Ռեգգի Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Ռեգգի Լի
Reggie Lee.jpg
Ծնվել է 1974 թվական հոկտեմբերի 4
Ծննդավայր Կեսոն Սիթի, Ֆիլիպիններ
Կրթություն Padua Franciscan High School
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգություն ամերիկացի
Այլ անուն(ներ) Ռեգգի Վալդես
Reggie Valdez
Մասնագիտություն դերասան
Ակտիվ շրջան 1996 թվական - այժմ
Ընտրանի «Փախուստ բանտից», «Կարիբյան ծովի ծովահենները: Աշխարհի ծայրին», «Ֆորսաժ»\
IMDb ID 0498046
reggie-lee.com
Commons-logo.svg Ռեգգի Լի՝ Վիքիպահեստ

Ռեգգի Վալդես (անգլ.՝ Reggie Valdez, ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 4-ին, Կեսոն Սիթի, Ֆիլիպիններ), ամերիկացի դերասան, առավել հայտնի որպես Ռեգգի Լի (անգլ.՝ Reggie Lee)։ Լին խաղացել է Բիլլ Կիմին «Փախուստ բանտից» («Prison Break») սերիալում, հայտնվել է Թայ Հուենգի դերում «Կարիբյան ծովի ծովահենները» սագայի երկու մասում, ինչպես նաև «Ֆորսաժ» («The Fast and the Furious») ֆիլմում։ 2011 թվականից մշտական դեր է խաղում NBC«Գրիմ» («Grimm») սերիալում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգգի Լին ծնվել է կեսոն Սիթիում, Ֆիլիպիններ[1], Զինաիդա Թելմոյի և Հեսուս Էսպիրիտու Վալդեսի ընտանիքում[2] և եղել է երեք եղբայրներից ավագը[3][4]։ Լին ազատորեն տիրապետում է անգլերենին, ինչպես նաև խոսում է թագալերեն։ Լինելով երեխա, նա ընտանիքի հետ տեղափոխվում է Պարմա և Ստրոնգսվիլ, Օհայո նահանգ, որտեղ Ռեգգին ավարտում է Պադուե ֆրանցիսկյան միջնակարգ դպրոցը[3]։ 1990-ական թվականներին Լին տեղափոխվում է Նյու Յորք, իսկ այնուհետև Լոս Անջելես, միայն նրա համար, որպեսզի նորից ազգային մակարդակով շրջագայության մեկնի «Երգող սրտեր», «Միսս Սայգոն» մյուզիքլներով և «Տոնի» մրցանակի հաղթող «Կարուսել» ինքնատիպ մյուզիքլով։ 1997 թվականին նա արժանանում է «Dramalogue» մրցանակի «FOB» և «Արևելա-արևմտյան խաղացողներ» պիեսներում իր խաղի համար։ Լին նաև գլխավոր դեր է կատարում «Բարձրացրու վագրին լեռան վրա» պիեսում։

«Ֆորսաժ» ֆիլմում օձի կաշի կրող և մոտոցիկլով երթևեկող սառնարյուն մարդասպան Լենս Նգուենի դերակատարումից հետո Լին նաև հայտնվում է որպես Թայ Հուանգ դիսնեյան «Կարիբյան ծովի ծովահենները: Աշխարհի ծայրին» ֆիլմում։ Նա գաղտնի ծառայության հատուկ գործակալ Բիլ Կիմի դերն է կատարում Fox ալիքի «Փախուստ բանտից» բանտային դրամայում։ Նա իր կերպարին նկարագրում է որպես «զարմանալիորեն բարդ և խորամանկ»։ Նաև Լին հայտնվում է «Չինացու հնարավորությունը» («Chinaman’s Chance») անկախ ֆիլմում, Տիմոտի Բոտոմսի, Դենի Տրեխոյի, Թերեզա Ռասելի և Էռնեստ Բորգնայնի հետ։ Անձամբ Լին ասում է, որ «դա կարևոր պատմություն է, որը միանշանակ պետք է պատմվի»։

