Մեկիա Քոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեկիա Քոքս
Ծնվել էնոյեմբերի 18, 1981(1981-11-18) (42 տարեկան)
ԾննդավայրՍանտա Կրուս, Սենթ Քրուս, USVI, ԱՄՆ
ԿրթությունՖլորիդայի նահանգային համալսարան և Dr. Phillips High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
mekiacox.com

Մեկիա Քոքս (անգլ.՝ Mekia Cox, նոյեմբերի 18, 1981(1981-11-18), Սանտա Կրուս, Սենթ Քրուս, USVI, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և պարուհի։ Առավել հայտնի է «90210։ Նոր սերունդ» սերիալում կատարած Սաշայի դերով։ Բացի այդ, նա եղել է «Մայքլ Ջեքսոն։ Ահա և վերջ» շրջագայության համար Մայքլ Ջեքսոնի խմբի պարուհին։ 2010 թվականին նկարահանվել է Ջեֆրի Ջեյքոբ Աբրամսի «Պաշտպանության ներքո» լրտեսական դրամայում։

Դերասանուհին հեռուստատեսային աշխատանքի մեծ փորձ ունի․ նա նկարահանվել է Universal Studios-ի և Nickelodeon-ի ծրագրերում։ Շարունակել է աշխատել Ամերիկայի մի շարք պարային դպրոցներում և մասնակցել մյուզիքլների բեմադրություններին (օրինակ՝ «Փառք»-ը)։

Կենսագրություն և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկիան ծնունդով Սանտա Քրուս կղզուց է[1]։ Յոթ տարեկանում, որից հինգ տարին պար է սովորել U.S. Virgin Islands դպրոցում, ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաք։ 1989 թվականին դերասանուհուն հրավիրել են մասնակցելու «Disney’s Magic Kingdom»-ի համար սուրբծննդյան շոուին։ Universal Studios ստուդիայի մոտակայքում գտնվելու շնորհիվ աղջկան նկատել և հրավիրել են մասնակցելու Nickelodeon ալիքի տարբեր շոուներին՝ «Իմ եղբայրը և ես», «Քինան և Քել» ու «Այս ամենը»[2]։

1989 թվականին ավարտել է Dr. Phillips High School-ը, որտեղ սովորել է կատարողական և երգեցողական արվեստ[3]։ 2003 թվականին Ֆլորիդայի պետական համալսարանում ստացել է երաժշտության մագիստրոսի կոչում՝ ստանալով նրանց երաժշտաան ծրագրի հրավեր։ Ամռանն աշխատել է Վիրջինիայի Heritage Repertory թատրոնում, որտեղ դերեր է կատարել «Smokey Joe’s Cafe» և «Anything Goes» բեմադրություններում, ինչպես նաև խաղացել է Nickelodeon ալիքի «Նոան գիտի ավելին» սերիալում[2]։ Մասնակցել է նաև «Ռենտա» (Միմի Մարկես), «Չիկագո» (Լիզ) և «Կաբարե» (Ֆրենչի) բեմադրություններին[4]։

Ավարտելով կրթությունը՝ Նյու Յորքի Merry-Go-Round Theater թատրոնում «Ռեգթայմ» մյուզիքլում ստացել է Սառայի դերը։ Հաջորդ երկու տարիներին Մեկիան «Փառք» մյուզիքլում Կարմենի դերով շրջագայել է աշխարհով մեկ, իսկ հետո վերադարձել է «Smokey Joe's Café» շոուի Բրենդայի դերին։ Այնուհետև տեղափոխվել է Լոս Անջելես[2], որտեղ բնակվում է մինչ օրս[1]։ Սիրում է նկարել և սովորել է կիթառ նվագել[1]։

Կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան «Պաշտպանության ներքո» սերիալում դեր ստանալը, Մակիան նկարահանվել է «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք», «Երկու կեսը» և «Մեկ ծառի բլուր» (3-րդ եթերաշրջանի 10 էպիզոդում կատարել է Ֆեյթի դերը) հեռուստասերիալներում։ 2008 թվականին նրա վերջին աշխատանքներն են «Ոսկորներ» սերիալը և «Դրախտ հյուրանոց» սերիալի 4 էպիզոդը[5][6]։ Բացի այդ, նա փոքր դերեր է ունեցել «Ես համբուրել եմ վամպիրին» մյուզիքլում և «Խելագար, հիմար սեր» միջին տարիքի ճգնաժամի մասին կատակերգությունում[6], որոնք վարձույթի են տրվել 2011 թվականի հուլիսին[7]։

Քոքսը դարձել է այն երկու աղջիկներից մեկը, որոնք, շրջանցելով 500 հավակնորդներին, շահել են «Մայքլ Ջեքսոն։ Ահա և վերջ» պարային շրջագայությանը մասնակցելու իրավունք[3]։ Նաև հայտնվել է համանուն վավերագրական ֆիլմում[1]։ Նա Ջեքսոնի հետ պարել է «The Way You Make Me Feel» համարի փորձերի ժամանակ[3]։

Քոքսը նկարահանվել է «90210։ Նոր սերունդ» սերիալի երկրորդ եթերաշրջանի 6 էպիզոդում[6] և երրորդ եթերաշրջանի 4 էպիզոդում, որը եթեր է դուրս եկել 2010 թվականի հոկտեմբերի 4-ին[8]։ Սաշա անունով նրա կերպարը, որը 20 տարեկանից մեծ չէ, սկսում է հանդիպել գլխավոր հերոսի՝ դպրոցական Ջիքսոն Ուիլսոնի հետ՝ չիմանալով, որ նա սովորում է դպրոցում։ Սաշան դիջեյ է, որի հետ Ջիքսոնը ծանոթացել է զբոսանավի վրա (որտեղ նա աշխատել է) երեկույթի ժամանակ[9][10]։ Երկու կերպարներն էլ ունեն են միանման ռինգթոն, որը նրանց օգնում է մտերմանալ[11]։ Երբ Սաշան իմանում է Ջիքսոնի մասին ճշմարտությունը, լքում է նրան։ Բայց հետո կրկին սկսում են հանդիպել իրար հետ։ Որոշ ժամանակ անց Ջիքսոնի զգացմունքներն անցնում են, և նա ցանկանում է հեռանալ աղջկանից, ու այդ ժամանակ աղջիկը ձևացնում է, թե հղի է[12][13]։ Երրորդ եթերաշրջանում Սաշան կրկին հայտվում է Ջիքսոնի կյանքում, որպեսզի հայտնի, որ նա վարակված է ՄԻԱՎով և հնարավոր է, որ տղան ևս վարակվել է։

2009 թվականի հոկտեմբերի 29-ին դերասանուհին հայտնվել է «Էլեն ԴեՋեներեսի շոու»-ում, որպեսզի իրագործի հաղորդավարի՝ ծննդյան օրը պահած երազանքը[14]։

Մեկիա Քոքսը հայտնվել է «Պաշտպանության ներքո» սերիալի բոլոր էպիզոդներում[6]։ Նրա Լիզի Գրեմ անվամբ կերպարը գլխավոր հերոսուհու քույրն է, որը չի կասկածում, որ իր ընտանիքը մասնակից է Central Intelligence Agency-ին։ Ի սկզբանե այդ դերը պետք է խաղար Ջեսիկա Պարկեր Քենեդին, բայց դերասանուհին դուրս է մնացել նախագծից[15][16][17]։ Քոքսն իր կերպարը նկարագրում է հետևյալ կերպ․ «Լիզին բնույթով բարի մարդ է։ Նա բաց սրտով աղջիկ է, բայց ինչպես և բոլորը, նա էլ ունի անցյալ, որը փորձում է հաղթահարել»[18]։

