Էդիթ Ռուզվելտ
Էդիթ Ռուզվելտ անգլ.՝ Edith Roosevelt | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Ծննդյան օր | օգոստոսի 6, 1861[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանի օր | սեպտեմբերի 30, 1948[1][2][3][…] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Oyster Bay |
Գերեզման | Youngs Memorial Cemetery |
Թաղված | Youngs Memorial Cemetery |
Դինաստիա | Ռուզվելտ ընտանիք |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Edith Kermit Carow |
Հայր | Charles Carow?[4] |
Մայր | Gertrude Elizabeth Tyler?[4] |
Ամուսին | Թեոդոր Ռուզվելտ[4] |
Զավակներ | Թեոդոր Ռուզվելտ Կրտսեր[4], Kermit Roosevelt?[4], Ethel Roosevelt Derby?[4], Archibald Roosevelt?[4] և Quentin Roosevelt?[4] |
Ինքնագիր | ![]() |
Էդիթ Կերմիտ Ռուզվելտ (ի ծնե՝ Քարոու,օգոստոսի 6, 1861[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 30, 1948[1][2][3][…], Oyster Bay), ԱՄՆ-ի նահագահ Թեոդոր Ռուզվելտի երկրորդ կինը։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդիթը ծնվել է Քոնեքթիքութ նահանգի Նորվիչ քաղաքում՝ վաճառական Չարլզ Քարոուի (1825-1883) և Գերտրուդա Էլիզաբեթ Թայլերի (1836-1895) ընտանիքում[5][6]։ Գերտրուդայի հայրը՝ Դանիել Թայլերը (1799-1882), ծառայել է որպես Միության գեներալ Ամերիկայի քաղաքացիական պատերազմում[5]։
Էդիթն ունեցել է կրտսեր քույր՝ Էմիլի Թայլեր Քարոուն (1865-1939)[7]։ Էդիթը նաև ունեցել է՝ Կերմիտ անունով (1860, փետրվար-1860, օգոստոս), որը մահացել է նրա ծնունդից մեկ տարի առաջ[8]։ «Կերմիտ» անունը, որը Էդիթի ծնողներն ընտրել են որպես իր եղբոր համար, եղել է մեծ քեռու՝ Ռոբերտ Կերմիտի ազգանունը[9]։ Իր մանկության տարիներին Էդիթը հայտնի է եղել որպես «Էդի»[10]։
Էդիթը մեծացել է Նյու Յորքի Յունիոն Սքվերում գտնվող առանձնատանը։ Հարևանությամբ ապրել է Թեոդոր «Թեդդի» Ռուզվելտը (1858-1919)։ Էդիթը նրա կրտսեր քրոջ՝ Կորինի լավագույն ընկերն էր (1861-1933)[11]։
Էդիթը, Կորինը, Թեդդին ևւ Էլիոթը միասին սովորել են Ռուզվելտի ընտանիքի տանը[12]։ Ավելի ուշ Էդիթը հաճախել է միսս Քոմսթոքի ավարտական դպրոց[13]։
Թեև Էդիթն ու Թեդին կարող էին պատանեկան սիրավեպ ունենալ, բայց հարաբերությունները խամրել են, երբ Թեդին գնացել է Հարվարդի համալսարան[14][15]։ Հարվարդում գտնվելու ժամանակ Թեդին հանդիպել է Ալիս Լիին[15]։ Թեդին և Ալիսը ամուսնացել են 1880 թվականին[15]։ Էդիթը նույնպես ներկա է եղել հարսանիքին։
Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիս Լի Ռուզվելտը մահացել է 1884 թվականին՝ ունենալով Ալիս անունով մի աղջիկ։ Թեդին և Էդիթը վերականգնել են իրենց հարաբերությունները 1885 թվականին[16]։ Նրանք ամուսնացել են 1886 թվականի դեկտեմբերի 2-ին Լոնդոնի Հանովեր հրապարակում[17]։ Թեդիի խաչեղբայրը եղել է Սեսիլ Սպրինգ Ռայսը, որը հետագայում՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ծառայել է ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպան և սերտ բարեկամություն է պահպանել զույգի հետ ամբողջ կյանքի ընթացքում[18]։
Իրենց մեղրամիսից հետո զույգն ապրել է Նյու Յորք նահանգի Լոնգ Այլենդ կղզու Սագամոր բլուրում[19]։
Միասին զույգը դաստիարակել է Ալիսին (Թեդիի դուստրը նախորդ ամուսնությունից) և իրենց սեփական երեխաներին՝ Թեոդոր (1887), Կերմիտ (1889), Էթել (1891), Արչիբալդ (1894) և Քվենտին (1897)[20]։
1888 թվականին Թեոդորը նշանակվել է Միացյալ Նահանգների քաղաքացիական ծառայության հանձնաժողովում, որտեղ ծառայել է մինչև 1895 թվականը։ Չնայած, որ Էդիթն աջակցում էր այդ պաշտոնը ստանձնելու ամուսնու որոշմանը, նա տխրել է, քանի որ նա այդ ժամանակ հղի էր և ստիպված պետք է մնար Սագամոր Հիլում[21]։ Կերմիտ Ռուզվելտը ծնվել է 1889 թվականի հոկտեմբերի 10-ին, իսկ երեք ամիս անց Էդիթը երեխաների հետ տեղափոխվել է Վաշինգտոն[21]։ Այս ժամանակահատվածում Էդիթն ու Հենրի Ադամսը մտերիմ ընկերներ են դարձել[21]։
