Բարբարա Բուշ
| Բարբարա Բուշ անգլ.՝ Barbara Bush | |
| Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Սմիթ Քոլեջ, Rye Country Day School? (1937) և Եյլի համալսարան |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և նախագահ |
| Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի և բողոքականություն |
| Ծննդյան օր | հունիսի 8, 1925[1][2][3][…] |
| Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
| Վախճանի օր | ապրիլի 17, 2018[5][6][7][…] (92 տարեկան) |
| Վախճանի վայր | Հյուստոն[5][4] |
| Թաղված | George Bush Presidential Library |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | անգլ.՝ Barbara Pierce |
| Հայր | Marvin Pierce? |
| Մայր | Pauline Robinson? |
| Ամուսին | Ջորջ Հերբերտ Վոկեր Բուշ[4] |
| Զավակներ | Ջորջ Ու. Բուշ[8][4], Ջեբ Բուշ[8][4], Neil Bush?[8], Marvin P. Bush?[8], Dorothy Bush Koch?[8] և Robin Bush?[8] |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Բարբարա Բուշ (անգլ.՝ Barbara Pierce Bush, հունիսի 8, 1925[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - ապրիլի 17, 2018[5][6][7][…], Հյուստոն[5][4]), ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի կինը, ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի և Ֆլորիդայի 43-րդ նահանգապետ Ջեբ Բուշի մայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարբարա Փիրսը ծնվել է Նյու Յորքի Քվինսի Booth Memorial հիվանդանոցում, մանկությունն անցկացրել Է Նյու Յորքում։ Նրա հայրը 60-ական թվականներին դարձել է կանանց ամսագրերի հայտնի հրատարակիչ, մայրը մահացել է 1949 թվականին՝ ավտովթարից։ Հոր կողմից ԱՄՆ 14-րդ նախագահ Ֆրանկլին Փիրսի հեռավոր ազգականն է։

Ապագա ամուսնու՝ Ջորջ Բուշի հետ ծանոթացել է 16 տարեկանում՝ սուրբծննդյան պարահանդեսի ժամանակ։ Մեկուկես տարի անց՝ մինչ Բուշի բանակ գնալը, նշանվել են։ Ծառայության ընթացքում ծովային ավիացիայի օդաչու Ջորջ Բուշը բոլոր ինքնաթիռները, որոնցով թռչում էր, կոչել է ապագա կնոջ պատվին՝ «Բարբարա I», «Բարբարա II», «Բարբարա III»: Ջորջ Բուշի հերթական արձակուրդի ժամանակ՝ 1945 թվականի հունվարի 6-ին, նրանք ամուսնացան։ Պատերազմի ավարտից հետո նրանք տեղափոխվել են Միդլենդ (Տեխասի նահանգ), որտեղ ծնվել են նրանց վեց երեխաները։
Մինչև մահը Բարբարա Բուշն ամուսնու հետ ապրել է Հյուստոնում՝ Տեխասում։ Ղեկավարել է իր անվան բարեգործական հիմնադրամը, զբաղվել է կրթության զարգացմամբ։ Բարբարա Բուշի պատվին անվանվել են մի քանի դպրոցներ. երեք տարրական և երկու միջնակարգ Տեխասում, և մեկը՝ Արիզոնայում։ Նրա պատվին անվանվել են նաև Մենի հիվանդանոցն ու բժշկական կենտրոնը և Տեխասի գրադարանը։
2009 թվականի մարտի սկզբին Բարբարա Բուշը սրտի հաջող վիրահատություն էր տարել աորտայի փականի պրոթեզավորման համար։ 2014 թվականի հունվարի 1-ին տեղափոխվել է Հյուստոնի (Տեխասի նահանգ) հիվանդանոց՝ թոքաբորբի վաղ փուլի նախանշաններով։ Մահացել է 2018 թվականի ապրիլի 17-ին Հյուստոնի իր տանը։ Ջորջ Բուշը մահացել է իր կնոջ մահվանից յոթ ամիս անց՝ նույն թվականի նոյեմբերի 30-ին։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]

- Որդի՝ Ջորջ Բուշ (1946 թվականի հուլիսի 6), ԱՄՆ 43-րդ նախագահ, Տեխասի 46-րդ նահանգապետ։
- Դուստր՝ Պաուլին Ռոբինսոն «Ռոբին» Բուշ (1949 թվականի դեկտեմբերի 20-1953 թվականի հոկտեմբերի 11), Բուշի առաջին դուստրը մահացել է լեյկոզից։
- Որդի՝ Ջոն Էլիս «Ջեբ» Բուշ (1953 թվականի փետրվարի 11), Ֆլորիդայի 43-րդ նահանգապետ։
- Որդի՝ Նեյլ Մալոն Բուշ (1955 թվականի հունվարի 22), տեխասցի գործարար
- Որդի՝ Մարվին Փիրս Բուշ (1956 թվականի հոկտոմբերի 22), տեխասցի բիզնեսմեն
- Դուստր՝ Դորոտի Բուշ Կոխ (1959 թվականի օգոստոսի 18), Բուշերի վերջին երեխան, զբաղվում է բարեգործությամբ և հասարակական գործունեությամբ
Բարբարա Բուշը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մերկ ատրճանակ 2 1/2: Վախի հոտը / The Naked Gun 2½: The Smell of Fear (1991; ԱՄՆ), ռեժիսոր Դեվիդ Ցուկեր, Բարբարա Բուշի դերում՝ Մարջերի Ռոս։
- Բուշ / W. (2008; ԱՄՆ), ռեժիսոր՝ Օլիվեր Սթոուն, Բարբարա Բուշի դերում՝ Էլեն Բյորստին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Caroli B. B. Encyclopædia Britannica
- 1 2 Barbara Bush, ancienne First Lady, meurt à l’âge de 92 ans // Lemonde — 2018.
- 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 3 4 5 6 7 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- 1 2 3 4 Barbara Bush, ancienne First Lady, meurt à l’âge de 92 ans (ֆր.) // Le Monde / J. Fenoglio, M. Lannelongue — Paris: Société éditrice du Monde, Louis Dreyfus, Jérôme Fenoglio, 2018. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 GeneaStar
- 1 2 3 4 5 6 Lundy D. R. The Peerage
- ↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
- ↑ https://web.archive.org/web/20240217093730/https://www.ala.org/awardsgrants/awards/176/all_years
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Բուշ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Հունիսի 8 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 17 մահեր
- 2018 մահեր
- Հյուստոն քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի առաջին տիկիններ
- 20-րդ դարի կին գրողներ
- Քաղաքական ընտանիքներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- Ամերիկացիներ անգլիական սերմամբ