք Էֆրոնի և Մայքլ Բի Ջորդանի հետ միասին և կատարել թմբկահարի դեր «Մոլեգնություն» դրամայում (2014), որի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականին Սանդենս կինոփառատոնում, իսկ կինոթատրոններում ցուցադրվել է 2014 թվականի հոկտեմբերից[22]։ Այն ներկայացվել է Գոթհեմ անկախ կինոմրցանակի որպես լավագույն դերասան, Արբանյակ մրցանակի կինոյում տղամարդու լագավույն դերակատարման համար և BAFTA մրցանակի Ծագող աստղ անվանակարգում[23]։
Թելերը հետագա ճանաչում է ձեռք բերել, երբ մարմնավորել է Փիթեր Հեյսին «Դիվերգենտ» ֆիլմում (2014), որին հաջորդել են «Ինսուրգենտ» (2015) և «Պատից այն կողմ» (2016) ֆիլմերը[24]։ Նա նաև կատարել է Ռիդ Ռիչարդսի/Միստր Ֆանտաստիկի դերը «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմում (2015)[25][26]։
Թելերը կատարել է զենքի նախկին վաճառական Դեյվիդ Փաքոզի դերը Թոդ Ֆիլիպսի նկարահանած «Պատերազմի շները» (2016) ֆիլմում, որում հանդես է եկել նաև Ջոնա Հիլը[27] և նկարահանվել է «Արյուն թափել հանուն սրա» (2016) ֆիլմում՝ կատարելով բռնցքամարտիկ Վինի Պացի դերը[28]։ 2014 թվականի հունվարին Թելերն ընտրվել է կատարելու Դան Այքրոյդի դերը Սթիվեն Քոնրադի ֆիլմում, որը նվիրված է Ջոն Բելուշիի կենսագրությանը[29]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թելերը «Ֆիլադելֆիա Ֆիլլիսի» հավատարիմ երկրպագուներից է[30]։ 2013 թվականից սկսած նա հարաբերությունների մեջ է եղել մոդել Քելեյ Սփերիի հետ[31][32]։ Նրանք նշանվել են 2017 թվականի օգոստոսի 20-ին Աֆրիկյան սաֆարիում[33][34]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2004 | ֆ | Moonlighters | Մայլզ | |
2007 | ֆ | A Very Specific Recipe | Լի | |
2008 | ֆ | The Musicians | Միգել | |
2009 | ս | Արտասովոր դետեկտիվ | The Unusuals | Ջեյմս Բուրլանդ |
2010 | ֆ | Նապաստակի բույն | Rabbit Hole | Ջեյսոն |
2010 | ֆ | The Track Meet | Էնդրյու | |
2011 | ֆ | Առանց կապանքների | Footloose | Ուիլարդ Հյուիթ |
2012 | ֆ | Նախագիծ X | Project X | Մայլզ |
2013 | ֆ | Տպավորիչ ներկան | The Spectacular Now | Սաթեր Քիլի |
2013 | ֆ | 21 և ավելի | 21 & Over | Միլլեր |
2014 | ֆ | Մոլեգնություն | Whiplash | Էնդրյու Նիման |
2014 | ֆ | Այդ անհարմար պահը | That Awkward Moment | Դենիել |
2014 | ֆ | Դիվերգենտ | Divergent | Փիթեր |
2014 | ֆ | Two Night Stand | Ալեք | |
2015 | ֆ | Դիվերգենտ. գլուխ 2։ Ինսուրգենտ | The Divergent Series: Insurgent | Փիթեր |
2015 | ֆ | Ֆանտաստիկ քառյակ | Fantastic Four | Ռիդ Ռիչարդս / Միստր Ֆանտաստիկ |
2016 | ֆ | Դիվերգենտ. գլուխ 3։ Պատից այն կողմ | The Divergent Series: Allegiant - Part 1 | Փիթեր |
2016 | ֆ | Աշխատանքի որս | Get a Job | Ուիլ Դևիս |
2016 | ֆ | Պատերազմական շներ | War Dogs | Դևիդ Պակուզ |
2016 | ֆ | Արյուն թափել հանուն սրա | Bleed for This | Վիննի Պացիենցա |
2017 | ֆ | Միայն քաջերը | Only the Brave | Բրենդոն Մակդոնա |
2017 | ֆ | Շնորհակալություն ձեր ծառայության համար | Thank You for Your Service | Ադամ Շուման |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2013 | Սանդենս կինոփառատոն | Ժյուրիի հատուկ մրցանակ դրամատիկական դերի համար (Շեյլին Վուդլիի հետ միասին) | Տպավորիչ ներկան | Հաղթանակ |
Կին կինոլրագրողների միություն | Մերկության, սեքսուալության և գայթակղության լավագույն ներկայացում | Առաջադրված | ||
Ինդիանայի կինոքննադատների միություն | Լավագույն դերասան | Առաջադրված | ||
MTV Movie Awards | Լավագույն համբույր (Շեյլին Վուդլիի հետ միասին) | Առաջադրված | ||
Տարվա հայտնություն | Առաջադրված | |||
