Միշել Օբամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Օբամա
Michelle Obama
Michelle Obama 2013 official portrait.jpg
Ծնվել է հունվարի 17, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:17|2|0}})[1][2] (52 տարեկան)
Ծննդավայր Չիկագո[3]
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Կրոն բողոքականություն
Կրթություն Փրինսթոնի համալսարան, Ուիթնի Մ. Յանգ հատուկ բարցրագույն դպրոց և Հարվարդի իրավունքի դպրոց
Մասնագիտություն փաստաբան և գրող
Ամուսին Բարաք Օբամա[4][5][6]
Ծնողներ Ֆրեյզեր Ռոբինսոն, Մերիեն Շիլդս Ռոբինսոն
Զբաղեցրած պաշտոններ Միացյալ Նահանգների առաջին տիկին
Քաղաքական կուսակցություն Դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
պատվո անդամ
Անդամություն Ազգային պատվո ընկերություն և Քրիստոսի երրորդության միացյալ եկեղեցի
Հարազատներ եղբայր՝ Քրեյգ Ռոբինսոն
Երեխաներ Մալիա Օբամա և Սաշա Օբամա
Ստորագրություն Michelle Obama signature.svg
Michelle Obama Վիքիպահեստում

Միշել Լավոն Ռոբինսոն Օբամա, (անգլ.՝ Michelle LaVaughn Robinson Obama, ծնված Միշել Լավոն Ռոբինսոն; հունվարի 17, 1964, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի փաստաբան, ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կինը, ԱՄՆ-ի առաջին տիկինը։ Միշելը մասնագիտությամբ իրավաբան է։ Սովորել է Փրինսթոնի և Հարվարդի համալսարաններում։ Ծնվել է Չիկագոյում 1964 թվականին։ Միշելը աֆրոամերիկացի ստրուկների տոհմից է։ Ամերիկյան մամուլում հաճախ նրան համեմատում են Ժակլին Քենեդու և Դիաննա Սփենսերի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Լավոն Ռոբինսոնը ծնվել և մեծացել է Չիկագոյի հարավային մասում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Փրինստոնի համալսարան և Հարվարդի համալսարանի Իրավաբանական դպրոց, որն ավարտելուց հետո վերադարձել է Չիկագո, որտեղ աշխատել է «Սիդլի Օսթին» իրավաբանական ընկերությունում, այնուհետև՝ Չիկագոյի քաղաքապետարանում և Չիկագոյի համալսարանին կից գործոց բժշկական կենտրոնում։

Միշելի եղբայրը՝ Քրեյգ Ռոբինսոնը, Օրեգոն նահանգի համալսարանական բասկետբոլային տղաների թիմի մարզիչ։

Բարաք Օբամայի հետ ծանոթացել է, որբ վերջինս դարձավ «Սիդլի Օսթին» ընկերության աշխատակից։ Նույնիսկ Օբամայի՝ ԱՄՆ Սենատ ընտրվելուց հետո, ընտանիքը նախընտրեց չտեղափոխվել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն և շարունկավեց բնակվել Չիկագոյի հարավային մասում։

Ի տարբերություն ամուսնու՝ Միշելը աֆրոամերիկացի ստրուկների սերնդից է։ 1850 թվականին մի ամերիկացի ստրկատեր իր կտակում նշեց Միշելի նախանախանախանախատատին որպես «Մելվինի սևամորթ աղջնակ»՝ 475 ԱՄՆ դոլար արժողությամբ[7][8]։

Ամերիկյան մամուլում Միշել Օբամային հաճախ են համեմատում Ժակլին Քենեդու և արքայադուստր Դիանայի հետ։ Միշել Օբաման ԱՄՆ պատմության մեջ աֆրոամերիկյան ծագումով առաջին տիկինն է։

Նախագահական նստավայրի այգում Միշելը ջերմոց սարքեց։ Ոչ մեծ հողակտորում ծրագրում է աճեցնել էժան և համեղ, էկոլոգիական մաքուր բանջարեղեն։ Այս նախաձեռնության համար նրան արդեն համեմատում են Էլեոնորա Ռուզվելտի հետ, ով Մեծ ճգնաժամի ժամանակ իր հողամասում սկսեց բանջարեղեն աճեցնել[9]։

2009 թվականին Maxim Top 100 ցանկում զբաղեցրել է 93-րդ տեղը[10]։

2010 թվականին Ֆորբսի՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշային սանդղակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[11]։ Բացի այդ ԱՄՆ առաջին տիկինը հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգի մրցանակակրին։

Միշել Օբաման նկարահանվել է iCarly՝ (4 եթերաշրջան) հայտնի ամերիկյան երիտասարդական սերիալի դրվագներից մեկում։

2015 թվականին Քերի Վաշինգտոնի և Սառա Ջեսիկա Փարկերի հետ նկարահանվել է Glamour ամսագրի մայիսյան շապիկի համար[12]։

2016 թվականին ծրագրված է «Southside With You» ֆիլմի պրեմիերան, որը պատմելու է 1989 թվականի ամռան պատմությունը, երբ ապագա առաջին տիկինը ծանոթանում է Բարաք Օբամայի հետ[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 'I want to rip Bill Clinton's eyes out. Kidding! See, that's what gets me into trouble'The Guardian, -04T. Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
  2. Internet Movie Database Ստուգված է հոկտեմբերի 13-ին 2015:
  3. A Decision That Helped Shape Michelle ObamaՆյու Յորք Թայմզ, -15T. Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
  4. Barack Obama's Marriage License : President Barack Obama - Fact And Fiction
  5. Obama marks 22nd anniversary (and tells marriage jokes)(untranslated), -03T. Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
  6. Barack and Michelle Obama’s romance made into movie(untranslated), -07T.
  7. «Прапрапрабабушку Мишель Обамы оценили в 475 долларов»։ Lenta.ru։ 8 октября 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-21-ին։ Վերցված է 2011-06-12 
  8. In First Lady’s Roots, a Complex Path From Slavery — NYTimes.com
  9. Мишель Обама снялась в «Улице Сезам» Дни. Ру 07.05.2009
  10. 2009 Hot 100 | Maxim.com | Maxim.com
  11. Мишель Обама возглавила список влиятельных женщин Forbes
  12. «Мишель Обама, Сара Джессика Паркер и Керри Вашингтон на обложке Glamour (ФОТО)»։ Lady in Dress 
  13. Опубликованы первые фото со съемок фильма про Обаму

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]