Լորա Բուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորա Բուշ
Laura Bush portrait.jpg
Ծնվել է նոյեմբերի 4, 1946({{padleft:1946|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:4|2|0}})[1][2][3] (71 տարեկան)
Ծննդավայր Midland, Տեխաս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրոն Միացյալ մեթոդիստական եկեղեցի
Կրթություն Հարավային մեթոդիստական համալսարան և Օստինի Տեխասի համալսարան
Մասնագիտություն գրադարանավար, ուսուցիչ, ինքնակենսագիր և մանկագիր
Ամուսին Ջորջ Վոկեր Բուշ
Ծնողներ հայր՝ Harold Welch, մայր՝ Jenna Welch
Զբաղեցրած պաշտոններ Միացյալ Նահանգների առաջին տիկին
Քաղաքական կուսակցություն ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն Ամերիկյան հեղափոխության դստրեր
Երեխաներ Բարբարա Պիրս Բուշ և Ջենա Բուշ Հագեր
Կայք laurawbush.com
Ստորագրություն
Laura Bush signature.svg
Laura Bush Վիքիպահեստում

Լորա Լեյն Ուելչ Բուշ (անգլ.՝ Laura Lane Welch Bush, նոյեմբերի 4, 1946({{padleft:1946|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:4|2|0}})[1][2][3], Midland, Տեխաս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Ու. Բուշի կինը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է մանկավարժական կրթություն Դալասի Հարավային մեթոդական համալսարանում: Այնուհետ ընդունվել է Օսթինի Տեխասի համալսարան, որտեղ սովորել է գրադարանային գործ մասնագիտությամբ: 1977 թվականի նոյեմբերի 7-ին ամուսնացել է Ջորջ Ու. Բուշի հետ: Նախկին նախագահը հարցազրույցներից մեկում նշել է, որ ի շնորհիվ կնոջ, դադարել է ալկոհոլ օգտագործել: Նրանք ունեն դուստր երկվորյակներ՝ Բարբարան և Ջենան:

Լորա Բուշը ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ և բարեգործությամբ: 1990-ական թվականներին, երբ Ջորջ Բուշը Տեխասի նահանգապետն էր, Լորայի նախաձեռնությամբ կազմակերպվել է Տեխասի գրական փառատոնը, ինչպես նաև «Պատրաստ եմ կարդալ, պատրաստ եմ սովորել» ծրագիրը, որը օգնում էր ծնողներին՝ նախապատրաստելու իրենց երեխաներին դպրոցական կյանքին: Դրանից հետո Լորա Բուշը հիմնել է հրատարակիչների օգնության ֆոնդ, ովքեր տպագրում են գրքեր՝ նախատեսված ընտանեկան ընթերցանության համար: Դառնալով ԱՄՆ առաջին տիկին, նա շարունակել է օժանդակել այս ծրագրերին: Տեխասի գրական փառատոնի օրինակով՝ Լորա Բուշը ստեղծել է ազգային գրական փառատոնը: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո, Լորա Բուշը ղեկավարում է կամավորների ջոկատներից մեկը, ովքեր պայքար են ծավալում՝ կանխելու ահաբեկչական տրամադրությունները հասարակության շրջանում:

Քերթիս Սիթթենֆիլդի բեսթսելլեր «American Wife»-ը հիմնված է Լորա Բուշի կենսագրության վրա:

Վնասակար հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիթի Քելին իր «Ընտանիք. Բուշերի դինաստիայի կեղծ պատմությունը» աշխատության մեջ վկայում է, որ Լորան թմրանյութ է օգտագործել երիտասարդ տարիքում: Միևնույն ժամանակ, անդադար ծխախոտ է ծխել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]