Սառա Ջեքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Ջեքսոն
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ Առաջին տիկին
Ծննդյան օր հուլիսի 16, 1803(1803-07-16)
Ծննդավայր Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Վախճանի օր օգոստոսի 23, 1887(1887-08-23) (84 տարեկան)
Վախճանի վայր Նաշվիլ, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Andrew Jackson Jr.?

Սառա Յորք Ջեքսոն (անգլ.՝ Sarah Yorke Jackson հուլիսի 16, 1803(1803-07-16), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - օգոստոսի 23, 1887(1887-08-23), Նաշվիլ, ԱՄՆ), ԱՄՆ նախագահ Էնդրյու Ջեքսոնի թոռը։ Նա եղել է որպես Սպիտակ տան տիրուհի և եղել է Միացյալ Նահանգների առաջին տիկինը 1834 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 1837-ի մարտի 4-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառան ծնվել է 1803 թվականի հուլիսի 16-ին Ֆիլադելֆիա նահանգի՝ Փենսիլվանիա քաղաքում։ Նրա հայրը՝ Փիթեր Յորքը, նավարկության կապիտան և հաջողակ վաճառական էր, մահացել է 1815 թվականին։ Նրա մայրը, Մերի Հայնս Յորքը, մահացել է Նոր Օռլեանի ուղեորության ժամանակ։ Սառան ու նրա երկու քույրերը որբ են մնացել։ Դաստիարակվել են երկու մորաքույրների կողմից։

Սառան ամուսնացել է Էնդրյու Ջեքսոն կրտսերի՝ Էնդրյու Ջեքսոն ավագի խորթ որդու հետ, Ֆիլադելֆիայում 1831 թվականի նոյեմբերի 24-ին[1]։ Զույգը և նրանց երկու փոքր երեխաները մեկնել են Վաշինգտոն՝ ապրելու Նախագահ Ջեքսոնի հետ Սպիտակ տանը։ Հետագայում նա 15 տարի նկարիչ է եղել։

Սառան ժամանել է Սպիտակ տուն 1834 թվականի նոյեմբերի 26-ին։ Նա անմիջապես ստանձնել է Սպիտակ տան համանախագահի պարտականությունները՝ նախագահի քրոջ՝ Էմիլի Դոնելսոնի հետ միասին, որը ծառայում էր որպես Սպիտակ տան տիրուհի և իր նախագահության սկզբից ոչ պաշտոնական առաջին տիկին էր։ Նախագահը Սառային անվանել է «Էրմիտաժի տիրուհի» և ոչ թե Սպիտակ տան տիրուհի, ըստ երևույթին, խուսափելու համար երկու կանանց միջև թշնամությունից։ Նման կազմը շատ անհարմար էր, բայց հարաբերություններում ամեն ինչ հարթ էր։ Սա պատմության մեջ միակ դեպքն էր, երբ երկու կին միաժամանակ Սպիտակ տան սիրուհի էին։ Սառան ստանձնել է Սպիտակ տան տիրուհու պարտականությունները 1836 թվականին Էմիլի Դոնելսոնի մահից հետո։

Նա մնացել է Սպիտակ տանը մինչև 1837 թվականը Ջեքսոնի պաշտոնավարման ժամկետի ավարտ։ Նա ապրում էր Էրմիտաժում ամուսնու և հորեղբայրի հետ։ Քաղաքացիական պատերազմի բռնկումից անմիջապես առաջ տեղափոխվել է Միսիսիպի։ Ավելի ուշ նա տեխափողվել է Թեննես և ապրել է մինչև իր մահը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rachel Jackson Biography :: National First Ladies' Library». www.firstladies.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Ջեքսոն» հոդվածին։