Ջուլիա Թայլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուլիա Թայլեր
Julia Tyler.jpg
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 4, 1820(1820-05-04)[1][2][3][…]
Ծննդավայր Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի օր հուլիսի 10, 1889(1889-07-10)[3][2][4] (69 տարեկան)
Վախճանի վայր Ռիչմոնդ, ԱՄՆ
Գերեզման Հոլիվուդյան գերեզմանատուն
Թաղված Հոլիվուդյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of the United States (1877–1890).svg ԱՄՆ
Հայր David Gardiner?
Մայր Juliana McLachlan Gardiner?[5]
Ամուսին Ջոն Թայլեր
Զավակներ John Alexander Tyler?, David Gardiner Tyler?, Lyon Gardiner Tyler?[2], Julia Gardiner Tyler?[2], Lachlan Tyler?[2], Robert FitzWalter Tyler?[2] և Pearl Tyler?[2]
 
Ինքնագիր Julia Tyler Signature.svg

Ջուլիա Գարդիներ Թայլեր (անգլ.՝ Julia Gardiner Tyler, մայիսի 4, 1820(1820-05-04)[1][2][3][…], Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 10, 1889(1889-07-10)[3][2][4], Ռիչմոնդ, ԱՄՆ), Ջոն Թայլերի երկրորդ կինը և ԱՄՆ առաջին տիկին 1844 թվականի հունիսի 26-ից մինչև 1845 թվականի մարտի 4-ը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գարդիներ կղզիներում՝ Լոնգ Այլենդի արևելյան վերջավորությունը, Նյու-Յորք, 1820 թվականին: Նա Դեյվիդ Գարդիների դուստրն էր՝ Նյու Յորքի նահանգի նշանավոր հողատեր և սենատոր (1824—1828) և Ջուլիանա Մակլակլան-Գարդիների: Մանկությունից Ջուլիան բարձրագույն հասարակության մեջ կյանք է սովորել, առաջին լույս աշխարհ գալը նրա մոտ եղել է 15 տարեկանում։ Կենդանի, գեղեցիկ թխահեր, 19 տարեկանում նա ցնցեց արժանապատիվ հասարակությանը՝ տեղադրելով հանրախանութի գովազդի համար: Ճանապարհորդությունը Եվրոպայում ընտանիքի հետ նրան նոր պատկերացում է տվել բարձրագույն լույսի մասին[6]

Սիրավեպ և հարսանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիան նախագահ Ջոն Թայլերին ներկայացվել է 1842 թվականին Սպիտակ տանը ընդունելության ժամանակ։ Նրանք սկսել են ավելի հաճախ հանդիպել 1843 թվականի հունվարին ՝ Լետիցիայի առաջին տիկնոջ ՝ Թայլերի մահից մի քանի ամիս անց։

Ջուլիան, նրա քույրը ՝ Մարգարետն ու նրանց հայրը, ներկա են գտնվել «Փրինսթոնի» նոր ֆրեգատի շրջագայությանը։Դևիդ Գարդները, այլ մարդկանց հետ միասին, զոհվել է հսկայական ծովային թնդանոթի պայթյունի հետևանքով։ Թայլերը մխիթարեց Ջուլիային իր վշտում և առաջարկեց նրա սիրտը ր ձեռքը:Հոր մահվան հանգամանքների պատճառով զույգը որոշել է գաղտնի ամուսնանալ[6]: Հարսանիքը տեղի է ունեցել 1844 թվականի հունիսի 26-ին Նյու Յորքի Համբարձման եկեղեցում, իսկ ամուսնացրել է նրանց չորրորդ եպիսկոպոս Բենջամին Թրեդուել Օնդերդոնքը։ Այդ պահին Թայլերը 54 տարեկան էր, Ջուլիա 24.