Էդիթի պնդմամբ Թեոդորը 1894 թվականին Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում չի առաջադրվել, քանի որ Էդիթը նախընտրել է նրանց կյանքը Վաշինգտոնում և նրա աշխատանքը ԱՄՆ-ի քաղաքացիական ծառայության կոմիսարի պաշտոնում[22]։
Երբ 1895 թվականին Թեոդորը դարձել է Նյու Յորքի ոստիկանության կոմիսար, նրանք տեղափոխվել են Նյու Յորք[23]։ 1897 թվականին Թեդդին ընտրվել է ռազմածովային նավատորմի նախարարի օգնական, և ընտանիքը վերադարձել է Վաշինգտոն[23]։
1898 թվականին Էդիթը գնացքով ուղևորվել է Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաք՝ ամուսնուն իսպանա-ամերիկյան պատերազմ ճանապարհելու նպատակով[24]։
1898 թվականի հոկտեմբերին, երբ Ռուզվելտն առաջադրվել է նահանգապետի պաշտոնում, Էդիթն օգնել է պատասխանել նրա նամակներին, բայց չի մասնակցել նախընտրական քարոզարշավին[25]։
Նյու Յորքի առաջին տիկին[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդիականացրել է նահանգապետի առանձնատունը, միացրել տեղի կանանց ակումբին և շարունակել օգնել ամուսնու նամակագրությանը[26]։ Նյու Յորքի առաջին տիկնոջ՝ Էդիթի մոտ սովորություն է առաջացել, որը պահպանել է նաև Սպիտակ տանը, նա յուրաքանչյուր ձեռքին ծաղկեփունջ է պահել։ Էդիթը անծանոթի ձեռքը սեղմելու փոխարեն նախընտրել է գլուխ խոնարհել՝ ի նշան ողջույնի[27]։
Էդիթը կրկին տեղափոխվել է Վաշինգտոն 1900 թվականին, երբ Ռուզվելտը ստանձնել է փոխնախագահի պաշտոնը[28]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Kindred Britain
- ↑ 5,0 5,1 Morris Sylvia (2009-02-19)։ Edith Kermit Roosevelt: Portrait of a First Lady (անգլերեն)։ Random House Publishing Group։ ISBN 9780307522771
- ↑ Sibley Katherine A. S. (2016-03-14)։ A Companion to First Ladies (անգլերեն)։ John Wiley & Sons։ ISBN 9781118732182
- ↑ «TR Center - Emily Tyler Carow»։ www.theodorerooseveltcenter.org։ Վերցված է 2016-11-30
- ↑ «Robert Kermit Carow b. 26 Feb 1860 Norwich, New London, Connecticut, United States d. 25 Aug 1860 Norwich, New London, Connecticut, United States: Our Family History»։ hughesfamilygenealogy.com։ Արխիվացված է օրիգինալից 30 November 2016-ին։ Վերցված է 2016-11-30
- ↑ «National First Ladies' Library - First Lady Biography: Edith Roosevelt»։ www.firstladies.org։ Վերցված է 2018-02-16
- ↑ Morris Sylvia (2009-02-19)։ Edith Kermit Roosevelt: Portrait of a First Lady (անգլերեն)։ Random House Publishing Group։ ISBN 9780307522771
- ↑ «TR Center - Edith Kermit Carow Roosevelt»։ www.theodorerooseveltcenter.org։ Վերցված է 2016-11-30
- ↑ Morris Sylvia (2009-02-19)։ Edith Kermit Roosevelt: Portrait of a First Lady (անգլերեն)։ Random House Publishing Group։ ISBN 9780307522771
- ↑
- ↑ Sibley Katherine A. S. (2016-03-14)։ A Companion to First Ladies (անգլերեն)։ John Wiley & Sons։ ISBN 9781118732182
- ↑ 15,0 15,1 15,2 «TR Center - Edith Kermit Carow Roosevelt»։ www.theodorerooseveltcenter.org։ Վերցված է 2016-11-30
- ↑ Sibley Katherine A. S. (2016-03-14)։ A Companion to First Ladies (անգլերեն)։ John Wiley & Sons։ ISBN 9781118732182
- ↑ «TR Center - Edith Kermit Carow Roosevelt»։ www.theodorerooseveltcenter.org։ Վերցված է 2016-11-30
- ↑ S. Gwynn, 'The Letters and Friendships of Sir Cecil Spring Rice' (Constable & Co Lt, London, 1929), 121.
- ↑ «TR Center - Edith Kermit Carow Roosevelt»։ www.theodorerooseveltcenter.org։ Վերցված է 2016-11-30
- ↑ «TR Center - Edith Kermit Carow Roosevelt»։ www.theodorerooseveltcenter.org։ Վերցված է 2016-11-30
- ↑ 21,0 21,1 21,2 Gould Lewis L. (2014-02-04)։ American First Ladies: Their Lives and Their Legacy (անգլերեն)։ Routledge։ ISBN 9781135311551
- ↑ «TR Center - Edith Kermit Carow Roosevelt»։ www.theodorerooseveltcenter.org։ Վերցված է 2016-11-30
- ↑ 23,0 23,1 Morris Sylvia (2009-02-19)։ Edith Kermit Roosevelt: Portrait of a First Lady (անգլերեն)։ Random House Publishing Group։ ISBN 9780307522771

|
|