Մերի Լինքոլն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Լինքոլն
անգլ.՝ Mary Lincoln
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Մասնագիտություն՝ Առաջին տիկին
Դավանանք պրեսբիտերականներ
Ծննդյան օր դեկտեմբերի 13, 1818(1818-12-13)[1][2][3][…]
Ծննդավայր Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ
Վախճանի օր հուլիսի 16, 1882(1882-07-16)[2][3][4] (63 տարեկան)
Վախճանի վայր Սփրինգֆիլդ, ԱՄՆ
Թաղված Lincoln Tomb
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Mary Ann Todd
Հայր Robert Smith Todd?[5]
Մայր Ann Eliza Parker?[5]
Ամուսին Աբրահամ Լինքոլն
Զավակներ Թեդ Լինքոլն[3], Էդվարդ Բեյքեր Լինքոլն[3], Ուիլյամ Ուոլաս Լինքոլն[3] և Ռոբերտ Թոդ Լինքոլն[3]
 
Ինքնագիր Изображение автографа

Մերի Լինքոլն (անգլ.՝ Mary Ann Todd Lincoln, դեկտեմբերի 13, 1818(1818-12-13)[1][2][3][…], Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ - հուլիսի 16, 1882(1882-07-16)[2][3][4], Սփրինգֆիլդ, ԱՄՆ), ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի կինը՝ ԱՄՆ առաջին տիկին 1861 թվականից մինչև 1865 թվականները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերին ծնվել է հարուստ ազնվական ընտանիքում։ Նրա մայրը մահացել է 1825 թվականին, որից հետո հայրն ամուսնացել է երկրորդ անգամ։ 1839 թվականին Մերին տեղափոխվել է Սփրինգֆիլդ, Իլինոյս։ Նոր բնակության վայրում նա շփվում էր բավական լայն հասարակության հետ և երիտասարդ հաջողակ քաղաքական գործիչ Սթիվեն Դուգլասի կողմից մեծ սիրո էր արժանանում։ Սակայն շուտով Մերի Թոդի ուշադրությունը գրավեց պարզ իրավաբան Աբրահամ Լինքոլնը։ Նրանք հանդիպել են երկու տարի և 1842 թվականի նոյեմբերի 4-ին վերջապես ամուսնացել են։

Ընտանեկան զույգն ուներ չորս որդի՝ Ռոբերտ Թոդ Լինքոլնը (1843-1926), Էդվարդ Բեյքեր Լինքոլնը (1846-1850), Ուիլյամ Ուոլես Լինքոլնը (1850-1862) և Թոմաս Լինքոլնը (1853-1871)։ Չորս երեխաներից միայն ավագը՝ Ռոբերտ Լինքոլնը (իրավաբան և քաղաքական գործիչ), ծանր տարավ իր մոր մահը։

1861 թվականին Աբրահամ Լինքոլնը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Որպես առաջին տիկին՝ Մերին շատ ժամանակ է ծախսել Սպիտակ տան արդիականացման համար։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ նա հաճախ է այցելել հոսպիտալներ, որտեղ հանդիպել է վիրավոր զինվորների հետ։ Մերի Լինքոլնը դեմ էր ստրկությանը և ամեն կերպ պաշտպանում էր իր ամուսնու քաղաքականությունը միության պահպանման հարցում։

Պատերազմի ավարտից հինգ օր անց՝ 1865 թվականի ապրիլի 14-ին, Աբրահամ Լինքոլնը գնդակահարվեց Ֆորդի թատրոնում։ Կինը, որն ամուսնու կողքին էր ներկայացման ժամանակ, այդպես էլ չկարողացավ ապաքինվել ողբերգությունից հետո և շուտով լիովին կորցրեց բանականությունը։ 1875 թվականին որդին՝ Ռոբերտը, նրան հոգեբուժարան է տեղափոխել։ Մերի Լինքոլնը կյանքի մնացած մասն անցկացրել է Ֆրանսիայում։ Վախճանվել է 1882 թվականին՝ 63 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]