Jump to content

Փրիսցիլա Թայլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փրիսցիլա Թայլեր
 
Մասնագիտություն՝ դերասանուհի
Ծննդյան օր հունիսի 14, 1816(1816-06-14)[1][2]
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի օր դեկտեմբերի 29, 1889(1889-12-29)[1] (73 տարեկան)
Վախճանի վայր Մոնթգոմերի, ԱՄՆ
Թաղված Oakwood Cemetery[3]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Թոմաս Էբթորպ Կուպեր
Ամուսին Ռոբերտ Թայլեր

Էլիզաբեթ Պրիսկիլա Կուպեր Թայլեր[4] ( անգլ.՝ Elizabeth Priscilla Cooper Tyler հունիսի 14, 1816(1816-06-14)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 29, 1889(1889-12-29)[1], Մոնթգոմերի, ԱՄՆ),նախագահ Ջոն Թայլերի դուստրը և Միացյալ Նահանգների առաջին տիկինը 1842 թվականից մինչև 1844 թվականը՝ Լետիցիա Թայլերի մահից հետո[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրիսցիլա Կուպերը ծնվել է Նյու Յորքում՝ դերասան Թոմաս Կուպերի և Մերի Ֆերլի Կուպերի ընտանիքում[6]։ 17 տարեկանից Փրիսցիլան աշխատել է որպես դերասանուհի։ Կուպերի ընտանիքն ապրում էր Բրոդվեյի մեծ տանը։ Նրանք սնանկացել են 1837 թվականի տնտեսական ճգնաժամի ժամանակ։

Ռիչմոնդում «Օթելլո» բեմադրության ժամանակ նա հանդիպել է ԱՄՆ նախկին սենատոր Ջոն Թայլերի ավագ որդուն՝ Ռոբերտ Թայլերին։ Չնայած սոցիալական տարաձայնություններին ՝ զույգը ամուսնացել է Պրայստան նահանգի Բրիստոլ քաղաքում, 1839 թվականի սեպտեմբերի 12-ին։ Ջոն և Լետիզիա Թայլերները ջերմորեն ընդունել են իրենց որդու նոր կնոջը իրենց ընտանիքում[6]։

1840 թվականի ընտրություններից հետո Ջոն Թայլերը դարձել է փոխնախագահ։ Նախագահ Ուիլյամ Հենրի Հարիսոնի հանկարծակի մահից հետո, պաշտոնը ստանձնելուց մեկ ամիս անց, Թայլերը ստանձնել է իր պաշտոնը[6]։

Առաջին տիկին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայլերի նախագահ դառնալուն պես նրա կինը՝ Լետիցիան, հիվանդ էր։ Նա խնդրել է Փրիսցիլային օգնել իրեն Սպիտակ տան տիրուհու պարտականությունների կատարման հարցում։ 1842 թվականի սեպտեմբերի 10-ին կնոջ մահից հետո, նախագահը առաջարկել է Պրիսկիլա Թայլերին դառնալ առաջին տիկին։ Նրան նկարագրում էին որպես գրավիչ, խելացի և սրամիտ կին[6]։ Թայլերի հետ գործուղումների ընթացքում նա պատվիրակության պաշտոնական անդամ էր[7]։

1844 թվականին ամուսնու Ֆիլադելֆիա տեղափոխվելու ժամանակ, Սպիտակ տան տիրուհու պարտականությունները հանձնել է նախագահի նոր կնոջը՝ Ջուլիա Գարդիներ Թայլերին[6]։

Հետագա տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայլերը 16 տարի ապրել է Ֆիլադելֆիայում։ Ռոբերտը զբաղվել է իրավաբանական պրակտիկայով և ակտիվորեն մասնակցել է դեմոկրատական կուսակցության կյանքին։ Երբ 1861 թվականին քաղաքացիական պատերազմը սկսվել է, ամուսինները հայտարարել են Համադաշնային նահանգների հանդեպ հավատարմության մասին[7]։ Նրանք տեղափոխվել են Ռիչմոնդ, որտեղ Ռոբերտը ստացել է Համադաշնության Գանձապետարանի ռեգիստրի պաշտոնը։

1877 թվականին ամուսնու մահից հետո Փրիսցիլա մնացել է ապրելու Մոնտգոմերիում։ Նրա անձնական փաստաթղթերը, նրա մահից հետո, տեղափոխվել են Գրեգ Սումի գրադարան և Ուիլյամի և Մերիի քոլեջ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Lundy D. R. The Peerage
  2. 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. Find A Grave — 1996.
  4. «Letitia Tyler Biography:: National First Ladies' Library». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.
  5. en:List of First Ladies of the United States#cite note-9
  6. 1 2 3 4 5 Priscilla Cooper Tyler - eNotes.com Reference
  7. 1 2 Priscilla Cooper Tyler: Facts, Discussion Forum, and Encyclopedia Article
  8. «Finding aid for the Tyler Family Papers, Group A». Special Collections Research Center, Earl Gregg Swem Library, College of William and Mary. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փրիսցիլա Թայլեր» հոդվածին։