Աբիգայիլ Ֆիլմոր
Աբիգայիլ Ֆիլմոր անգլ.՝ Abigail Fillmore | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | մարտի 13, 1798[1][2] |
Ծննդավայր | Սարատոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Վախճանի օր | մարտի 30, 1853[1][2] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Թաղված | Forest Lawn Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Abigail Powers |
Հայր | Rev. Lemuel Powers?[4] |
Մայր | Abigail Newland?[4] |
Ամուսին | Միլլարդ Ֆիլմոր |
Զավակներ | Mary Abigail Fillmore? և Millard Powers Fillmore? |
Ինքնագիր | ![]() |
Աբիգայիլ Ֆիլմոր (անգլ.՝ Abigail Powers Fillmore մարտի 13, 1798[1][2], Սարատոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3] - մարտի 30, 1853[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), 13-րդ ԱՄՆ նախագահ Միլլարդ Ֆիլմորի կինը և Միացյալ Նահանգների առաջին տիկինը 1850 թվականից մինչև 1853 թվականը։
Վաղ կյանք և ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմորը ծնվել է Նյու Յորքի Սարաթոգա շրջանում։ Նրա հայրը բապտիստ քահանա էր, որը մահացել է Աբիգայիլի ծնվելուց անմիջապես հետո։ Մայրը շուտով տեղափոխվել է արևմուտք։ 1819 թվականին Աբիգեյլը ընդունվել է Նյու Հոփի նոր ակադեմիա, որտեղ սովորել է 19-ամյա Միլարդ Ֆիլմորը։ Երկար ընկերությունից հետո Միլարդը՝ 26 տարեկան և 27 տարեկան Աբիգիլը, ամուսնացել են 1826 թվականի փետրվարի 5-ին։ Հարսանիքը տեղի է ունեցել հարսնացուի եղբոր տանը։ Առանց մեղրամիս անցկացնելու, զույգը բնակություն է հաստատել Նյու Յորքի Բուֆֆալո քաղաքում։ Ֆիլմորը դպրոցում շարունակել է դասավանդել մինչև իր առաջին որդու ծնունդը, և մինչև իր կյանքի վերջը հետաքրքրություն է ցուցաբերել կրթության նկատմամբ [5]։
Նրանք ունեցել են որդի և դուստր.
- Միլարդ Փաուերս Ֆիլմոր(1828–1889)
- Մերի Աբիգայիլ Ֆիլմոր (1832-1854)
Երբ Ֆիլմորը 1847 թվականին ընտրվել է Նյու Յորքի Սենատի ներկայացուցիչ, ընտանիքը ժամանակավորապես տեղափոխվել է Օլբանի, Նյու Յորք ։
ԱՄՆ առաջին տիկին[խմբագրել | խմբագրել կոդը]
1849 թվականին Միլարդ Ֆիլմորը ընտրվել է փոխնախագահ և կնոջ հետ տեղափոխվել է Վաշինգտոն։ Նախագահ Զաքարի Թեյլորի մահից հետո Ֆիլմորը դարձել է նախագահ, և նրանք սկսել են ապրել Սպիտակ տանը։ Սակայն արդեն այդ ժամանակ առաջին տիկնոջ առողջությունը սկսել է վատթարանալ, և իր պարտականությունները նա հանձնել է դստերը։ Իսկ ինքը մի քանի ժամ անցկացրել է Սպիտակ տան գրադարանում ՝ ընտրելով գրքերը և դրանք դասավորելով Օվալաձև աշխատասենյակում, որտեղ գտնվում էին նրա դաշնամուրը, քնարը և կիթառը [6]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1853 թվականին Նախագահ Ֆրանկլին Փիրսի երդմնակալության ժամանակ Աբիգայիլը մրսել է և թոքաբորբով հիվանդացել։ 26 օր անց ՝ 1853 թվականի մարտի 30-ին, նա մահացել է Վաշինգտոնի «Ուիլարդ» հյուրանոցում։ Թաղված է Բուֆֆալոյի Ֆորեստ Լոունի գերեզմանատանը[7]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Abigail_Powers_Fillmore
- ↑ 4,0 4,1 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ «First Lady Biography: Abigail Fillmore»։ Canton, Ohio: National First Ladies' Library։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է March 11, 2010(անգլ.)
- ↑ «NationMaster — Encyclopedia: Abigail Fillmore»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-04-ին։ Վերցված է 2010-12-08
- ↑ «Abigail Fillmore (American first lady)» (անգլերեն)
|
|