Ջեբ Բուշ
Ջոն Էլիս Բուշ Jeb Bush | |
![]() | |
1999 թվականի հունվարի 5 - 2007 թվականի հունվարի 2 | |
---|---|
Նախորդող | Բադդի Միքքեյ |
Հաջորդող | Չարլի Քրիստ |
Կուսակցություն՝ | Հանրապետական |
Կրթություն՝ | Օստինի Տեխասի համալսարան և Ֆիլիպսի ակադեմիա |
Գիտական աստիճան՝ | Բակալավր |
Մասնագիտություն՝ | բանկիր, քաղաքական գործիչ, real estate developer, bookbinder և գրող |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | փետրվարի 11, 1953 (68 տարեկան) |
Ծննդավայր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Տեխաս |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ John Ellis Bush |
Հայր | Ջորջ Բուշ |
Մայր | Բարբարա Բուշ |
Ամուսին | Կոլումբա Բուշ |
Զավակներ | George P. Bush?, Noelle Bush? և John Bush, Jr.? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ |
Dr. Nathan Davis Award for Governors or Statewide Elected Officials? |
Ջոն Էլիս (Ջեբ) Բուշ (անգլ.՝ John Ellis "Jeb" Bush, փետրվարի 11, 1953[1][2][3], Միդլենդ, Տեխաս, ԱՄՆ[4])՝ ամերիկացի քաղաքագետ, հանրապետական, Ֆլորիդայի 43-րդ նահանգապետը: Նա ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշի (1924-2018) և Բարբարա Բուշի (1925-2018) որդին է, ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Ուոքեր Բուշի փոքր եղբայրը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեբ Բուշը ծնվել է Տեխաս նահանգի Միդլենդ քաղաքում: Նրա ընտանիքը տեղափոխվել է Հյուստոն, երբ նա վեց տարեկան էր[5]: Ջեբ մականունը կազմվել է նրա անվան և ազգանվան առաջին տառերով՝ Ջոն Էլիս Բուշ:
Մինչ քաղաքական կարիերան` նա ղեկավարել է ընտանեկան բիզնեսը Տեխասում: 1998 թվականին ընտրվել է Ֆլորիդայի նահանգապետ, երկրորդ անգամ վերընտրվել է 2002 թվականին: Նահանգապետի լիազորությունների ավարտից հետո ընդգրկվել է Tenet Healthcare առողջապահական հիմնադրամի տնօրենների խորհրդում: Հետագայում ընդգրկվել է Lehman Brothers բանկի ղեկավարության կազմում:
Ջեբ Բուշը հիմնել է ներդրումային ընկերություն, որի գրասենյակը գտնվում է Ֆլորիդայի Կորալ Գեյբլս քաղաքում: Ջեբ Բուշի Britton Hill Holdings LLC անունով ընկերությունը (մասնավոր ներդրման ֆոնդ) օգտագործել է չինական կոնգլոմերատի օգնությունը՝ Ստեմֆորդի (Կոննեկտիկուտ) տրանսպորտային ստարտափում մասնաբաժին ձեռք բերելու նպատակով՝ ձգտելով շահույթ ստանալ Ասիայում՝ ամերիկյան թերթաքարային նավթի և գազի աճող պահանջարկից:
2014 թվականին ամերիկյան ԶԼՄ-ներում նա հաճախ էր հիշատակվում որպես 2016 թվականի նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածու[6][7]: 2014 թվականի դեկտեմբերի 16-ին Բուշը հայտարարեց ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին՝ հրաժարվելով քաղաքական, հասարակական և առևտրային կազմակերպություններում ղեկավար պաշտոններից[8]: 2015 թվականի փետրվարի 10-ին, նախագահական այդ մրցարշավի ժամանակ, Բուշն իր կայքում տեղադրեց Ֆլորիդայի նահանգապետ եղած ժամանակ՝ ութ տարվա ընթացքում իր ընտրողների հետ ունեցած նամակագրությունը: Դրա հետ միասին հասանելի էին դարձել նրա զրուցակիցների անունները, ծննդյան ամսաթվերը և սոցիալական ապահովության համարները։ Այն բանից հետո, երբ հասարակությունը ահազանգեց, 2015 թվականի փետրվարի 12-ին գրեթե բոլոր նամակները, բացառությամբ մի քանի հարյուրի, հեռացվեցին կայքից[9]: 2016 թվականի փետրվարի 21-ին նա դուրս մնաց մրցապայքարից[10]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1974 թվականին ամուսնացել է Մեքսիկայի քաղաքացի Կոլումբա Գառնիկա Գալոյի հետ (ծնվ. 1953 թ.), ով այդ ժամանակ անգլերեն չէր խոսում: Կոլումբան ԱՄՆ-ի քաղաքացի դարձավ 1979 թվականին: Բուշը տիրապետում է իսպաներենին:
1995 թվականին Բուշը ավետարանչական եկեղեցուց տեղափոխվել է կաթոլիկ եկեղեցի:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ GeneaStar
- ↑ 4,0 4,1 http://www.bloomberg.com/news/2013-04-12/midland-counts-on-53-story-tower-as-oil-again-buoys-texas.html
- ↑ «Florida Governor Jeb Bush»
- ↑ FoxNews: Две причины, почему демократы должны опасаться 2016 президентских выборов, Джеб Буш
- ↑ Huffington Post: Джордж Буш заявил, что Джеб Буш будет баллотироваться в 2016 году
- ↑ Эхо Москвы: Потенциальный кандидат в президенты США Джеб Буш отказывается от руководящих постов в политических, общественных и коммерческих организациях
- ↑ Корреспондент: Брат Буша выложил в сеть личные данные 12 тысяч избирателей
- ↑ Кандидат-республиканец Джеб Буш выбыл из президентской гонки в США — Новости Политики — Новости Mail.Ru
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.museumoffloridahistory.com/resources/collections/governors/about.cfm?id=50 Archived 2015-01-04 at the Wayback Machine.
- Президентская фамилия. Статья в журнале «Огонёк» (26.01.2015)