Ֆլորենս Հարդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆլորենս Գարդինգից)
Ֆլորենս Հարդինգ
անգլ.՝ Florence Harding
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1860(1860-08-15)[1][2][3][…]
ԾննդավայրՄերիոն, Օհայո, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 21, 1924(1924-11-21)[1][2][3][…] (64 տարեկան)
Մահվան վայրՄերիոն, Օհայո, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՈւորեն Հարդինգ և Henry DeWolfe?
Ծնողներհայր՝ Amos H. Kling?[4], մայր՝ Louisa M. Bouton?[4]
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Նահանգների առաջին տիկին
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԵրեխաներMarshall Eugene DeWolfe?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Florence Harding Վիքիպահեստում

Ֆլորենս Քլինգ Հարդինգ (անգլ.՝ Florence Harding օգոստոսի 15, 1860(1860-08-15)[1][2][3][…], Մերիոն, Օհայո, ԱՄՆ - նոյեմբերի 21, 1924(1924-11-21)[1][2][3][…], Մերիոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի հասարակական գործիչ, Ամերիկայի Միացյալ Նահանգների 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգի կինը։ 1921-1923 թվականներին եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենս Քլինգը ծնվել է 1860 թվականին Օհայո նահանգի Մարիոն քաղաքում` բանկիրի ընտանիքում։ 19 տարեկան հասակում նա փախել է տնից և գաղտնի ամուսնացել իր հարևան Հենրի դե Վիլֆի հետ, որից ունեցել է որդի։ Այդ ամուսնությունը անհաջող է դասավորվել, և երկու տարի անց նրանք բաժանվել են։ Ֆլորենսը մեկնել է հայրենի Մարիոն քաղաք, որտեղ սկսել է երաժշտության մասնավոր դասեր դասավանդել։

1890 թվականին Ֆլորենսը ծանոթացել է գավառական թերթի սեփականատեր Ուորեն Հարդինգի հետ և 1891 թվականի հուլիսի 8-ին ամուսնացել նրա հետ։ Ֆլորենսն ամուսնուց հինգ տարով մեծ է եղել։ Ուորեն հայրը, որը դեմ է եղել այդ ամուսնությանը, եղել է քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ամուսնությունից հետո երկար տարիներ անտարբեր է եղել որդու և նրա կնոջ նկատմաամբ։

1898-ին Հարդինգն ընտրվել է Օհայո նահանգի սենատոր, իսկ 1914 թվականին՝ դաշնային խորհրդարանի սենատոր, ինչից հետո ընտանիքը տեղափոխվել է Վաշինգտոն։ 1921 թվականին նախագահական նախընտրական արշավի ժամանակ Ֆլորենսն ակտիվորեն ունեցել է իր մասնակցությունը։ Եղել է կանանց ընտրական իրավունք տրամադրելու շարժման մասնակից, նրա գործունեության շնորհիվ 1921 թվականին կանայք առաջին անգամ անգամ մասնակցել են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն։

Ըստ որոշ աղբյուրների՝ ԱՄՆ-ի առաջին տիկինը սիրալիր ու համեստ կին է եղել, նա զբաղվել է բարեգործությամբ, պաշտպանել գենդերային հավասարությունը և օգնել Առաջին համաշխարհային պատերազմի վետերաններին։ Ֆլորենսը մեծ ազդեցություն է ունեցել նախագահի կաբինետի անդամների ընտրության հարցում։ ԴիտորդներԻ կարծիքով նա ինքն է գրել իր ամուսնու ելույթների տեքստերը։ Իր խնդրանքով Սպիտակ տան հյուրերին ալկոհոլ մատուցեցին, չնայած երկրում արգելված էր դա[5]։

Ուորեն և Ֆլորենս Հարդինգների գերեզմանը

Ամուսնու մահից հետո՝ 1923 թվականին Ֆլորենսը հեռացել է Վաշինգտոնից և մեկնել Մարիոն։ Ֆլորենսը մահացել է 1924 թվականի նոյեմբերի 21-ին[6]։ Ուորեն Հարդինգի մահը երկար ժամանակ մնացել է առեղծված․ նա մահացել է Սան Ֆրանցիսկոյի հյուրանոցում՝ շրջագայության ժամանակ։ Ֆլորենսն արգելել է ամուսնու մարմնի դիահերձումը, ինչը թունավորման մասին շատ լուրերի տեղիք է տվել[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
  5. «Секс в Белом доме»։ www.bbc.com (ru-RU)։ Վերցված է 2021-03-10 
  6. «Уоррен Гардинг (Warren Harding) - биография, информация, личная жизнь, фото»։ stuki-druki.com (ռուսերեն)։ Վերցված է 2021-03-10 
  7. «США 1 доллар 2014 D "29-й президент США - Уоррен Гардинг"»։ www.monetnik.ru (ռուսերեն)։ Վերցված է 2021-03-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]