Լուիզա Ադամս
Լուիզա Ադամս | |
![]() | |
Կուսակցություն՝ | Դեմակրատական-հանրապետական կուսակյություն |
---|---|
Մասնագիտություն՝ | Առաջին տիկին |
Դավանանք | ունիտարիստություն |
Ծննդյան օր | փետրվարի 12, 1775[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանի օր | մայիսի 15, 1852[1][2][3][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4] |
Գերեզման | United First Parish Church |
Թաղված | United First Parish Church |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Joshua Johnson? |
Մայր | Catherine Nuth? |
Ամուսին | Ջոն Քուինսի Ադամս[5] |
Զավակներ | Չարլզ Ֆերնսիս Ադամս[5], Ջորջ Վաշինգտոն Ադամս, Ջոն Ադամս 2-րդ և Louisa Catherine Adams?[2] |
Ինքնագիր | ![]() |
Լուիզա Քեթրին Ջոնսոն Ադամս (անգլ.՝ Louise Catherine Johnson Adams փետրվարի 12, 1775[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մայիսի 15, 1852[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4]), նախագահ Ջոն Քվինսի Ադամսի կինը և ԱՄՆ առաջին տիկին (1825-1829):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Լոնդոնում: Ջոշ Ջոնսոնի և Քեթրին Նուտ Ջոնսոնի դուստրն էր: Նրա հայրը Մերիլենդից էր և 1790 թվականից հետո ծառայում էր Լոնդոնի ԱՄՆ հյուպատոսարանում: Լուիզան ուներ վեց քույր `Աննը, Քերոլինը, Հարրիետը, Քեթրինը, Ադելաիդը և եղբայր Թոմասը: Մեծացել է Լոնդոնում և Նանտում (Ֆրանսիա), որտեղ ընտանիքը ապաստան է գտել Ամերիկյան հեղափոխությունից: Նանտում 4-ամյա Լուիզան առաջին անգամ հանդիպել է իր ապագա ամուսնուն, ով Ֆրանսիայում ճամփորդել է հոր հետ։
Ամուսնություն և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի քանի տարի անց նա հանդիպել է Ադամսի հետ Լոնդոնում, որտեղ նրա հայրը նշանակվել է ամերիկյան հյուպատոս: Ադամսը սկզբում հետաքրքրություն էր ցուցաբերում ավագ քրոջ նկատմամբ, բայց շուտով ընտրեց Լուիզային: 1797 թվականի հուլիսի 26-ին, Լոնդոնում գտնվող «All Hello Birking» ծխական եկեղեցում, 30 տարեկան Ջոն Քվինսի Ադամսը ամուսնացավ 22 տարեկան Լուիզայի հետ: Ադամսի հայրը ՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջոն Ադամսը, հաշտվել է որդու ընտրության հետ և ընդունել իր նոր հարսնացուին: Նրա ծնողները հեռացել են Եվրոպայից 1797 թվականին և մեկնել են Միացյալ Նահանգներ: Երբ նրա հայրը սնանկացել է, Նախագահ Ջոն Ադամսը նրան նշանակել է ԱՄՆ մամուլի տնօրեն: Նա մահացել է 1802 թվականին Մերիլենդի Ֆրեդերիկ քաղաքում ծանր տենդի և հոգեկան որոշ խնդիրների պատճառով: Լուիզայի մայրը մահացել է 1811 թվականին և թաղվել է Ռոք Քրեյքի գերեզմանատանը:
Ջոն Քվինսի Ադամսը և Լուիզ Ադամսը ունեցել են 4 երեխա:
- Ջորջ Վաշինգտոն Ադամս (1801-1829), փաստաբան
- Ջոն Ադամս Երկրորդ (1803–1834), Նախագահի օգնական
- Չարլզ Ֆրանսիս Ադամս (1807–1886), դիվանագետ, պետական պաշտոնյա և գրող
- Լուիզա Քեթրին Ադամս (1811-1812)
Նա հաճախ տառապում էր միգրենից և տկարությունից: Նա իր երկու ավագ որդիներին թողել է Մասաչուսեթսում 1809 թվականին կրթություն ստանալու համար, իսկ երկու տարեկան Չարլզ Ֆրենսիս Ադամսին իրեն հետ տարել է Ռուսաստան,որտեղ իր ամուսինը աշխատում էր որպես նախարար: Փոքրիկ աղջիկը, որը ծնվել է Ռուսաստանում 1811 թվականին, մահացել է հաջորդ տարի։
1814 թվականին Ադամսը ուրախությամբ հեռացել է Պետերբուրգից: Նա նշանակվել է Անգլիայի հետ խաղաղություն կնքելու հանձնակատար, նախ բանակցել է Գենտում, այնուհետև ՝ Լոնդոնում: Դրանից հետո նա չի վերադարձել Պետերբուրգ, բայց կնոջը մնացել է Փարիզում: Ամուսնուս հետ վերամիավորվելու համար Լուիզան ստիպված էր քառասունօրյա ճանապարհորդություն կատարել փչացած սայլակով Եվրոպայում 1815 թվականին ձմռանը: Սա արկածախնդրությամբ լի ճանապարհորդություն էր, նա նկարագրել է իր հարազատների համար օրագրում, որը տպագրվել էր թոռնուհու կողմից 1903 թվականին: Շուտով նրանք վերադարձան ԱՄՆ:
Երբ 1817 թվականին Ջոն Քուինսի Ադամսը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Մոնրոյի կողմից, նրա ընտանիքը տեղափոխվել է Վաշինգտոն։ Այնտեղ Լուիզան իր տունը բաց էր պահում և իր հյուրասենյակում ընդունում էր դիվանագետներին և շատ հայտնիների։
1825 թվականին Լուիզան ընկել է խորը դեպրեսիայի մեջ: Չնայած նա շարունակում էր իր ամենօրյա «հյուրախաղերը» երեկոները, նա գնալով նախընտրում էր հանգիստ երեկոները, որի ընթացքում կարդում էր, երաժշտություն և բանաստեղծություն էր պատրաստում և նվագում էր տավիղ: Երբեմն նա ափսոսանք է հայտնել, որ ամուսնացել է Ադամսի հետ, քանի որ նրա ընտանիքի բոլոր տղամարդիկ սառը և անզգույշ են եղել։ Այն բանից հետո, երբ նրա ամուսինը չկարողացավ վերընտրվել, նա հավատում էր, որ նրանք հավերժ կվերադառնան Մասաչուսեթս:
Նրա երկու մեծ որդիների մահը ծանր հարված էր նրա համար: Ջոն Քվինսի Ադամսը խոստովանեց, որ «իրենց ամուսնության մեջ շատ փորձություններ են եղել», «ճաշակի երեխաների կրթության տարբերությունների մասին»: Բայց նա ավելացրել է, որ «Լուիզան միշտ եղել է հավատարիմ կին և մեր երեխաների զգուշավոր, մեղմ, ներողամիտ և զգոն մայր»:
Ադամսը մահացավ ԱՄՆ Կապիտոլիումում 1848 թվականին, որից հետո Լուզիան մնացել է Վաշինգտոնում մինչև իր մահը 1852 թվականի մայիսի 15-ին, 77 տարեկան հասակում: Նրան թաղեել են իր ամուսնու կողքին Մասաչուսեթս նահանգի Քուինսիի առաջին ծխական եկեղեցում, որտեղ արդեն թաղված էին Նախագահ Ջոն Ադամսը և առաջին տիկին Էբիգեյլ Ադամսը (այսպես կոչված ՝ Նախագահների եկեղեցի):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #123455456 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Kindred Britain
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|