2017 թվականին АВС ալիքով հեռարձակվել է «Մի անգամ հեքիաթում» ամերիկյան հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանը, որտեղ Մեկիան կատարել է արքայադուստր Թիանայի դերը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1994 ս Իմ եղբայրը և ես My Brother and Me
2005 ս C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY Կիա Ռոու
2005 ս Կես և կես Half & Half Ալիսիա
2006 ս Մեկ ծառի բլուր One Tree Hill Ֆեյվ
2008 ս Ոսկորներ Bones Սելեստա Քաթլեր
2009-2010 ս 90210։ Նոր սերունդ 90210 Սաշա
2010 ֆ Ես համբուրեցի վամպիրին I Kissed a Vampire Նիկի Նո
2010-2012 ս Պաշտպանության ներքո Undercovers Լիզի Գիլիամ
2011 ս Մենտալիստը The Mentalist Թրեյսի Զանգինա
2011 ֆ Խելագար, հիմար սեր Crazy, Stupid, Love. Թիֆանի
2012 ս Անհրաժեշտ դաժանություն Necessary Roughness Զեթի Լիսթոն
2012 ս Ընդհանուր գործ Common Law Դեսթինի
2012 ս Ազդեցություն Leverage Կատրինա Հարդթ
2012-2014 ս Քեյ և Փիլ Key and Peele աղջիկ / Միշել Օբամա
2013 ս Գանգստերների քաղաք Mob City Անյա
2013-2014 ս Գրեթե մարդ Almost Human Աննա
2014 ս Գոտեմ Gotham բժիշկ Լեսլի Թոմփքինս
2016 ս Գաղտնիքներ և ստեր Secrets & Lies Ամանդա Ուորներ
2017-2018 ս Մի անգամ հեքիաթում Once upon a time Թիանա / Սաբինա
2016-2019 ս Չիկագոյի բժիշկներ Chicago Med Ռոբին Չարլզ
2019-2020 ս Նորակոչիկ The Rookie Նիլա Հարպեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Mekia Cox». NBC.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Mekia Cox, Lizzy Gilliam». NBC. 2010 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 Abbott, Jim (2009 թ․ հոկտեմբերի 27). «Dr. Phillips grad Mekia Cox talks about working with Michael Jackson». Orlando Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. «Mekia Cox». Sony Music Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  5. «Mekia Cox». The New York Times. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Mekia Cox». IMDb.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. «Crazy, Stupid, Love». TrailerDownload.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.
  8. «90210 Episodes on CW». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
  9. Mangino, Marcy (2009 թ․ սեպտեմբերի 23). «'90210' recap: season two, episode three 'Sit Down, You're Rocking the Boat'». 90210 Examiner (blocked website). {{cite news}}: |format= requires |url= (օգնություն)
  10. «Sasha meets Dixon … New Casting Calls For Season 2!». Spoilers Guide. 2010 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
  11. Mangino, Marcy (2009 թ․ սեպտեմբերի 24). «90210 vs. Beverly Hills, 90210: Don't tell them I'm really in high school». 90210 Examiner (blocked website). {{cite news}}: |format= requires |url= (օգնություն)
  12. Mangino, Marcy (2009 թ․ նոյեմբերի 1). «DJ Samantha Ronson appears on this week's '90210'». 90210 Examiner (blocked website). {{cite news}}: |format= requires |url= (օգնություն)
  13. «Ellen's "This Is It" Birthday Performance». MekiaCox.com. 2010 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
  14. «This Is It dancers – Michael Jackson – Live On Ellen Show 10-29-2009». 2010 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
  15. Hibberd, James (2010 թ․ հունիսի 14). «Mekia Cox cast in NBC's 'Undercovers': Replaces Jessica Parker Kennedy on J.J. Abrams series». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
  16. Duboff, Josh (2010 թ․ հունիսի 15). «Industry Roundup: Criminal Minds Cuts A.J. Cook». New York. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
  17. Nededog, Jethro (2010 թ․ սեպտեմբերի 3). «'Undercovers': Introducing Mekia Cox, the 'boy crazy' Lizzy Gilliam». American Idol News Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  18. Reeves, Ri (2010 թ․ հոկտեմբերի 27). «How Newcomer Mekia Cox Heats Up NBC's 'Undercovers'». Vibe. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեկիա Քոքս» հոդվածին։