Լետիցիա Թայլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լետիցիա Թայլեր
Letitia Tyler.jpg
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 12, 1790(1790-11-12)[1]
Ծննդավայր New Kent County, Վիրջինիա, ԱՄՆ
Վախճանի օր սեպտեմբերի 10, 1842(1842-09-10)[1] (51 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States (1795-1818).svg ԱՄՆ
Ամուսին Ջոն Թայլեր
Զավակներ Robert Tyler?[1], John Tyler, Jr.?[1], Letitia Tyler Semple?[1], Elizabeth Tyler?[1], Mary Tyler?[1], Ann Contesse Tyler?[1], Alice Tyler?[1] և Tazewell Tyler?[1]

Լետիցիա Քրիստիան Թայլեր (անգլ.՝ Letitia Christian Tyler,նոյեմբերի 12, 1790(1790-11-12)[1], New Kent County, Վիրջինիա, ԱՄՆ - սեպտեմբերի 10, 1842(1842-09-10)[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), նախագահ Ջոն Թայլերի կինը և Միացյալ Նահանգների առաջին տիկինը`1841 թվականից մինչև իր մահը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լետիցիան մեծացել է Վիրջինիայի ագարակում։ Լետիցիան լավ կրթություն չի ստացել, բայց արագ սովորել է կառավարել պլանտացիան և մեծացրել է երեխաներին։ 1808 թվականին հանդիպել է Ջոն Թայլերին։ Նրանք ամուսնացել են 1813 թվականի մարտի 29-ին Սիդար Գրովում։ Նրանք ունեցել են ութ երեխա: Աննայի դուստրը մահացել է փոքր տարիքում, երկուսը մահացել են 27 տարեկանում, մեկը 33 տարեկանում:

Միշտ տանն է եղել երեխաների հետ և միայն մեկ անգամ է ձմռանը ապրել Վաշինգտոնում։

1839 թվականին կաթված է ստացել, որից հետո տեղափոխվել է միայն անվասայլակով: Կաթվածից հետո չի կարողացել կատարել առաջին տիկնոջ պարտականությունները, ուստի Ռոբերտի որդու կինը՝ Պրիսկիլա Թայլերը, 24 տարեկանում ստանձնել է Առաջին տիկնոջ պարտականությունները:

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք ունեցել են հինգ դուստր և երեք որդի

  • Մերի Թայլեր Ջոնս (1815-1848)
  • Ջոն Թայլեր III (1819–1896)
  • Ռոբերտ Թայլեր (1816-1877)
  • Լետիցիա Թայլեր-Սեմփլ (1821-1907)
  • Էլիզաբեթ Թայլեր-Ուոլեր (1823-1850)
  • Աննա Թայլեր (1825-1825)
  • Ալիս Թայլեր-Դենիսոն (1827-1854)
  • Թազվել Թայլեր (1830-1874)

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1842 թվականի սեպտեմբերի 10-ի երեկոյան: Նրան թաղել են այն ագարակի մոտ, որտեղ նա ծնվել է:

Ի պատիվ Լետիցիա Թայլերի, նրա դիմանկարով փոստային նամականիշ է տպվել Մեն կղզում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]