Անժելիկա Սառա Սինգլթոնը ծնվել է Վեջֆիլդում՝ Հարավային Կարոլինայում և եղել է Ռիչարդ Սինգլթոնի և նրա կնոջ՝ Ռեբեկա Թրևիս Քոլսի դուստրը[4]։ Անժելիկան մեծանալով բարձր հասարակության միջավայրում Սպիտակ տուն է բերել նրբաճաշակություն և նորարարություն, ինչի պատճառով Առաջին տիկնոջ դերն ավելի հետաքրքիր ու փոքր-ինչ վեհ է դարձել[5]։ ԱՄՆ-ի առաջին տիկին Անժելիկան ամուսնացել է Մարտին Վան Բյուրենի որդու՝ ԱՄՆ-ի պետական քարտուղար Աբրահամ Վան Բյուրենի հետ 1839 թվականի փետրվարի 14-ին Վեջֆիլդում։ Երբ Մարտին Վան Բյուրենը պարտվեց 1841 թվականի նախագահական ընտրությունները, Մարտին Վան Բյուրենի ավագ որդին, Աբրահամը և նրա կինը՝ Անժելիկան, սկսեցին ապրել Մարտին Վան Բյուրենի տանը, ամեն կերպ աջակցելով նրան, լուսավորելով մենակությունը և կարոտը իր սիրելի Հաննայի համար և հոգ տանելով նրա մասին, պայմանավորված էր այն հանգամանքով, որ Մարտին Վան Բյուրենը մենակ էր ապրում և այլևս բարեկամ չուներ։ Նրանք ապրում էին Նյու Յորք նահանգի Քինդերհուկ քաղաքում, ձմեռն անցկացնելով Հարավային Կարոլինայում գտնվող Անժելիկա Սինլգթոնի ընտանեկան տանը։ 1848 թվականից Անժելիկան ապրում էր Նյու Յորքում[5]։