Մարթա Վաշինգտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարթա Վաշինգտոն
Martha Washington
Martha Washington.jpg
Ծնվել է հունիսի 2, 1731({{padleft:1731|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2]
Ծննդավայր Չեսթնաթ-Գրով կամ Վիրջինիա
Մահացել է մայիսի 22, 1802({{padleft:1802|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2] (70 տարեկանում)
Մահվան վայր Մաունթ Վերնոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոն Անգլիկան եկեղեցի և անգլիկանություն
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Ամուսին Ջորջ Վաշինգտոն և Դենիել Պարք Քասթիս
Ծնողներ հայր՝ Ջոն Դանդրիջ, մայր՝ Ֆրենսիս Ջոնս
Զբաղեցրած պաշտոններ Միացյալ Նահանգների առաջին տիկին
Երեխաներ Ջոն Պարք Քասթիս, Դանիել Պարք Քասթիս կրտսեր, Ֆրենսիս Կաստիս և Մարթա Պարկ Կաստիս
Ստորագրություն Martha Washingtons Signature.svg
Martha Washington Վիքիպահեստում
1886 թ.: 1 դոլլարանոցը Մարթա Վաշինգտոնի պատկերով

Մարթա Վաշինգտոն (ծնված Դանդրիջ, անգլ.՝ Martha Custis Washington, հունիսի 2, 1731[1][2], Չեսթնաթ-Գրով և Վիրջինիա - մայիսի 22, 1802[1][2], Մաունթ Վերնոն), եղել է ԱՄՆառաջին տիկինը և Ջորջ Վաշինգտոնի կինը։ Ջորջ Վաշինգտոնը և Մարթա Վաշինգտոնը սեփական երեխաներ չեն ունեցել, այլ մեծացրել են Մարթայի առաջին ամուսնությունից մնացած երկու երեխաներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթա Վաշինգտոնը ծնվել է բապտիստի ընտանիքում 1731 թվականի հունիսի 2-ին[3] իր ծնողներին պատկանող պլանտացիայում։ 18 տարեկանում ամուսնացել է հարուստ ամուրի Դենիել Պարկ Կաստիսի հետ, ով մեծ էր նրանից 20 տարով։ Կաստիսից Մարթան ունենում է չորս երեխա, երկուսը մահացել են մանուկ ժամանակ։ 1757 թվականին ամուսնու մահից հետո Մարթան դառնում է երիտասարդ հարուստ այրի։

1759 թվականին հունվարի 6-ին Մարթան ամուսնանում է բրիտանական բանակի գնդապետ Ջորջ Վաշինգտոնի հետ։ Ամուսնությունից անմիջապես հետո Վաշինգտոնին հեռացնում են բրիտանական բանակից՝ շրջանում բրիտանական իշխանության քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։ Մարթան և Ջորջը սեփական երեխաներ չունեցան, նրանք մեծացնում էին Մարթայի առաջին ամուսնությունից ունեցած երկու երեխաներին։

Երբ Ջորջ Վաշինգտոնը գլխավորում է Ամերիկայի կամավորական բանակը Անկախության պատերազմում, Մարթան մշտապես հետևում էր ամուսնուն։ Դեմ էր, որպեսզի ամուսինը մասնակցի նոր ձևավորված Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին։ Նաև 1789 թվականին ապրիլի 30-ին չի մասնակցում ամուսնու՝ որպես նախագահ երդման արարողությանը, բայց կատարում է բոլոր պաշտոնական պարտականությունները, որոնք կապված էին Առաջին տիկնոջ դերի հետ, չնայած Առաջին տիկին հասկացությունը հայտնվել է ավելի ուշ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս Մարթա Վաշինգտոնի կենդանության օրոք նրա անունով կոչվեց իր ամուսին Ջորջ Վաշինգտոնի հրամանով կառուցված ամերիկյան ռազմական նավը։

1902 թվականին Միացյալ Նահանգների փոստը լույս ընծայեց Մարթա Վաշինգտոնի դիմանկարով փոստային նամականիշ, որի արժեքը 8 ցենտ էր։ Մարթա Վաշինգտոնը եղել է առաջին ամերիկուհին, որի նկարը դարձել է փոստային նամականիշ։ 1923 թվականին լույս ընծայվեց 4 ցենտանոց նամականիշ, իսկ 1938 թվականին՝ 1,5 ցենտանոց։ Մարթա Վաշինգտոնը նաև եղել է առաջին ամերիկուհին, որի նկարը եղել է ամերիկյան թղթադրամի վրա։

Նախագահական մեկդոլարանոց դրամների ծրագրով (անգլ.՝ Presidential $1 Coin Program) Մարթա Վաշինգտոնի պատվին թողարկվեցին ոսկե հուշադրամներ կես ունցիայի համար 10 դոլլար արժեքով, ինչպես նաև բրոնզե մեդալներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #119191466 // Gemeinsame Normdatei Ստուգված է հոկտեմբերի 17-ին 2015:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. «Martha Washington - Early Life: Birth and Family of Origin»։ MarthaWashington.US(Center for History and New Media/The Mount Vernon Ladies' Association)։ Վերցված է June 2, 2012