Ջոնա Բոբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնա Բոբո
անգլ.՝ Jonah Bobo
Ծնվել էհունվարի 24, 1997(1997-01-24)[1] (27 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող և դերասան

Ջոնա Բոբո (անգլ.՝ Jonah Bobo, հունվարի 24, 1997(1997-01-24)[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Նրա կերտած կերպարներից նշանակալի են «Զատուրա» ֆիլմում Դեննիի և «Խելագար, հիմար սեր» ֆիլմում Ռոբբիի դերերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբոն ծնվել է Նյու Յորքում գտնվող Ռուզվելտի կղզում և դաստիարակվել է օրթոդոքս հրեական ընտանիքում[2]։ Նրա նախատատ Սալյա Բոբոն եղել է ձեռնարկատիրուհի և մարդասեր[3]։

Նրա առաջին դերը եղել է 2004 թվականին «Աշխարհի լավագույն գողը» ֆիլմում։ Նույն տարում նա նկարահանվել է «Խելագարները» դրամայում Քրիստոֆեր Ուոքենի և Ջոշ Լուկասի հետ՝ մարմնավորելով ընտանիքի 4 ժառանգորդներից կրտսերին։ Հետագայում Ջոնն ընտրվեց «Զատուրա» ֆանտաստիկ ֆիլմում խաղալու համար։ Բոբոն հնչյունավորել է «Երևակայամոլներ» մուլտսերիալի և «Աղվեսն ու որսաշունը 2» մուլտֆիլմի հերոսներին։

Բոբոյի հաջորդ դերը եղել է «Անկախ կյանք» ֆիլմում, որը թողարկվել է 2006 թվականի հունիսի 28-ին։ Բոբոն «Շնչահեղձություն» ֆիլմում խաղացել է երիտասարդ Վիկտոր Մանչինիի դերը, որը Չակ Պալանիկի համանուն վեպի էկրանավորոմն է։ Նա նաև հայտնվել է «Ստուդիա 30» հեռուստասերիալում՝ պապարացի Իթանայի դերում, և «Հարգելի բժիշկ» հեռուստասերիալում։ Ջոնան խաղացել է «Seussical Jr.» թատերական ներկայացումում։ 2011 թվականին գլխավոր դերով ներկայացել է «Խելագար, հիմար սեր» ֆիլմում։

Բոբոն նվագում է կիթառ և «The Bonnie Situation» խմբի վոկալիստն է[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ֆ Աշխարհի լավագույն գողը The Best Thief in the World Սեմ Զայդման
2004-2010 մս Երևակայամոլներ The Backyardigans Օսթին
2004 ֆ Խելագարները Around the Bend Զաք Լեյր
2005 ֆ Անկախ կյանք Strangers with Candy դետեկտիվ Նոբլեթ
2005 ֆ Զատուրա Zathura Դեննի
2006 մֆ Աղվեսն ու որսաշունը 2 The Fox and the Hound 2 Թոդդ
2008 ֆ Շնչահեղձություն Choke Վիկտոր Մանչինին մանուկ հասակում
2009 ս Ստուդիա 30 30 Rock Իթան
2009 ս Հարգելի բժիշկ Royal Pains Առլո Գրանտ
2011 ֆ Խելագար, հիմար սեր Crazy, Stupid, Love. Ռոբբի
2012 ֆ Կապ չկա Disconnect Բեն Բոյդ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Տարի Անվանակարգ Արդյունք Ֆիլմ
«Young Artist Award» 2006 Լավագույն դեր գեղարվեստական ֆիլմում՝ մինչև 10 տարեկան երիտասարդ դերասան Առաջադրված Զատուրա
2012 Լավագույն դեր գեղարվեստական ֆիլմում՝ երկրորդական դերասան[5] Առաջադրված Խելագար, հիմար սեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Интервью Дэкса Шепарда о фильме «Затура: Космическое приключение»
  3. Евреи в новостях Արխիվացված 2014-02-21 Wayback Machine
  4. «Группа The Bonnie Situation». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  5. «33rd Annual Young Artist Awards – Nominations / Special Awards». The Young Artist Foundation. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնա Բոբո» հոդվածին։