Մարթա Ջեֆերսոն Ռենդոլֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարտա Ջեֆերսոն Ռենդոլֆից)
Մարթա Ջեֆերսոն Ռենդոլֆ
անգլ.՝ Martha Jefferson Randolph
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1772(1772-09-27)[1][2]
ԾննդավայրMonticello, Albemarle County, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 10, 1836(1836-10-10)[1][2] (64 տարեկան)
Մահվան վայրAlbemarle County, Վիրջինիա, ԱՄՆ
ԳերեզմանMonticello Graveyard
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինThomas Mann Randolph?[3]
Ծնողներհայր՝ Թոմաս Ջեֆերսոն[3], մայր՝ Մարթա Ջեֆերսոն[3]
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Նահանգների առաջին տիկին
ԵրեխաներThomas Jefferson Randolph?, George Wythe Randolph?, Virginia Jefferson Randolph Trist?, Anne Cary Randolph Bankhead?, Septimia Randolph Meikleham?, Benjamin Franklin Randolph?, Meriwether Lewis Randolph?, Cornelia J. Randolph?, Ellen Wayles Randolph?, Mary Jefferson Randolph?, James Madison Randolph? և Eleonora Wayles Randolph?
Ստորագրություն
Изображение автографа
 Martha Jefferson Randolph Վիքիպահեստում

Մարթա Վաշինգտոն Ջեֆերսոն Ռենդոլֆը (անգլ. Martha Washington Jefferson Randolph, սեպտեմբերի 27, 1772(1772-09-27)[1][2], Monticello, Albemarle County, Վիրջինիա, ԱՄՆ - հոկտեմբերի 10, 1836(1836-10-10)[1][2], Albemarle County, Վիրջինիա, ԱՄՆ), ԱՄՆ առաջին տիկին, ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի և նրա կնոջ՝ Մարթա Սքելթոն Ուեյլս Ջեֆերսոնի դուստրն է։ Մարթան ծնվել է Վիրջինիայի Մոնտիչելլո քաղաքում՝ Շառլոտսվիլի հարևանությամբ։ Մարթան անունը ստացել է իր մոր և ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի կնոջ՝ Մարթա Վաշինգտոնի պատվին։ Ընկերներն ու բարեկամները Մարթային հաճախ անվանում էին Փեթսի։

Մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրահասակ և բարեկազմ, կարմրահեր Մարթան տեսքով նման էր հորը, որի հետ առանձնակի կապվածություն ուներ։ Երբ Թոմաս Ջեֆերսոնը Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանն էր, Մարթան 12 տարեկանից մոտ 5 տարի հոր հետ ապրել է Փարիզում։ Ֆրանսիայի մայրաքաղաքում Թոմաս Ջեֆերսոնը դստերն ուղարկում է տեղի Պանտեմոն վանական դպրոցը։ Ջեֆերսոնը դպրոցի ղեկավարությունից երաշխիքներ էր ստացել, որ դուստրը և բողոքական մյուս աշակերտները ազատված կլինեն կրոնական ուսուցումից։ Շատ ժամանակ չանցած Մարթան հայտնում է հորը, որ ցանկանում է կաթոլիկության անցնել, ինչպես նաև լրջորեն մտածում է միանձնուհի դառնալու մասին։ Նման մտքերից հետո դեսպան Ջեֆերսոնը դստերն արագ հետ է վերցնում դպրոցից։

Մոր մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթայի մայրը մահացել է 1782 թ. սեպտեմբերի 6-ին 33 տարեկանում՝ վերջին երեխայի ծնունդից 4 ամիս անց։ Մարթայի մայրը Թոմաս Ջեֆերսոնին խնդրել էր իր մահվանից հետո այլևս չամուսնանալ. Ջեֆերսոնը պահեց կնոջ խնդրանքը։ Նման ցանկության պատճառն այն էր, որ ինքը վատ հիշողություններ ուներ իր խոր մոր հետ կապված և չէր ցանկանում, որ իր երեխաները նմանատիպ իրավիճակում հայտնվեին։

Ամուսնությունը և երեխաները[խմբագրել | խմբագրել կոդը]

1790 թ.-ին Մարթա Ջեֆերսոնը 18 տարեկանում ամուսնանում է Թոմաս Մեն Ռենդոլֆ կրտսերի հետ, որը խոշոր կալվածատեր էր։ Թոմասը նաև Մարթայի հեռավոր ազգականն էր։ Ամուսնությունից հետո Թոմաս Ջեֆերսոնը Թոմաս Մեն Ռենդոլֆից որպես ամուսնական նվեր ութ ստրուկ է ստանում։ Ավելի ուշ՝ 1819-1822 թթ.-ին Թոմասը զբաղեցրել է Վիրջինիայի նահանգապետի պաշտոնը։ Մարթան և Թոմասը 13 երեխա են ունեցել։ Ի տարբերություն Մարթայի ծնողների և քրոջ, որոնց երեխաների մեծամասնությունը մանկահասակ տարիքում մահացել էր, Մարթայի և Թոմասի 11 երեխաները երկար կյանք են ունեցել։

  • Էն Քերի Ռենդոլֆ (1791-1826),
  • Թոմաս Ջեֆերսոն Ռենդոլֆ (1792-1875),
  • Էլեն Ուեյլս Ռենդոլֆ (1794—1795),
  • Էլեն Ուեյլս Ռենդոլֆ (1796—1876), անունը ստացել է մանկահասակ տարիքում մահացած քրոջ պատվին,
  • Կորնելիա Ջեֆերսոն Ռենդոլֆ (1799–1871),
  • Վիրջինիա Ջեֆերսոն Ռենդոլֆ (1801–1882),
  • Մերի Ջեֆերսոն Ռենդոլֆ (1803–1876),
  • Ջեյմս Մեդիսոն Ռենդոլֆ (1806–1834), որը Սպիտակ տանը ծնված առաջին երեխան էր,
  • Բենջամին Ֆրանկլին Ռենդոլֆ (1808–1871),
  • Մերիուոթեր Ջեֆերսոն Ռենդոլֆ (1810–1837),
  • Անանուն Ռենդոլֆ (1811-1811), մահացել է մանկահասակ տարիքում,
  • Սեպտիմիա Էն Ռենդոլֆ (1814–1887),
  • Ջորջ Ուիթ Ռենդոլֆ (1818–1867), 1862 թ.-ին կարճ ժամանակով եղել է Ամերիկայի Համադաշնային Նահանգների ռազմական նախարարը։

Մարթան երեխաներին դաստիարակում էր տանը և Սպիտակ տանը հայտնվել է ընդամենը մի քանի անգամ՝ 1802-1806 թթ.-ի ընթացքում։ Թոմաս Ջեֆերսոնի թոշակի անցնելուց հետո Մարթան կյանքի մեծ մասը նվիրեց հորը խնամելուն։ Արդեն նախկին նախագահ Թոմաս Ջեֆերսոնը դստեր մասին պետք է գրեր, որ «Մարթան իր երիտասարդության ուղեկիցն էր և ծերության բուժքույրը»։ Մահանալուց առաջ Թոմաս Ջեֆերսոնը ասել էր, որ «Մարթայի հետ բաժանությունը իր կյանքի վերջին տառապանքն էր»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]