2014 | BAFTA | Ծագող աստղ | Մոլեգնություն | Առաջադրված |
Գոթհեմ անկախ կինոմրցանակ | Լավագույն դերասան | Առաջադրված | ||
MTV Movie Awards | Տղամարդու լավագույն դերակատարում | Առաջադրված | ||
#WTF Moment | Առաջադրված | |||
Լավագույն երաժշտական պահ | Առաջադրված | |||
Արբանյակ մրցանակ | Լավագույն դերասան | Առաջադրված | ||
2015 | CinemaCon մրցանակ | Դերասանական կազմի մրցանակ (Մայքլ Բի Ջորդանի, Քեյթ Մարաի, Ջեյմի Բելի, Թոբի Քեբելի հետ միասին) | Ֆանտաստիկ քառյակ | Հաղթանակ |
Պատանիների ընտրություն մրցանակ | Choice Movie Scene Stealer | Դիվերգենտ. գլուխ 2։ Ինսուրգենտ | Առաջադրված | |
2016 | Ոսկե ազնվամորի | Ամենավատ դերասանական կազմ (Մայքլ Բի Ջորդանի, Քեյթ Մարայի և Ջեյմի Բելի հետ միասին) | Ֆանտաստիկ քառյակ | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Miles Alexander Teller Voting Record»։ Find The Data։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 10, 2013-ին։ Վերցված է հունվարի 19, 2014
- ↑ Miles_Teller (February 20, 2014)։ «Happy bday to me...» (Թվիթ)։ Վերցված է January 19, 2014
- ↑ Setoodeh Ramin (հունվարի 23, 2014)։ «Miles Teller on his Breakout 'Whiplash' Role and Blushing for Nicole Kidman»։ Variety։ Վերցված է հունիսի 19, 2017։ «Teller, 26...»
- ↑ 4,0 4,1 «Rabbit Hole presskit» (PDF)։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 5, 2014-ին։ Վերցված է ապրիլի 23, 2012
- ↑ 5,0 5,1 5,2 Persall Steve (նոյեմբերի 11, 2014)։ «Snoopy? How rising star Miles Teller, a Lecanto High grad, found acting (w/video)»։ Tampa Bay Times]location=Florida։ Վերցված է օգոստոսի 6, 2015։ «Teller's father, Mike...; His household was musical 'controlled chaos' with Miles, sisters Erin and Dana, and mother Merry.»
- ↑ Greco Patti (օգոստոսի 27, 2013)։ «Miles Teller on The Spectacular Now, Moonwalking, and the Divergent–Hunger Games Comparisons»։ Vulture.com (New York)։ Վերցված է դեկտեմբերի 10, 2013։ «...my two older sisters — Dana, who is like eighteen months older...»
- ↑ Miller Gerri։ «Hollywood Now: That Awkward Moment, Labor Day, Somewhere Slow»։ InterfaithFamily։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-09-ին։ Վերցված է փետրվարի 20, 2014։ «Teller, who is Jewish on his father’s (father’s) side, and Christian on his mother’s side...»
- ↑ O'Hare Brian (նոյեմբերի 14, 2016)։ «Something to Believe In: Bleed For This’ Ben Younger, Miles Teller and Aaron Eckhart Will Their Way to Greatness»։ MovieMaker։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-12-ին։ Վերցված է հունիսի 19, 2017։ «So how did English/Irish/Russian-Jewish Teller from Lecanto, Florida...»
- ↑ Whitty Stephen (մարտի 15, 2015)։ «Miles Teller on 'Insurgent,' 'Whiplash' and his not-so-secret crush»։ NJ.com։ Վերցված է օգոստոսի 6, 2015
- ↑ Swanson Carl։ «Miles Teller on Awkward, Fame, and Efron»։ Vulture.com (New York)։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-22-ին։ Վերցված է փետրվարի 20, 2014։ «Teller played baseball, saxophone, and drums—in a church youth-group band, briefly»
- ↑ Connor Katie L. (օգոստոսի 30, 2013)։ «Unexpected Crush Alert: Miles Teller»։ Cosmopolitan։ Վերցված է դեկտեմբերի 10, 2013։ «I was Homecoming King but I was in all AP classes. I played alto saxophone in Jazz Band and drums in a rock band. I was the president of the Drama Club. I was in National Honor Society and Student Council for a little bit.»
