Հելեն Տաֆտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելեն Տաֆտ
Helen Herron Taft cph.3a02670.jpg
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Ցինցինատիի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Ծննդյան օր հունիսի 2, 1861(1861-06-02)[1][2][3][…]
Ծննդավայր Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ
Վախճանի օր մայիսի 22, 1943(1943-05-22)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Գերեզման Արլինգտոնի ազգային գերեզմանատուն
Թաղված Արլինգտոնի ազգային գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Հայր John Williamson Herron?[2]
Մայր Harriet Anne Collins?[2]
Ամուսին Վիլյամ Հովարդ Տաֆտ[2]
Զավակներ Robert Alphonso Taft?, Helen Taft Manning? և Charles Phelps Taft II?
 
Ինքնագիր Изображение автографа

Հելեն Տաֆտ (անգլ.՝ Helen Louise Herron Taft, հունիսի 2, 1861(1861-06-02)[1][2][3][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ - մայիսի 22, 1943(1943-05-22)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), նախագահ Ուիլյամ Հովարդ Տաֆտի կինը և ԱՄՆ առաջին տիկինը 1909 թվականից մինչև 1913 թվականը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում, դատավոր Ջոն Հերրոնի ընտանիքում (1827-1912)[4]։ Ավարտել է Ցինցինատի երաժշտական դպրոցը, որտեղ դասավանդել է կարճ ժամանակ։ Նա իր ծնողների հետ՝ 1877 թվականին, ներկա է գտնվել նախագահ Ռեզերֆորդ Հեյզի հարսանիքի 25-ամյակի տոնակատարությանը[5]։ Նրա պապը՝ Էլ Քոլինզը, և հորեղբայրը՝ Ուիլյամ Քոլինզը, Կոնգրեսի անդամներ էին։

Երկու տարի անց, նա հանդիպել է Ուիլյամ Հովարդ Տաֆտին։ Այս ժամանակ Տաֆտը 22 տարեկան էր, Հելենը՝ 18:

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաֆտի և Հելենի հարսանիքը տեղի է ունեցել 1886 թվականի հունիսի 19-ին Ցինցինատիի հարսնացուի ծնողների տանը։ Նախքան երեք ամիս Եվրոպայում շրջագայության մեկնելը, մեկ օր մեղրամիսը զույգը անցկացրեց Նյու Յորքում և չորս օր Նյու Ջերսիում[6]։

Վերադառնալով՝ նրանք բնակություն հաստատեցին Ցինցինատիում։ Տիկին Տաֆտը խրախուսեց ամուսնու քաղաքական կարիերան։ 1904 թվականին ԱՄՆ-ի ռազմական նախարար դարձած ամուսնու հետ ճանապարհորդությունները նրան լայն հետաքրքրություն են բերել համաշխարհային քաղաքականության և ընկերների կոսմոպոլիտ շրջանակի նկատմամբ[7]։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամը և Հելենն ունեին երեք երեխա[8].

  • Ռոբերտ Տաֆտ (1889—1953), քաղաքական առաջնորդ
  • Հելեն Տաֆտ (1891—1987), մանկավարժ
  • Չարլզ Տաֆտ (1897—1983), հասարակական գործիչ

ԱՄՆ առաջին տիկին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաֆտի պաշտոնական դիմանկարը՝ Սպիտակ տանը

Տաֆտը առաջինն էր նախագահների կանանց մեջ, ովքեր ներկա էին ամուսնու երդման արարողությանը։ Սպիտակ տուն տեղափոխվելուց երկու ամիս անց տիկին Տաֆտը ինսուլտ Է տարել, որից այդպես էլ չի ապաքինվել։ Քրոջ օգնությամբ շաբաթական երեք անգամ հյուրերին ընդունել Է Սպիտակ տան Կարմիր դահլիճում։ 1911 թվականի հունիսի 19-ին հարսանիքի հոբելյանին հրավիրված էր 8000 հյուր։ Տիկին Տաֆտը Սպիտակ տան լողավազանը զարդարող 3000 ճապոնական բալի ծառ է տնկել։ Ճապոնիայի դեսպանի կնոջ օգնությամբ նա տնկել է առաջին երկու ծառը 1912 թվականի մարտի 27-ի հանդիսավոր արարողության ժամանակ[9][10]։ Տաֆտի ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր նշանակվելուց հետո՝ Հելենը միակն էր, ով ԱՄՆ-ի գլխավոր դատավորի առաջին տիկինն ու կինն էր։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելեն Տաֆտը մահացել է 1943 թվականի մայիսի 22-ին և թաղվել նախագահի կողքին՝ Արլինգթոնի ազգային գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
  4. Helen «Nellie» Taft: Biography from Answers.com
  5. Helen Taft, First Lady
  6. Helen Taft Biography :: National First Ladies' Library
  7. «Helen Taft (American first lady)» (անգլերեն) 
  8. Helen Herron Taft (1861—1943) — Find A Grave Memorial
  9. «American President: Helen Taft»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-17-ին։ Վերցված է 2010-12-24 
  10. «PROHIBITION: Taft Conversion — TIME»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-27-ին։ Վերցված է 2020-03-09