Ջեյն Փիրս
Ջեյն Փիրս | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | մարտի 12, 1806[1][2][3][…] |
Ծննդավայր | Hampton, Ռոքինգհեմ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ |
Վախճանի օր | դեկտեմբերի 2, 1863[1][2][4] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Andover, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Գերեզման | Old North Cemetery |
Թաղված | Old North Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Jesse Appleton? |
Մայր | Elizabeth Means?[5] |
Ամուսին | Ֆրանկլին Փիրս |
Զավակներ | Benjamin Pierce?, Franklin Pierce?[2] և Frank Robert Pierce?[2] |
Ինքնագիր | ![]() |
Ջեյն Մինս Ապպլետոն Փիրս (անգլ.՝ Jane Means Appleton Pierce,մարտի 12, 1806[1][2][3][…], Hampton, Ռոքինգհեմ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ - դեկտեմբերի 2, 1863[1][2][4], Andover, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), նախագահ Ֆրանկլին Պիրսի կինը և Միացյալ Նահանգների առաջին տիկինը`1853 թվականից մինչև 1857 թվականը:
Մանկություն և հարսանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Հեմփթոնում, Նյու Հեմփշիրում, եպիսկոպոս Ջեսսի Էփլթոնի, և Բոուդոյնի քոլեջի փոխնախագահ Էլիզաբեթ Մինս-Էփլթոնի ընտանիքում: Երեխա ժամանակ Ջեյնը փոքր, ամաչկոտ և փխրուն երեխա է եղել[6]: Այն բանից հետո, երբ հայրը մահացել է, մոր հետ տեղափոխվել է Էմհերսթ, Նյու Հեմփշիր:
Թե ինչ պայմաններում են հանդիպել Ջեյն Ապլետոնը և Ֆրանկլին Փիրսը, անհայտ է: 1834 թվականի նոյեմբերի 19-ին Պիրսը, 30 տարեկան հասակում, ամուսնացել է 28-ամյա Ջեյնի հետ՝ Էմհուրստում հարսնացու մոր տանը: Համեստ արարողությունը անց է կացրել վարդապետ Սիլաս Այկենը: Զույգերն իրենց մեղրամիսն անցկացրել են Վաշինգտոնի մերձակայքում[7]:
Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրանք ունեցել են ուներ երեք երեխա,բոլորը մահացել են մանուկ հասակում:
- Ֆրանկլին Փիրս կրտսեր (1836) - մահացել է ծնվելուց երեք օր անց:
- Ֆրենկ Ռոբերտ Պիրս (1839-1843) - Մահացել էհամաճարակային տիֆից:
- Բենջամին Պիրս (ապրիլի 13, 1841 - հունվարի 6, 1853) - մահացել է գնացքի վթարի հետևանքով Պիրսի երդմնակալությունից երկու ամիս առաջ:
ԱՄՆ առաջին տիկին[խմբագրել | խմբագրել կոդը]
1852 թվականին Պիրսը դարձել է Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու: Այս լուրից Ջեյնը ուշաթափվել է[8]: Երբ Փենսը մեկնել էր Նյուպորտ, 11-ամյա որդի Բենջամինը գրել է նրան. «Հուսով եմ, որ նա չի ընտրվի, քանի որ ես չէի ցանկանա լինել Վաշինգտոնում, և ես գիտեմ, որ դու նույնպես»: Բայց նորընտիր նախագահը համոզված էր, որ նոր գրասենյակը ձեռնտու է Ջենիին:
Պիրսը դեմ էր նախագահ ընտրվելու իր թեկնածությանը: Երբ նրանց որդին՝ Բենջամինը, մահացել է գնացքի վթարից, Փիրսը դա համարել է Աստծո դժգոհությունը իր ամուսնու քաղաքական ամբիցիաներից[9]: Իր որդու մահից հետո Ջենին տառապում էր մելանխոլիայից, և նա թոշակի է անցել: Պիրսը երբեք չի ապաքինվել ողբերգությունից: Երկու տարի անցկացրել է Սպիտակ տան բնակելի սենյակներում։ Առաջին տիկնոջ պարտականությունները հանձնել է իր մորաքույր Էբբի Քենթ-Մինսը՝ զինվորական քարտուղար Ջեֆերսոն Դևիսի կնոջը[10]:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիրսը մահացել է տուբերկուլյոզից (ինչպես նրա հայրը) 1863 թվականի դեկտեմբերի 2-ին Անդովերում, Մասաչուսեթս: Նրան թաղել են Հյուսիսային գերեզմանատանը Կոնկորդում, Նյու Հեմփշիր, նրա ամուսինը թաղվել է նրա կողքին՝ 1869 թվականին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauerdatenbank
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=appletonj
- ↑ Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ «Jane Pierce (American first lady)» (անգլերեն)
- ↑ «New Hampshire Historical Society - HISTORICAL NEW HAMPSHIRE»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-20-ին։ Վերցված է 2010-12-26
- ↑ Jane Pierce First Spouse Gold Coins
- ↑ «IPL website»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-20-ին։ Վերցված է 2010-12-26
- ↑ Jane Pierce Biography :: National First Ladies' Library
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|