Աննա Հարիսոն
Աննա Հարիսոն անգլ.՝ Anna Harrison | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Դավանանք | պրեսբիտերականներ |
Ծննդյան օր | հուլիսի 25, 1775[1][2][3][…] |
Ծննդավայր | Մորիսթաուն, Province of New Jersey, Բրիտանական Ամերիկա[3] |
Վախճանի օր | փետրվարի 25, 1864[1][2][4] (88 տարեկան) |
Վախճանի վայր | North Bend |
Գերեզման | William Henry Harrison Tomb State Memorial |
Թաղված | William Henry Harrison Tomb State Memorial |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Anna Tuthill Symmes |
Հայր | John Cleves Symmes? |
Մայր | Anna Tuthill?[5] |
Ամուսին | Ուիլյամ Հարիսոն[6] |
Զավակներ | John Scott Harrison?, Carter Bassett Harrison?[2], Elizabeth Bassett Harrison?[2], John Cleves Symmes Harrison?[2], Lucy Singleton Harrison?[2], William Henry Harrison?[2], Benjamin Harrison?[2], Mary Symmes Harrison?[2], Anna Tuthill Harrison?[2] և James Findlay Harrison?[2] |
Ինքնագիր | ![]() |
Աննա Տատխիլլ Սիմմս Հարիսոն (անգլ.՝ Anna Tathill Simms Garrison հուլիսի 25, 1775[1][2][3][…], Մորիսթաուն, Province of New Jersey, Բրիտանական Ամերիկա[3] - փետրվարի 25, 1864[1][2][4], North Bend, նախագահ Ուիլյամ Հենրի Հարիսոնի կինը՝ նախագահ Բենջամին Հարիսոնի տատը։ ԱՄՆ-ի առաջին տիկին է եղել 1841 թվականի մարտի 4-ից մինչև ապրիլի 4-ը։
Վաղ կյանք և ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննան ծնվել է Նյու Ջերսիի Մորիսթոն քաղաքում, 1775 թվականի հուլիսի 25-ին, նրա ծնողներն էին Ջոն Քլիվ Սիմսը և Աննա Թաթիլ Սիմսը։ Մայրը մահացել է 1776 թվականին։ Պատերազմի ժամանակ նրան խնամել են Լոնգ-Այլենդում գտնվող նրա տատերն ու պապերը։
Նա մեծացել է Լոնգ-Այլենդում ՝ ստանալով անսովոր լայն կրթություն այդ ժամանակի կնոջ համար։ Երբ նա տասներեք տարեկան էր, Աննան հայրիկի և խորթ մոր հետ տեղափոխվել են Օհայո նահանգի Հյուսիսային Բենդ քաղաք։ 1795 թվականի ապրիլին որոշ հարազատների այցելելիս՝ Աննան հանդիպել է Ուիլյամ Հենրի Հարիսոնի հետ։ Հարիսոնը, այն ժամանակ բանակի լեյտենանտ էր, գտնվում էր քաղաքում՝ ռազմական գործերով։ Չնայած Աննայի հոր նախնական դժգոհությանը, երիտասարդները սկսել են հանդիպել և ամուսնացել են 1795 թվականի նոյեմբերի 22-ին։ Նրանք ունեցել են տաս երեխա։
- Էլիզաբեթ Բասեթ Հարիսոն (սեպտեմբերի 29, 1796 - 27 սեպտեմբերի, 1846)
- Ջոն Քլիվ Սիմս Հարիսոն (հոկտեմբերի 28, 1798 - 30 հոկտեմբերի, 1830)
- Լյուսի Սինգլթոն Հարիսոն (սեպտեմբերի 5, 1800 - 7 ապրիլի, 1826)
- Ուիլյամ Հենրի Հարիսոն կրտսեր (սեպտեմբերի 3,1802 - սեպտեմբերի 6,1838) ամուսնացել է Ջեյն Իրվին Գարիսոնի հետ։
- Ջոն Սքոթ Հարիսոն (հոկտեմբերի 4 1804 - 25 մայիսի 1878)
- Բենջամին Հարիսոն (մայիսի 5, 1806 - հունիսի 9, 1840)
- Մերի Սիմս Հարիսոն (հունվարի 28, 1809 - 16 նոյեմբերի, 1842)
- Քարթեր Բասեթ Հարիսոն (հոկտեմբերի 26, 1811 - 12 օգոստոսի, 1839)
- Աննա Թաթիլ Գարիսոն (հոկտեմբերի 28, 1813 - հուլիսի 5, 1845)
- Ջեյմս Ֆինդլի Հարիսոն (մայիսի 15, 1814 - ապրիլի 6, 1817)
Առաջին տիկին[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ նրա ամուսինը՝ Ուիլյամ Հարիսոնը, ընտրվել է նախագահ 1841 թվականին, Աննան արգելափակվել էր հիվանդության պատճառով Նորթ Բենդում գտնվող իր տանը և չի կարողացել ամուսնուն ուղեկցել Վաշինգտոն։ Նախագահ Հարիսոնին ուղեկցում էր որդու այրին Ջեյն Իրվին Գարիսոնը, որին նա տվել էր իր անունը, որը պետք է իրականացներ առաջին տիկնոջ բոլոր գործառույթները մինչև այն պահը, երբ Աննան կառողջանա։ Սակայն ապրիլի 4-ին՝ ընտրվելուց ուղիղ մեկ ամիս անց, նախագահ Հարիսոնը մահացել է, և Աննան այդպես չի մտել Սպիտակ տուն։
Կյանքի և մահվան վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնու մահից հետո Աննան ապրում էր իր որդու՝ Ջոն Սքոթ Հարիսոնի հետ Հյուսիսային Բենդում։ 1841 թվականի հունիսին նախագահ Ջոն Թայլերը օրենք է ստորագրել և 25 000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է տվել տիկին Հարիսոնին։
Աննա Հարիսոնը մահացել է 1864 թվականի փետրվարի 25-ին, 88 տարեկան հասակում և թաղվել է Հյուսիսային Բենդ նահանգի հուշահամալիրի Ուիլյամ Հենրի Հարիսոն գերեզմանոցում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Anna_Symmes_Harrison
- ↑ 4,0 4,1 4,2 GeneaStar
- ↑ Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
|
|