Այժմ Լին սերժանտ Վուի դերն է խաղում «Գրիմ» հեռուստաշոույում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթություն
2012 Պաշտպան Safe Կվան Չանգ
2011–այժմ Գրիմ Grimm Սերժանտ Վու Մշտական դեր
2011 Այդ հիմար սերը Crazy, Stupid, Love Գործակալ Հուանգ
2010 Անհայտ դեմքեր Persons Unknown Թոմ
Կյանքը ինչպես որ կա Life as We Know It Ալան Բյորկ
2010–11 Անսովոր ընտանիք No Ordinary Family Դակտոր Ֆրենսիս Չայլզ
2009 Տար ինձ Դժոխք Drag Me to Hell Սթյու Ռաբին
Աստղային ուղի Star Trek Ադմինիստրատոր Կոբայաշի Մարու
2008 Անհաջողության զինվորները Tropic Thunder Բյենգ
2007 Կարիբյան ծովի ծովահենները: Աշխարհի ծայրին Pirates of the Caribbean: At World’s End Թայ Հուանգ
Չինացու հնարավորությունը Chinaman’s Chance Սինգ
2006–07 Փախուստ բանտից Prison Break Գաղտնի ծառայության հատուկ գործակալ Ուիլյամ «Բիլ» Կիմ 15 դրվագ
2006 Կարիբյան ծովի ծովահենները: Մեռյալի սնդուկը Pirates of the Caribbean: Dead Man’s Chest Անգլուխ
Գիշերով մոտեցողը Night Stalker Սթենլի Կիմ 1 դրվագ
Փոսիկ Dimples Դոկտոր Ռոսս Համմեր
2005 Սիրահար Amateur Ռոն Հարպեր
Կույր արդարադատություն Blind Justice Դոն Յուն 1 դրվագ
2004 Ֆրանկենշտեյն ձուկը Frankenfish Անտոն (TV)
Մոտակա Coming In Դյուկ
2003 Լուիս Luis Զինգ Զենգ մի քանի դրվագներ
Մաքուր խաղեր Net Games Լոուրենս
Դարի շոուն Masked and Anonymous զինված տղամարդ
2001–03 Կանանց բրիգադա The Division Սպա Ջիմ Չենգ 4 դրվագ
2002 Ինչպես վաստակել 20 միլիոն The First $20 Million Is Always the Hardest Սյուտ
Ուժեղ դեղամիջոց Strong Medicine Բժիշկ Նակաշիմի 1 դրվագ
Իրական դպրոց Reality School ուսանող
Սև խոռոչ Black Hole Ջասթին
2001–02 Անդարացի Էմի Judging Amy Բժիշկ Օլիվեր Լի 2 դրվագ
Ֆիլադելֆիա Philly Բրայան Չին 2 դրվագ
2001 Աշխատասենյակ The Parlor Սլեպի Սյու 1 դրվագ
Շոու Էլեն The Ellen Show Կվան 1 դրվագ
Ֆորսաժ The Fast and the Furious Լենս Նգուեն
Առավելագույն էքստրիմ XCU: Extreme Close Up Նուե Ֆան
2000 Դրեյֆ Drift Ռայան
Չիկագոյի հույսը Chicago Hope Սեմ 1 դրվագ
Հզոր Ուոկեր. արդարադատություն տեխասյան ձևով Walker, Texas Ranger Չեն 1 դրվագ
Լողափնյա փսիխոզ Psycho Beach Party պարող
Հարավային փողոցի օրորոցային Southstreet Lullaby Մալեր Գրիտեր 1 դրվագ
1999 Որոտի որդիները Sons of Thunder Վատ տղա 1 դրվագ
Երկու զույգ Two of a Kind մատուցող 1 դրվագ
Մեծ Բլինդը The Big Blind
1997 Բևեռլի Հիլզ, 90210 Beverly Hills, 90210 Ռիչարդ 1 դրվագ
Յոթ օր Seven Days Դունկան 1 դրվագ
Խելագարված քեզ համար Mad About You Այգեպանի օգնական 1 դրվագ
Հիպերիոն ծովածոցը Hyperion Bay 1 դրվագ
Քույր, քույր Sister, Sister Լոուսոն Հիկս 1 դրվագ
Շտապ օգնություն ER Քրիստիան 1 դրվագ
Ուեյենս եղբայրները The Wayans Bros. Թղթակից #2 1 դրվագ
Բաբելոն-5 Babylon 5 Չեն Հիկարու 1 դրվագ
1997 Էլան Սթրեյնջի ճանապարհորդությունը The Journey of Allen Strange Զերո մի քանի դրվագներ
Մալոուններ Moloney Ռամոն 1 դրվագ
Վտանգավոր ուղեղներ Dangerous Minds Ուսանող 1 դրվագ
1996 Ախտանիշ: Սպանություն Diagnosis: Murder Կիմ Հո 1 դրվագ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Filipino-American actor in ‘Pirates 3’ is from Quezon City»։ Manila Bulletin։ հունիսի 16, 2007։ Վերցված է ապրիլի 23, 2012 
  2. Villagomez Kaye (հոկտեմբերի 7, 2008)։ «Pinoy actor talks about breaking barriers in Hollywood»։ Manila Bulletin։ Վերցված է ապրիլի 23, 2012 
  3. 3,0 3,1 Palmer Debbie (սեպտեմբերի 13, 2001)։ «Actor passes up Harvard: Padua grad trades college for leading roles in TV series, movies»։ Cleveland Sun News։ Արխիվացված օրիգինալից-ից դեկտեմբերի 30, 2001-ին 
  4. «About Me»։ RVValdez.com։ Վերցված է ապրիլի 23, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]