Հարսնացուի ընկերուհին նրա քույր Մարգարետն էր, Եղբայր Ալեքսանդրը: Թայլերի ընտանիքը ներկայացնում էր նախագահի որդին՝ Ջոն Թայլեր III-ը: Չնայած որդիները պատրաստակամորեն ընդունեցին հոր նոր միությունը, սակայն դուստրերը ցնցված էին: Երբ այդ լուրի մասին իմացել են ամերիկացիները, նրանք հետաքրքրությամբ հետևել են զույգին, սակայն նրանց շփոթել է տարիքային տարբերությունը։

Թայլերի ավագ դուստրը՝ Մերին, դժվարությամբ է ընդունել իր խորթ մորը, կրտսերը հինգ տարի հետո, մյուս դուստրը՝ Լետիցիյան, այդպես էլ երբեք չի մտել նոր տիկին Թայլերի աշխարհը:

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեյվիդ Գարդիներ Թայլեր (1846—1927)՝ իրավաբան, պաշտոնատար անձ:
  • Ջոն Ալեքսանդր Թայլեր (1848—1883)՝ ինժեներ: Նրա ավագ եղբոր պես Ջոնը թողել է ուսումը Վաշինգտոնի քոլեջում և միացել կոնֆեդերացիայի բանակին, իսկ պատերազմից հետո սկսել է սովորել Գերմանիայում։ Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ սաքսոնական բանակ է մտել եւ 1871 թվականին մասնակցել է Ֆրանսիայի օկուպացմանը: Ծառայության համար պարգևատրվել է պրուսական կառավարության կողմից։ Ավելի ուշ դարձավ լեռնային ինժեներ և վերադառնալով ԱՄՆ՝ նշանակվեց ԱՄՆ ներքին գործերի բաժնի տեսուչ 1879 թվականին։ Նյու Մեքսիկոյում աշխատանքի ժամանակ խմել է աղտոտված ջուր և մահացել 35 տարեկան հասակում[6]:
  • Ջուլիա Գարդիներ Թայլեր-Սպենսեր (1849—1871)՝  1869 թվականին ամուսնացել է Ուիլյամ Սպենսեր՝ պարտքով ծանրաբեռնված ֆերմերի հետ, Նյու Յորք նահանգի Պիֆարդ քաղաքում։ Մահացել է Վեսթերլիում ծննդաբերության ժամանակ[7]:
  • Լակլան Գարդիներ Թայլեր (1851—1902)՝ բժիշկ: Սկզբում աշխատել է Ջերսիում, Նյու Ջերսիում, իսկ 1879 թվականին դարձել է վիրաբույժ ԱՄՆ ռազմածովային նավատորմում: С1887 թ. աշխատել է Էլքհորնում, Արևմտյան Վիրջինիայում։
  • Լիոն Գարդիներ Թայլեր (1853—1935)՝ մանկավարժ:
  • Ռոբերտ Ֆիտցուոլթեր Թայլեր (1856—1927)՝ ֆերմեր:Ապրում էր Հանովերի շրջանում, Վիրջինիա։
  • Պերլ Թայլեր-Էլիս (1860—1947)՝ 12 տարեկանում մոր հետ կաթոլիկություն է ընդունել: Ամուսնացած է եղել Վիրջինիայի Պատգամավորների պալատի անդամ Ուիլյամ Էլիսի հետ: Ապրել է Ռոանոկեում:

ԱՄՆ առաջին տիկին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլադելֆիա հարսանեկան ճանապարհորդությունից, Սպիտակ տանը հյուրընկալվելուց և Շերվուդյան անտառում կանգ առնելուց հետո նորապսակները վերադարձել են Վաշինգտոն: Թայլերին շատ էին դուր գալիս Առաջին տիկինի պարտականությունները:

Կյանքի վերջին տարիները և մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահական ժամկետի ավարտից հետո, Թայլերը ապրել է Շերվուդյան անտառի տանը, մինչև Քաղաքացիական պատերազմի սկիզբը: Հյուսիսային ծագում ունեցող Թայլերը հավատարիմ մնաց Հարավային սկզբունքներին[6]:

1862 թվականին ամուսնու մահից հետո նա տեղափոխվել է հյուսիս՝ Սթաթեն Այլենդ: Ռիչմոնդում նրա մոտ ինսուլտ է տեղի ունեցել, և 1889 թվականի հուլիսի 10-ին նա մահացել է 69 տարեկանում: Թաղված է Ռիչմոնդի հոլիվուդյան գերեզմանատանը՝ ամուսնու կողքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.firstladies.org/biographies/firstladies.aspx?biography=11
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=gardinerj
  5. Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
  6. 6,0 6,1 6,2 6,3 Biography
  7. Cornelia E. Brooke (July 1974)։ «Register of Historic Places Registration: Westerly»։ New York State Office of Parks, Recreation and Historic Preservation։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է 2009-09-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]