Jump to content

Իդա Մաք-Քինլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդա Մաք-Քինլի
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և նախագահ
Ծննդյան օր հունիսի 8, 1847(1847-06-08)[1][2][3]
Ծննդավայր Կանտոն, Օհայո, ԱՄՆ[4]
Վախճանի օր մայիսի 26, 1907(1907-05-26)[1][2][3] (59 տարեկան)
Վախճանի վայր Կանտոն, Օհայո, ԱՄՆ[4]
Թաղված McKinley National Memorial[5]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր James Asbury Saxton?[6]
Մայր Kate Dewalt?[6]
Ամուսին Ուիլիամ Մաք-Քինլի
Զավակներ Katherine McKinley?[2] և Ida McKinley?[2]
 
Ինքնագիր Изображение автографа

Իդա Մաք-Քինլի (անգլ.՝ Ida Saxton McKinley, հունիսի 8, 1847(1847-06-08)[1][2][3], Կանտոն, Օհայո, ԱՄՆ[4] - մայիսի 26, 1907(1907-05-26)[1][2][3], Կանտոն, Օհայո, ԱՄՆ[4]), ԱՄՆ նախագահ Ուիլիամ Մաք-Քինլի կինը և ԱՄՆ առաջին տիկին 1897 թվականից մինչև 1901 թվականը։

Մանկություն և ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդան ծնվել է Օհայո նահանգում, բանկիր Ջեյմս Սաքստոնի և Քեթրին Դեուոլթ-Սաքսթոնի ընտանիքում։ Նրա պապը՝ Ջոն Սաքսթոնը, 1815 թվականին հիմնել է կանտոնի առաջին թերթը՝ The Repository-ը[7][8]։

Ուիլյամ Մաք-Քինլին, 27 տարեկան հասակում, ամուսնացել է Իդա Սաքստոնի հետ[9]։ Հարսանիքից հետո զույգը ապրել է հարսնացուի ծնողների տանը։

Հիվանդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունենալով փխրուն և նյարդային բնավորություն, տիկին Մաք-Քինլին վերջնականապես կոտրվեց իր մոր և երկու մանկահասակ երեխաների մահից։ Նրա մոտ էպիլեպսիայի նոպաներ են եղել, և նա լիովին կախվածություն է ունեցել ամուսնուց[10]։ Նրա նոպաները երբեմն տեղի են ունեցել աշխարհիկ միջոցառումներում, օրինակ՝ Մաք-Քինլիի առաջին պարահանդեսում՝ մարզպետի պաշտոնում։ Մինչև կյանքի վերջ լինելով հաշմանդամ՝ նա միշտ եղել է հողաթափերով։

Իդան և Ուիլյամը ունեցել են երկու երեխա (երկուսն էլ մահացել են մանուկ հասակում).

  • Քեթրին Մաք-Քինլի (1871 թվականի դեկտեմբերի 25 — 1875 թվականի հունիսի 25), մահացել է որովայնային տիֆից։
  • Իդա Մաք-Քինլի (1873 թվականի ապրիլի 1 — 1873 թվականի օգոստոսի 22)։

ԱՄՆ առաջին տիկին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ Մաք-Քինլին նախազգուշական միջոցներ է ձեռնարկել իր կնոջ համար։ Ավանդույթի համաձայն, պաշտոնական ճաշերին նա նստած էր նրա կողքին, այլ ոչ թե սեղանի մյուս ծայրին։ Հեռագրեր ստանալիս նա նստած էր նրա կողքին[11]։ Իդայի բոլոր պարտականությունները ստանձնել է Ջեննի Տաթլ Հոբարտը՝ փոխնախագահ Գարեթ Հոբարտի կինը։

Միսիս Մաք Քինլին 1901 թվականին ամուսնու հետ մեկնել է Կալիֆոռնիա, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով Սան Ֆրանցիսկոյում տուրը չեղյալ է հայտարարվել[12]։

Կյանքի վերջին տարիներ և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1901 թվականի սեպտեմբերին Բուֆալոյում իր ամուսնու սպանությունից հետո Իդա Մաք Քինլին կորցրել է ապրելու կամքը։ Ամուսնու հուղարկավորությանը նա ներկա չի գտնվել։ Իր կյանքի մնացած վեց տարիները քույրն էր հոգ տանում նրա մասին։ Իդա Սաքստոն Մաք-Քինլին մահացել է 1907 թվականի մայիսի 26-ին Օհայոում[13]։

Իդա Սաքստոնի նախկին տունը, այժմ առաջին տիկնոջ պատմական թանգարանը

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը, որտեղ Իդան անցկացրել է մանկությունը, պահպանվել է։ Բացի այդ, պահպանվել է այն տունը, որտեղ Մաք-Քինլիի ամուսիններն ապրել են 1878-1891 թվականներին[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Caroli B. B. Encyclopædia Britannica
  2. 1 2 3 4 5 6 Lundy D. R. The Peerage
  3. 1 2 3 4 GeneaStar
  4. 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #1055024433 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Find A Grave — 1996.
  6. 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
  7. «Ida Saxton McKinley biography». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
  8. Ida Mckinley
  9. «NationMaster — Encyclopedia: Ida Saxton McKinley». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
  10. «Ida McKinley (American first lady)» (անգլերեն).
  11. «Ida McKinley Biography — Biography.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.
  12. «Mrs. McKinley in a Critical Condition». The New York Times. 1901 թ․ մայիսի 16. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
  13. Ida Saxton McKinley: Biography from Answers.com
  14. «Saxton McKinley House». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Մաք-Քինլի» հոդվածին։