Էլիզա Ջոնսոն
Էլիզա Ջոնսոն | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և նախագահ |
---|---|
Ծննդյան օր | հոկտեմբերի 4, 1810[1][2][3][…] |
Ծննդավայր | Telford, Վաշինգտոն շրջան, Թենեսի, ԱՄՆ |
Վախճանի օր | հունվարի 15, 1876[1][2][3] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Գրին շրջան, Թենեսի, ԱՄՆ |
Թաղված | Andrew Johnson National Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | John McCardle?[4] |
Մայր | Sara(h) Phillips?[4] |
Ամուսին | Էնդրյու Ջոնսոն |
Զավակներ | Martha Johnson Patterson?, Charles Johnson?[2], Mary Johnson?[2], Robert Johnson?[2] և Andrew "Frank" Johnson, Jr.?[2] |
Ինքնագիր | ![]() |
Էլիզա Մաքքարդլ-Ջոնսոն (անգլ.՝ Eliza McCardle Johnson հոկտեմբերի 4, 1810[1][2][3][…], Telford, Վաշինգտոն շրջան, Թենեսի, ԱՄՆ - հունվարի 15, 1876[1][2][3], Գրին շրջան, Թենեսի, ԱՄՆ), ԱՄՆ նախագահ Էնդրյու Ջոնսոնի կինը և Միացյալ Նահանգների առաջին տիկինը 1865 թվականի ապրիլի 15ից մինչև 1869 թվականի մարտի 4-ը։
Վաղ կյանք և ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզան ծնվել է Թենեսի նահանգի Թելֆորդ քաղաքում, կոշկակար Ջոն Մաքքարդլի և Սառա Ֆիլիպս-Մակքարդլի ընտանիքում եղել է միակ երեխան։ Հայրը մահացել է երբ դեռ Էլիզան փոքր է եղել, որից հետո մայրը նրան դաստիարակել է Գրինվիլում։ 1826 թվականի սեպտեմբերին Էլիզան համադասարանցիների հետ հանդպման ժամանակ տեսել է Էնդրյու Ջոնսոնին, որն ընտանիքի հետ եկել էր Գրինվիլ. նրանք առաջին հայացքից միմյանց դուր են եկել։ 1827 թվականի մայիսի 17-ին 16-ամյա Էլիզան և 18-ամյա Էնդրյուն ամուսնացել են։
Քանի որ Էլիզան ավելի լավ կրթություն ուներ, նա օգնում էր Էնդրյուին թվաբանության և ուղղագրության ուսումնասիրության ընթացքում։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրանք ունեին երեք որդի և երկու դուստր՝
- Մարթա Ջոնսոն Պատերսոն (1828-1901)։ Մոր փոխարեն հանդես է եկել որպես Սպիտակ տան տիրուհի։ Ամուսնացել է Թենեսիի սենատոր Դևիդ Փաթերսոնի հետ։
- Չարլզ Ջոնսոն (1830-1863), բժիշկ և դեղագործ։ Մասնակցել է քաղաքացիական պատերազմին, զոհվել է ճակատամարտում։
- Մերի Ջոնսոն Սթովեր Բրաուն (1832–1883): Ամուսնացել է Դեն Սթովերի հետ, որը Քաղաքացիական պատերազմի ժամանակ ծառայում էր որպես գնդապետ։ Սթովերը ապրում էր Քարտեում։ 1864 թվականին ամուսնու մահից հետո նա ամուսնացել է Վ. Ռ. Բրաունի հետ։
- Ռոբերտ Ջոնսոն (1834-1869), փաստաբան։ Աշխատել է Թենեսի օրենսդիր մարմնում, քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է`հեծելազորային գնդապետ։ Հոր անձնական քարտուղարն իր օրոք։ Մահացել է 35 տարեկան հասակում՝ տառապելով ալկոհոլիզմով։
- Էնդրյու Ջոնսոն կրտսեր (1852–1879), լրագրող։ Հիմնադրել է Greeneville Intelligencer շաբաթաթերթը։ Մահացել է 27 տարեկանում։
Առաջին տիկին
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Էլիզայի ամուսինը դարձել է նախագահ, նրանք ապրում էին Սպիտակ տանը, բայց առողջության վատթարության պատճառով նա չէր կարող ծառայել որպես առաջին տիկին, որի արդյունքում առաջին տիկնոջ գործառույթները կատարում էր դուստրը՝ Մարթա Ջոնսոն Պատրոնը։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզան մահացել է 1876 թվականի հունվարի 15-ին, 65 տարեկան հասակում, իր ամուսնու մահից ընդամենը վեց ամիս անց։ Թաղված է ամուսնու կողքին՝ Թենեսի նահանգի Գրինվիլ քաղաքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլիզա Ջոնսոնը `Find-A-Grave-ում
- Սպիտակ տան կայք
- Ազգային առաջին տիկնանց գրադարան Արխիվացված 2012-05-09 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզա Ջոնսոն» հոդվածին։ |
|
|