- ↑ Weston Hillary (հոկտեմբերի 7, 2014)։ «Miles Teller: Cinema’s Next Great Bad Ass?»։ Blackbook։ Վերցված է օգոստոսի 6, 2015
- ↑ «Mr Fantastic Miles Teller on baseball dreams and growth spurts»։ Belfast Telegraph։ փետրվարի 6, 2015։ Վերցված է օգոստոսի 6, 2015
- ↑ Apatow Maude (օգոստոսի 8, 2013)։ «Maude Apatow Gets the Scoop from Miles Teller on 'The Spectacular Now'»։ Teen Vogue։ Վերցված է օգոստոսի 6, 2015
- ↑ 15,0 15,1 Morris Alex (դեկտեմբերի 2, 2014)։ «How Miles Teller Drummed His Way to the Top»։ Vulture։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-14-ին։ Վերցված է մարտի 21, 2015
- ↑ Kaufman Amy (հոկտեմբերի 8, 2014)։ «'Whiplash' director, stars march to a friendly beat — off-screen»։ The Los Angeles Times։ Վերցված է մայիսի 22, 2015
- ↑ Valiente Alexa (օգոստոսի 19, 2016)։ «Miles Teller on How a Car Accident that Nearly Killed Him Changed His Life»։ ABC News
- ↑ 18,0 18,1 Yamato, Jen (November 8, 2010). Miles Teller on Rabbit Hole, Nicole Kidman and Cutting Footloose. Archived 2011-08-20 at the Wayback Machine. Movieline
- ↑ Durbin, Jonathan (2011). Miles Teller. |Interview
- ↑ Weinstein, Joshua L. (May 26, 2011). Miles Teller Joins Relativity's '21 and Over.' The Wrap
- ↑ Hynes Eric, Jeremy Kinser, Nate von Zumwalt (հունվարի 26, 2013)։ «2013 Sundance Film Festival Awards Updates»։ Sundance Film Festival։ Sundance Institute։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-15-ին։ Վերցված է հունվարի 18, 2014
- ↑ Gleiberman Owen (հունվարի 17, 2014)։ «Sundance: 'Whiplash' is the movie that could make Miles Teller a star»։ Entertainment Weekly։ CNN։ Վերցված է հունվարի 18, 2014
- ↑ Denham Jess (հունվարի 7, 2015)։ «Baftas 2015: Jack O'Connell, Margot Robbie and Shailene Woodley among rising star nominees»։ The Independent։ Վերցված է հունվարի 7, 2015
- ↑ Williams-Shaw H։ «‘Divergent’ Sequels Get Release Dates; Director Neil Burger Not Returning»։ Screenrant։ Վերցված է հունիսի 7, 2015
- ↑ Kroll Justin (փետրվարի 19, 2014)։ «'Fantastic Four' Cast Revealed»։ Variety։ Վերցված է փետրվարի 20, 2014
- ↑ «'What's the Deal?': Jeff Sneider on 'Fantastic Four' Casting, Fan Expectations (Video)»։ The Wrap։ փետրվարի 21, 2014
- ↑ Fleming Jr Mike (փետրվարի 12, 2015)։ «‘Whiplash’ Star Miles Teller Joins Jonah Hill In ‘Arms And The Dudes’»։ Deadline.com։ Վերցված է մարտի 21, 2015
- ↑ «Aaron Eckhart, Miles Teller Board Vinnie Pazienza Boxing Biopic»։ Variety։ փետրվարի 3, 2014։ Վերցված է մարտի 21, 2015
- ↑ Kit Borys (հունվարի 18, 2014)։ «Miles Teller to Play Dan Aykroyd in Belushi Biopic, Says Star Emile Hirsch»։ The Hollywood Reporter։ Prometheus Global Media։ Վերցված է հունվարի 19, 2014
- ↑ «The Q&A ... with Hollywood actor and loyal, long-time Phillies fan Miles Teller»։ Philly Voice։ Վերցված է մարտի 24, 2017
- ↑ «The Hollywood Reporter & Samsung With The Cinema Society Host A Screening Of A24's 'The Spectacular Now'»։ Getty Images։ Վերցված է ապրիլի 4, 2015
- ↑ «Miles Teller On Viagra, Vegas, And Those Shailene Rumors»։ Elle։ Վերցված է ապրիլի 4, 2015
- ↑ «Miles Teller Is Engaged to Longtime Girlfriend Keleigh Sperry»։ People (en-US)։ օգոստոսի 22, 2017։ Վերցված է օգոստոսի 22, 2017
- ↑ «How Miles Teller Turned His African Safari Into a Wedding Proposal»։ Վերցված է հոկտեմբերի 17, 2017
|