Դոլի Մեդիսոն
| Դոլի Մեդիսոն անգլ.՝ Dolley Madison | |
| Մասնագիտություն՝ | գրող |
|---|---|
| Դավանանք | Քվակերներ և քրիստոնեություն |
| Ծննդյան օր | մայիսի 20, 1768[1][2][3][…] |
| Ծննդավայր | Գիլֆորդ, Հյուսիսային Կարոլինա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
| Վախճանի օր | հուլիսի 12, 1849[1][2][3][…] (81 տարեկան) |
| Վախճանի վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
| Թաղված | Մոնպելյե |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | անգլ.՝ Dolley Payne[4] |
| Հայր | John Payne?[5] |
| Մայր | Mary Coles?[5] |
| Ամուսին | Ջեյմս Մեդիսոն[5] և John Todd?[5] |
| Զավակներ | Ջոն Փեյն Թոդ և unknown Todd?[2] |
| Ինքնագիր | |
Դոլի Փեյն Թոդ Մեդիսոն (անգլ.՝ Dolley Payne Todd Madison, մայիսի 20, 1768[1][2][3][…], Գիլֆորդ, Հյուսիսային Կարոլինա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հուլիսի 12, 1849[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ), Միացյալ Նահանգների 4-րդ նախագահ Ջեյմս Մեդիսոնի կինը, Միացյալ Նահանգների առաջին տիկինը՝ 1809 թվականից մինչև 1817 թվականը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոլլին ծնվել է 1768 թվականին Նյու Գարդենում, այժմ ՝ Հյուսիսային Կարոլինայի Գիլֆորդ քանթրի քաղաքում, ֆերմեր քվակերի ընտանիքում։ Պատանեկան տարիներն նա անց է կացրել Ֆիլադելֆիայում։ 1790 թվականի հունվարին նա ամուսնացել է փաստաբան Ջոն Թոդի հետ։ Զույգը ունեցել է երկու երեխա՝ Ջոն Փեյնը (1792-1852) և Ուիլյամ Թեմփը (ծնվել և մահացել է 1793 թվականին)։ 1793 թվականի աշնանը նրա ամուսինն ու կրտսեր որդին մահացան դեղին տենդից։
Դոլիի երկրորդ ամուսինը Ջեյմս Մեդիսոնն էր, որի հետ ամուսնացավ 1794 թվականի սեպտեմբերի 17-ին։ Նրանք երեխաներ չեն ունեցել, բայց նրանք միասին մեծացրեցել են Ջոնին՝ Դոլիի երեխային։ 1801 թվականին զույգը տեղափոխվեց Վաշինգտոն։ Որպես ԱՄՆ պետքարտուղարի կին (նրա ամուսինը զբաղեցնում էր այս պաշտոնը 1801-ից 1809 թվականներին), Դոլլի Մեդիսոնը կատարում Էր Սպիտակ տան տիրուհու դերը Թոմաս Ջեֆերսոնի նախագահության ժամանակ։ Ինչպես և նրա հայրը, Դոլին քվաքեր էր (քվաքերները ոչ մի կրոնական ծիսակատարություն չեն ընդունում)։
1812 թվականի պատերազմի ընթացքում, նախքան բրիտանական բանակի կողմից Վաշինգտոնի գրավումը, Դոլի Մեդիսոնը փրկել է Սպիտակ տան արծաթը և այլ զարդեր ՝ դրանք պահելով Մերիլենդի բանկում։ Նրա փրկած իրերի թվում էր նաև Ջորջ Վաշինգտոնի դիմանկարը, արժեթղթերը և Անկախության բնօրինակ հռչակագիրը։
Դոլլի Մեդիսոնը մահացել է 1849 թվականի հուլիսի 12-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Caroli B. B. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 Lundy D. R. The Peerage
- 1 2 3 4 NCpedia
- ↑ http://www2.vcdh.virginia.edu/madison/overview/name.html
- 1 2 3 4 Kindred Britain
| ||||||||||||